BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[ Սեփական դաշտում ] Տիգրան Հակոբյան. Բազմակարծությ

[ Սեփական դաշտում ] Տիգրան Հակոբյան. Բազմակարծություն մի գլխում

«Էլի առաջինը ես եմ: Որպես փորձաքար, պառավաքար ու հարսնաքար»,- կեսկատակ այսպես արձագանքեց «Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հայք» թերթերի նախկին գլխավոր խմբագիր, «Արմենպրեսի» նախկին տնօրեն, ՀՀ կառավարության տեղեկատվության և հանրության հետ կապերի վարչության նախկին պետ (սա նրա նախկին պաշտոնների ամբողջական ցանկը չէ) Տիգրան Հակոբյանը, երբ ցանկություն հայտնեցի, որ «Սեփական դաշտում» շարքի առաջին հյուրն ինքը լինի: «Հիմնաքար»,- առարկեցի: «Հա՛, շո՛ւտ արա, քանի տապանաքար չեմ դարձել»,- էլի կատակեց նա:
- 1994-ի դեկտեմբերին դադարեցվեց «Ազատություն» ռադիոկայանի վերահեռարձակումը տեղական ալիքներով: Ու այդ ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի պետն էիր և որպես պարզաբանում այդ որոշման՝ մի հարցազրույց տվեցիր, որտեղ, ի մասնավորի, պարզաբանելով, թե ինչու «Ազատությունը» չպիտի լինի հայկական ռադիոեթերում, ասացիր, որ մի գլխում բազմակարծությունը շիզոֆրենիա է: Հիմա, երբ այլևս իշխանության մեջ չես, նույնը կպնդե՞ս, թե՞ այդ պատկերավոր «մի գլխում՝ լրատվամիջոցում», չպիտի լինի բազմակարծություն, այլապես շիզոֆրենիա է:
- Այո՛, պնդում եմ: Բայց մի ճշտում անեմ. ասել եմ՝ ոչ թե ամբողջ հայկական եթերում, այլ առանձին վերցված մի լրատվամիջոցում: Որովհետև մի լրատվական մարմինը նույն մի գլուխն է: Նույն գլխում բազմակարծությունը բերում է երկփեղկվածության ու շիզոֆրենիայի: Եթե նույն անձն առավոտյան ներկայանում է հանրությանը որպես քանդակագործ Հարութ, ցերեկը՝ շրջկոմի հրահանգիչ Ստեփան, իսկ երեկոյան՝ այլախոհ Բաբկեն, ապա այդ անձին շատ արագ տեղափոխում են հոգեբուժարան: Կամ պատկերացրե՛ք, որ, օրինակ, որսորդությանը նվիրված մասնագիտական ինչ-որ հանդես համարից համար էջեր է տրամադրում կենդանիների պաշտպանության կազմակերպությունների բողոքներին՝ ընդդեմ որսորդության և դաժան որսորդների: Այդպիսի հանդեսն ընթերցողի ծիծաղը չի՞ առաջացնի: Տեսակետների բազմազանությունն ապահովում է ոչ թե մամուլի մի միավորը, այլ ամբողջ մեդիադաշտը: Այո՛, ցանկալի է, որ լրատվամիջոցը հարթակ տրամադրի այլ կարծիքներ, տեսակետներ արտահայտողներին, բայց միայն նրա համար, որ ընդգծի իր խմբագրական քաղաքականությունը: Պետական ռադիոընկերությունը չէր կարող մի հաղորդման մեջ ազատ շուկայի կողմնակիցը լինել, իսկ մյուսում՝ պլանային տնտեսության, մեկում իշխանությունից պահանջեր Նախիջևան մտնել, մյուսում բողոքեր, որ զորակոչիկներին ստիպողաբար բանակ են տանում:

Տարածել