ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ֆրանկոֆեստին Newmag-ը կներկայացնի Անյես Մարտեն-Լյո

Ֆրանկոֆեստին Newmag-ը կներկայացնի Անյես Մարտեն-Լյուգանի «Թելից կախված երջանկություն» գիրքը (թրեյլեր)

10/01/2024

newmag-y-n

Նոր վեպ՝ «Երջանիկները ընթերցում են և սրճում» բեսթսելլերի հեղինակից: Այս անգամ Newmag-ը հայերեն է թարգմանել Անյես Մարտեն-Լյուգանի «Թելից կախված երջանկություն» գիրքը։

«Թելից կախված երջանկություն» վեպն ունի պարզ և խորաթափանց ձեռագիր, ինչի շնորհիվ հեղինակը կարողացել է գրավել աշխարհի տարբեր երկրների ընթերցողներին։

Ձանձրալի աշխատանք, անտարբեր ամուսին, միապաղաղ կյանք գավառական քաղաքում, բայց մեծ երազանք։ 31-ամյա հերոսուհին՝ Իրիսը, փոխում է իր ճակատագիրը, կյանքն ու կարիերան. թողնում է բանկում ձանձրալի աշխատանքը, դառնում հագուստի հայտնի դիզայներ։


Անյես Մարտեն-Լյուգանն իր այս գործում ևս շարունակում է վերծանել մարդկային հույզերն ու ապրումները` դիպչելով ընթերցողի սրտի ամենանուրբ լարերին:

«Գրում եմ այն, ինչ կա իմ ներսում: Արդեն ամեն տարի մի նոր վեպ եմ հրատարակում, և ամեն անգամ էլ ավելի եմ ներթափանցում մարդկային հոգեբանության խորքերը, նորովի եմ բացահայտում: Այդպես փորձում եմ նախ էլ ավելի լավ հասկանալ մարդ արարածի էությունը և ինքս ինձ: Կարծում եմ` հենց սա է, որ գրավում է ընթերցողին: Անչափ ուրախ եմ, որ «Թելից կախված երջանկությունը» ևս հայերեն է թարգմանվել»,-պատմում է Անյես Մարտեն-Լյուգանը:

Նուրբ ու զգայուն սյուժե, տպավորիչ երկխոսություններ Ֆրանսիայի, փարիզյան նորաձևության, մասնագիտական կրքի, ցանկությունների և իրական երջանկության մասին:

«Թելից կախված երջանկություն» գրքի թարգմանիչը Հասմիկ Առաքելյանն է՝ Անյես Մարտեն-Լյուգանի մյուս՝ «Երջանիկները ընթերցում են և սրճում» բեսթսելլերը ևս նա է թարգմանել։ Վեպի շնորհանդեսը տեղի կունենա FrancoFest-ին. հոկտեմբերի 12-ին, 15:00, Congress հյուրանոց, Սրահ 1։ Մուտքն ազատ է։ Փառատոնին գիրքը կվաճառվի զեղչով։

Տարածել