Newmag-ը ներկայացնում է 2025-ի առաջին գիրքը՝ Կամալա Հարիսի «Մեր դավանած ճշմարտությունը» (թրեյլեր)
01/09/2025
Աշխարհի ազդեցիկ կանանցից մեկը պարզ ու ոգեշնչող կերպով ներկայացրել է է իր արտասովոր կյանքն և կարիերան։ ԱՄՆ առաջին կին փոխնախագահը գրքում հավաքել է իր երազանքները, կենսունակության, արդարության մասին պատկերացումները:
Կյանքի պատմություն, որն իսկապես հիացնում է. այսպես է Los Angeles Times-ը նկարագրել գիրքը, որը հայերեն է հրատարակել Newmag-ը։ ԱՄՆ պատմության մեջ առաջին կին փոխնախագահը 10 տարվա ընթացքում կարիերայի անհավանական թռիչք է ունեցել՝ դատախազից հասնելով իշխանության Օլիմպոսին:
Կամալա Հարիսը «Մեր դավանած ճշմարտությունը» գրքում շատ անկեղծ ներկայացնում է աղքատ ու վտանգավոր թաղամասում անցկացրած մանկության տարիները, ներգաղթյալների դուստր լինելու պատճառով վաղ տարիքում ստացած անհավասարության դասերն ու 50 տարեկանում նորից կյանքը դասավորել երկու երեխա ունեցող, ամուսնալուծված տղամարդու հետ։
Նա քաղաքական դաշտում առանձնահատուկ է մի քանի առումներով՝ նախ առաջին կինն է, ով դարձել է ԱՄՆ փոխնախագահ: Առաջին աֆրոամերիկացին և առաջին հարավասիական ծագումով անձն է այս պաշտոնում. նրա մայրը հնդկական ծագում ունի, իսկ հայրը՝ յամայկակա։ Մինչ փոխնախագահ դառնալը, եղել է Կալիֆոռնիայի առաջին կին և առաջին աֆրոամերիկացի գլխավոր դատախազը: Կալիֆոռնիայից ընտրված առաջին աֆրոամերիկացի սենատորն էր:
Կամալայի քաղաքական կարիերան սկսվել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազի պաշտոնից: Որպես դատախազ և հետո որպես գլխավոր դատախազ, նա հատուկ ուշադրություն է դարձրել՝ թրաֆիքինգի դեմ պայքարին, բնապահպանական հանցագործություններին, սպառողների իրավունքների պաշտպանությանը, անչափահասների հանցավորության կանխարգելմանը։
2020 թվականին Ջո Բայդենը նրան ընտրեց որպես իր փոխնախագահի թեկնածու, և նրանք միասին հաղթեցին ընտրություններում: Կամալան հայտնի է իր հստակ դիրքորոշումներով և բանավիճելու ունակությամբ: Հարիսը հեղինակել է երկու գիրք: Առաջին գիրքը «Մեր դավանած ճշմարտությունն» է, որը հրատարակվել է 2019 թվականին: Այս գրքում նա պատմում է իր կյանքի պատմությունը՝ սկսած մանկությունից, երբ նա մեծացել է քաղաքացիական իրավունքների ակտիվիստ ծնողների հետ, մինչև իր քաղաքական կարիերայի զարգացումը:
Նա նաև հեղինակել է մանկական գիրք՝ "Superheroes Are Everywhere" («Սուպերհերոսները ամենուր են»): Այս գիրքը նպատակ ունի երեխաներին սովորեցնել, որ հերոսները կարող են լինել ամենուր՝ մեր շրջապատում, և որ յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ հերոս իր համայնքի համար: Երկու գրքերն էլ դարձան բեսթսելերներ և օգնեցին մարդկանց ավելի լավ ճանաչել Հարիսին՝ թե՛ որպես քաղաքական գործչի, թե՛ որպես անձի:
«Մեր դավանած ճշմարտությունը» հուշագրությունը դժվարին ժամանակներում խնդիրների լուծման, ճգնաժամային կառավարման և առաջնորդության յուրահատուկ ձեռնարկ է:
Կամալա Հարիս
5800 ֏
Նկարագրություն
Աշխարհի ազդեցիկ կանանցից մեկը պարզ ու ոգեշնչող կերպով պատմում է իր արտասովոր կյանքի և կարիերայի մասին։ ԱՄՆ պատմության մեջ առաջին կին փոխնախագահը 10 տարվա ընթացքում կարիերայի անհավանական թռիչք է ունեցել՝ դատախազից հասնելով իշխանության Օլիմպոսին: Այդ ճանապարհին Հարիսը երբեք չի վախեցել կոտրել կարծրատիպեր և չի ընկրկել դժվարությունների առաջ: Այս կնոջ գործունեության շնորհիվ ԱՄՆ-ում պակասել են հանցագործությունները: Տնտեսական ճգնաժամից հետո Հարիսը հազարավոր ընտանիքների օգնել է պահպանել իրենց տները: Նա պայքարել է կորպորացիաների և բանկերի չարաշահումների դեմ և նրանցից գանձել բազմամիլիարդ տուգանքներ:
ԱՄՆ առաջին կին փոխնախագահ Կամալա Հարիսն անկեղծանում է այս գրքում՝ գրելով աղքատ ու վտանգավոր թաղամասում անցկացրած մանկության տարիների, ներգաղթյալների դուստր լինելու պատճառով վաղ տարիքում ստացած անհավասարության դասերի ու այն մասին, թե որքան դժվար էր 50 տարեկանում նորից կյանքը դասավորել երկու երեխա ունեցող, ամուսնալուծված տղամարդու հետ:
Կամալան պատմում է իր երազանքների, կենսունակության, արդարության հանդեպ կրքի ու իր զարմանալի կյանքի մասին: Այս գիրքը նաև դժվարին ժամանակներում խնդիրների լուծման, ճգնաժամային կառավարման և առաջնորդության յուրահատուկ ձեռնարկ է: