Տեղի ունեցավ Ջուլյա Սամուելի «Ամեն ընտանիք իր պատմությունն ունի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
11/22/2024

Newmag հրատարակչությունը Արմեն Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց բրիտանացի հոգեթերապևտ Ջուլյա Սամուելի «Ամեն ընտանիք իր պատմությունն ունի. Ինչպես ենք ժառանգում սերն ու կորուստը» գիրքը։ THE SUNDAY TIMES-ի բեսթսելլերի գլխավոր գործընկերը Գալուստ Գյուլբենկյան հիմնարկն է։
Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը ներկայացրեց «Ամեն ընտանիք իր պատմությունն ունի» գրքի հեղինակի գլխավոր թեզերը. «Ընտանիքում սերը, խնդիրները, պրոբլեմները փոխանցվում են ժառանգաբար։ Մեծ է տատիկների, պապիկների դերը։ Հեղինակը ներկայացնում է, թե ինչ է ընտանիքը, ինչպիսի ընտանիքներ կան՝ միջուկային, մեծ, կամ առանց ծնողների ընտանիքներ։ Այդ մոդելների ու խնդիրների մասին է խոսում գրքի հեղինակը։
Ամեն ընտանիք իր պատմությունն ունի։ Ընտանիքի մոդելը տարբեր դարաշրջաններում, տարբեր է։ Մենք վաղուց չենք ապրում գերդաստանային համակագրով, մի քանի սերունդներ չեն ապրում մեկ հարկի տակ, այսինքն, ընտանիքի մոդելը փոխվել է։ 70-ականներին, երբ մեկը վարձով էր ապրում, հարևանները խեթ էին նայում։ Իսկ հիմա երիտասարդ ընտանիքների մեծ մասն առանձին է ապրում, փոխվել է նաև ընտանիքի մասին պատկերացումը»։
Գրքում կան գրաֆիկներ, վերլուծություններ, քանի որ գիրքն ընտանեկան թերապիայի ձեռնարկ է, որ օգտակար կլինի և ընթերցողներին, և մասնագետներին։ Թարգմանիչ Սամվել Խաչատրյանն ասում է, որ գրքում ութ տարբեր ընտանիքների պատմություններ են ներկայացված, որոնք շատ տարբեր են իրենց էթնիկ, մշակութային, սոցիալական ծագումով ու ապրելակերպով.
«Բայց բոլոր ընտանիքները միմյանց նման են մեկ բանով, բոլորն անցնում են ամենատարբեր փորձություններով։ Գրքում կարմիր թելով անցնում է այն միտքը, որ հարազատները պետք է միմյանց հետ շփվեն, հաղորդակցվեն, խոսեն խնդիրների մասին։ Մարդիկ պետք է շփվեն միմյանց հետ, լսեն իրար, ընդունեն իրար այնպես, ինչպես կան»։
Հեղինակը ներկայացնում է տարբեր ընտանիքների մոդելներ, նրանց տատերի ու պապերի պատմությունը։ Ընտանիքներից մեկը Հոլոքոստից է փրկվել, ու թե ինչպես է այդ իրադարձությունն անդրադարձել ժառանգների վրա։
Նոր սերունդը, որը չի զգում ակնհայտ վտանգ, միևնույն է, իր հիշողության մեջ կա այդ վախը։ Նույնիսկ ուտելիքը այդ ընտանիքի համար առանձին նշանակություն ունի, անկախ այն բանից, թե երբ են ծնվել ու ինչպես են ապրում»։
Գրքի հեղինկաը՝ Ջուլյա Սամուելը մասնագիտացված է վիշտը հաղթահարելու ոլորտում։ Նա նաև ստեղծել է հավելված, որն օգնում է հաղթահարել վիշտը։ Առաջին ընթերցողներից մեկը հոգեբան Լիլիթ Թովմասյանն է։ Նրան հատկապես դուր է եկել վիշտը հաղթահարելու դեղատոմսերը, որ տալիս է հեղինակը. «Իր գրքում հեղինակը ներկայացում է, թե ինչպես են ընտանիքները հաղթահարում վիշտը։ Մի ընտանիքը կարողանում է վիշտը հաղթահարել, երջանիկ ապրել, մեկ այլ ընտանիք կործանվում է։ Գրողը տալիս է դեղատոմսեր, թե ինչպես հաղթահարել դժվար փորձությունները։
Առաջին դեղատոմսը միմյանց հետ շփվելն է, բաց հաղորդկացվելը, տրավմաների մասին խոսելը։ Երբ մարդը խոսում է ցավի մասին, կարողանում է այն վերապրել։ Ջուլյա Սամուելի հիմնական ուղերձը դա է։ Ընտանիքն առաջին սոցիալական մոդելն է, որի միջոցով երեխան շփվում է հասարակության հետ։ Ջերմություն ու սեր, աշխարհի մասին իր առաջին տպավորություններն է ստանում»։
«Ամեն ընտանիք իր պատմությունն ունի» գիրքը հասանելի է newmag.am կայքում և գրախանութներում։
Կարդացեք նաև

Ջուլյա Սամուել
6800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Հայտնի է Գոնկուրի հայաստանյան ընտրության հաղթողը (լուսանկարներ)

«Աշխարհն ու մենք» խորագրով շարունակվեց ու ամփոփվեց Newmag-ի ու «Գյուլբենկյան» հիմնարկության երկօրյա Ֆորումը (լուսանկարներ)

«Նոր միտք, նոր թարգմանություն» ֆորում. օր 1-ին / Հոգեբանական 3 գիրք՝ մարմինն ու հոգին բուժելու համար (լուսանկարներ)

«Նոր միտք, Նոր թարգմանություն» խորագրով երկօրյա բացառիկ համաժողովին ընդառաջ (տեսանյութ)
