Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Կամալա Հարիսի գիրքը՝ «Մեր դավանած ճշմ

Տեղի ունեցավ Կամալա Հարիսի գիրքը՝ «Մեր դավանած ճշմարտությունը» հուշագրության հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

01/10/2025

newmag-y-n

Newmag հրատարակչությունը Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց Միացյալ նահագների առաջին կին փոխնախագահ, աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկի՝ Կամալա Հարիսի գիրքը՝ «Մեր դավանած ճշմարտությունը»։

Արտասովոր կյանքի և կարիերայի մասին ԱՄՆ պատմության մեջ առաջին կին փոխնախագահը գրել է «Մեր դավանած ճշմարտությունը» գործում, որը համարվում է առաջնորդության, երազանքներին հասնելու յուրահատուկ ձեռնարկ։ Գրքի թարգմանիչ Աստղիկ Սարգսյանն ասում է, որ հուշագրությունը շատ կոգեշնչի կանանց.

«Գրքում ցույց է տրվում, որ կնոջ համար որևէ հասարակությունում հեշտ չէ։ Կամալան եղել է դատախազ, սենատոր, կարիերայի աստիճաններով բարձրացել է, երկրորդ անգամ ամուսնացել է։ Հիսուն տարեկանում հասել է շատ բաների։ Կամալան, թերևս, ամենազդեցիկ կինն է ամբողջ աշխարհում։ Գրքի միջոցով կտեսնենք, թե ինչպես է նա Մակդոնալդսից հասնել երկրի ղեկավար պաշտոններից մեկին»։

Կամալա Հարիսն իր բոլոր պաշտոններում պաշտպանել է հասարակ ամերիկացիների շահերը, նա հետ է վերադարձել միլիոնավոր գումարներ բանկերից, կորպորացիներից։ Ընդունված է ասել, որ նրա շնորհիվ Ամերիկան մի քիչ ավելի արդար է դարձել։ 


Կամալա Հարիսը գրքում նաև պատմում է իր մանկության, երազանքներին հասնելու, մեծ քաղաքական ու իրավական կարիերայի մասին։ Armagora հարթակի խմբագիր, թարգմանիչ Դավիթ Սարգսյանն ասում է, որ ավանդույթ կա, երբ հասնում ես նախավերջին ու չես հասնում վերջին, դա համարվում է քաղաքական կարիերայի ավարտը.

«Կամալան չդարձավ նախագահ։ Նա չունի այն խարիզման ու հեղինակությունը դեմոկրատների մոտ, որ նորից հաղթի, սրանով, կարծում եմ, իր կարիերան, իրոք, կավարտվի։ Միացյալ նահագներն այնպիսի երկիր է, որն իր խնդիրները, ռասայական, գենդերային հարցերը դանդաղ ու բարդ է լուծել։ Ու այն, որ Հարիսն էմիգրանտների ընտանիքում մեծացած, ոչ սպիտակամորթ կին է ու հասել է փոխնախագահի ու նախագահի թեկնածուի, սա ամերիկյան երազանքի վառ օրինակ է։ Նրան շատ֊շատ բան է հաջողվել, շատ հետաքրիքր ու կարևոր փոփոխություններ է իրականացրել։ Գիրքը կօգնի հասկանալ նաև, թե ինչպես են Ամերիկայում կառուցում քաղաքական կարիերան»։

Կամալա Հարիսը նախորդ տարի Դոնալդ Թրամփի հետ պայքարում էր Միացյալ նահագների նախագահի պաշտոնի համար։ Բայց հաղթեց Թրամփը։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն ասում է, որ Միացյալ նահանգները դեռ պատրաստ չէ ունենալ կին նախագահ.

«Այն որ Միացյալ նահանգները դեռ պատրաստ չէ ունենալ կին նախագահ, ասել է Բիլ Քլինթոնը, որի կինը նույնպես եղել է նախագահի թեկնածու ու նույնպես պարտվել է։ Բայց համաձայն չեմ, որ Հարիսի կարիերան ավարտվել է։ Կամալա Հարիսը կարողացել է ընկնել ու բարձրանալ։ Ինքը պարտվեց, բայց չհանձնվեց։ Մի անգամ պարտվեց Բայդենին, բայց նրա օրոք դարձավ փոխնախագահ։ Ամենայն հավանականությամբ, նա կվերդառանա իր հարազատ Կալիֆորնիա՝ նահանգապետի պաշտոնով»։

«Մեր դավանած ճշմարտությունը» գիրքն արդեն հասանելի է newmag.am կայքում և գրախանութներում։

Կարդացեք նաև

Տարածել

Մեր դավանած ճշմարտությունը
Մեր դավանած ճշմարտությունը

Կամալա Հարիս

5800 ֏

Նկարագրություն

Աշխարհի ազդեցիկ կանանցից մեկը պարզ ու ոգեշնչող կերպով պատմում է իր արտասովոր կյանքի և կարիերայի մասին։ ԱՄՆ պատմության մեջ առաջին կին փոխնախագահը 10 տարվա ընթացքում կարիերայի անհավանական թռիչք է ունեցել՝ դատախազից հասնելով իշխանության Օլիմպոսին: Այդ ճանապարհին Հարիսը երբեք չի վախեցել կոտրել կարծրատիպեր և չի ընկրկել դժվարությունների առաջ: Այս կնոջ գործունեության շնորհիվ ԱՄՆ-ում պակասել են հանցագործությունները: Տնտեսական ճգնաժամից հետո Հարիսը հազարավոր ընտանիքների օգնել է պահպանել իրենց տները: Նա պայքարել է կորպորացիաների և բանկերի չարաշահումների դեմ և նրանցից գանձել բազմամիլիարդ տուգանքներ:

ԱՄՆ առաջին կին փոխնախագահ Կամալա Հարիսն անկեղծանում է այս գրքում՝ գրելով աղքատ ու վտանգավոր թաղամասում անցկացրած մանկության տարիների, ներգաղթյալների դուստր լինելու պատճառով վաղ տարիքում ստացած անհավասարության դասերի ու այն մասին, թե որքան դժվար էր 50 տարեկանում նորից կյանքը դասավորել երկու երեխա ունեցող, ամուսնալուծված տղամարդու հետ:

Կամալան պատմում է իր երազանքների, կենսունակության, արդարության հանդեպ կրքի ու իր զարմանալի կյանքի մասին: Այս գիրքը նաև դժվարին ժամանակներում խնդիրների լուծման, ճգնաժամային կառավարման և առաջնորդության յուրահատուկ ձեռնարկ է: