ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Սիրո և դիմադրության պատմություն. Միսաք և Մելինե Մա

Սիրո և դիմադրության պատմություն. Միսաք և Մելինե Մանուշյանների հուշերը մեկ գրքում (տեսանյութ)

11/25/2024

newmag-y-n

Միսաք Մանուշյանի կնոջ ու պայքարի ընկերոջ՝ Մելինեի այս հուշագրությունը խիստ անձնական վկայություն է: Գրքում նկարագրված շատ դեպքեր և մանրամասներ ուրիշ ոչ ոք չէր կարող պատմել նման ճշգրտությամբ ու զգացմունքայնությամբ։

«Իմ անգին Մելինե, իմ սիրելի, փոքրիկ որբուկ։ Մի քանի ժամից ես կհեռանամ այս աշխարհից: Մեզ գնդակահարելու են այսօր ցերեկը՝ ժամը 3-ին: Գիտեմ, որ այլևս չեմ տեսնելու քեզ.... Խորապես ցավում եմ, որ չեմ երջանկացրել քեզ։ Շատ կուզեի քեզնից երեխա ունենալ, ինչպես ինքդ ես միշտ ուզել»:

Վերջին նամակը սիրելիին՝ իր կնոջն ու պայքարի ընկերոջը՝ Մելինեին, հուզիչ տողեր, որը գնդակահարությունից առաջ գրել էր Միսաքը։ Այդ վերջին նամակն ընթերցելով էլ Ֆրանսիան ամուսիններին վերահուղարկավորեց Փարիզի պանթեոնում։

Նրանք նորից միասին են։ Կողք-կողքի հանգչում են Հյուգոյի, Ժան-Ռուսոյի, Մարի և Պիեռ Կյուրիների, Զոլայի, Դյումայի շիրիմների հարևանությամբ։ Այսպես Ֆրանսիան շնորհակալություն հայտնեց իր դիմադրության մարտիկին՝ Միսաք Մանուշյանին։

Բանաստեղծի հոգով ազատության մարտիկը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիական հակաֆաշիստական դիմադրության առաջնորդներից մեկն էր։ Նա փրկվել էր Ցեղասպանությունից, եղբոր հետ հայտնվել Ֆրանսիայում, մեծացել մանկատանը։ Միսաք Մանուշյանը խառատ էր «Citroen» գործարանում, հետո բնորդ։ Հիմնել է ամսագրեր, գրել հոդվածներ։ 

1935 թվականին Միսաք Մանուշյանը ծանոթանում է ապագա կնոջ՝ Մելինեի հետ։ Նա նույնպես փրկվել էր ցեղասպանությունից և որբ էր։ Միսաքն ու Մելինեն հակաֆաշիստական Ֆրանսիական դիմադրության շարժման մասնակիցներ էին, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության, Կոմունիստական դիմադրական շարժման և Ներգաղթյալների աշխատավորական ուժի անդամ։  


Ընդհատակյա «Ֆրանսիացի հրաձիգներ և պարտիզաններ» շարժման կազմում Մանուշյանը գլխավորում էր Ֆրանսաբնակ այլազգիների խումբը։ Նրան մի քանի անգամ ձերբակալել են, սակայն նա փախել է բանտերից և շարունակել պայքարը։ Նրանց վարկաբեկելու, խանգարելու համար ֆաշիստները տպագրում են հայտնի «Կարմիր պլակատը»։ 15 հազար օրինակով տարածված քարոզչական պաստառները շեշտում էին Մանուշյանի ու նրա խմբի օտարազգի լինելը։ 

1943թ. նոյեմբերի 16-ի առավոտյան ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալում է Մանուշյանի խմբի անդամներին։ Մելինեն փախչում է, նրան մահվան են դատապարտում հեռակա: 1944թ. փետրվարի 21-ին Մանուշյանին ու նրա 23 թիմակիցներին մահապատժի են ենթարկում Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն Վալերիեն ամրոցում։

Մահապատժի օրը Մանուշյանը կնոջը գրում է վերջին նամակը․ «Այսօր արևոտ է: Նայելով արևին և գեղեցիկ բնությանը, որ ես շատ եմ սիրում, հրաժեշտ եմ տալիս կյանքին և բոլորիդ՝ իմ շատ սիրելի կին և իմ շատ սիրելի ընկերներ: Ես ներում եմ բոլոր նրանց, ովքեր վնասել են ինձ կամ ցանկացել են վնասել՝ բացառությամբ նրանց, ովքեր դավաճանել են մեզ՝ իրենց կաշին փրկելու համար, և նրանց, ովքեր մատնել են մեզ»:

Այս բոլոր մանրամասները տեղ են գտել «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» գրքում, որը գրի է առել Մելինե Մանուշյանը, հրատարակել է Newmag-ը։

Կարդացեք նաև

Տարածել

Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով
Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով

Մելինե Մանուշյան

7800 ֏

Նկարագրություն

1944-ի փետրվարի 21-ին Փարիզից ոչ հեռու գտնվող Մոն Վալերիեն ամրոցում նացիստները գնդակահարեցին ֆրանսիական Դիմադրության շարժման 22 անդամների։ Նրանք պատմության մեջ մնացին որպես «Մանուշյանի խումբ»։ Միսաք Մանուշյանի կնոջ ու պայքարի ընկերոջ՝ Մելինեի այս հուշագրությունը խիստ անձնական վկայություն է: Գրքում նկարագրված շատ դեպքեր և մանրամասներ ուրիշ ոչ ոք չէր կարող պատմել նման ճշգրտությամբ ու զգացմունքայնությամբ։ Գրքում կան փաստաթղթեր ու նամակներ (որոշները՝ երբեք չհրապարակված), որոնք օգնում են նոր լույսի տակ տեսնել Մանուշյանին: Դիմադրության շարժման հերոսը երազում էր մնալ բանաստեղծ ու ապրել արվեստով և երաժշտությամբ։ Միսաք Մանուշյանի գլխավորած խումբը 1941-1943 թվականներին առանձնացավ իր գործողություններով՝ բարձրաստիճան նացիստների սպանություններ, սաբոտաժային պայքար, սպառազինություն և զինամթերք տեղափոխող գնացքների խափանումներ, գերմանական ռազմական օբյեկտների աշխատանքի ձախողումներ։  Գիրքն օգնում է պատկերացնել «հայկական դիմադրությունը» ֆրանսիական շարժման ներսում՝ դրա արմատները, հոգեբանական ու մարդկային առանձնահատկությունները։ Մելինեն ու Միսաքը՝ Ցեղասպանությունից փրկված երկու որբերը, աշխարհի բոլոր ծայրերից Ֆրանսիայում հանգրվանած բազմաթիվ այլ հայերի՝ մտավորականների, արտիստների հետ մասնակցում էին իրենց ապաստան տված երկրի դիմադրությանը և իրենց պայքարն էին մղում չարիքի դեմ ու հանուն արժանապատվության։