Ինչպե՞ս ճիշտ մոտիվացնել սեփական թիմին
Ղեկավարի հիմնական խնդիրն է՝ կարողանալ մոտիվացնել կազմակերպության աշխատակիցներին: Ի վերջո, թիմի լավ աշխատանքը արտացոլվում է կազմակերպության շահույթում, ազդում է կազմակերպության իմիջի և աշխատակիցների եկամտի վրա: Կազմակերպության անձնակազմի հավատարմությունը ձեռք բերելը մեր օրերում այդքան էլ հեշտ չէ:
Ինչի՞ց սկսել: Առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչի հետ դուք գործ ունեք: Ինքներդ որոշեք` ինչ աստիճանի զբաղվածության եք ուզում հասցնել ձեր գործընկերներին: Շատ կազմակերպություններում անցկացվում են ամենամյա հարցումներ՝ պարզելու համար, թե ինչքանով են աշխատակիցները հետաքրքրված իրենց աշխատանքով: Բայց, ցավոք, հարցումների արդյունքները միշտ չէ, որ ճշմարիտ են և արտացոլում են իրական պատկերը: Փոխարենը փորձեք ինքներդ վերլուծել, թե ինչը կարող է հետաքրքրել ձեր ենթակա գործընկերներին և նրանց առաջ տանել:
Դուք կարող եք լինել մեկը, որը կարող է հասկանալ այդ մարդկանց, նույնիսկ ավելի լավ, քան իրենք:
Այնուհետև մտածեք այն մասին, թե կոնկրետ ում մեջ եք փորձում հետաքրքրություն առաջացնել: Իհարկե, պետք չէ գործել ձևական, եթե դուք իսկապես ցանկանում եք անձնակազմին ներգրավել աշխատանքի մեջ: Միևնույն ռազմավարությունը պետք է գործածեք բոլորի դեպքում՝ անկախ աշխատողի պրոֆեսիոնալիզմից: Մտածեք լուրջ մարտահրավերի մասին, երբ հարկավոր է մոտիվացնել ինչ-որ մեկին, որը ձեր դուրը չի գալիս: Ձևակերպեք ձեր սեփական մոտեցումը հաշվի առնելով անձնակազմի յուրաքանչյուր անդամի կարծիքը:
Օգտակար է կարդալ նաև`
- Անձնական բրենդ ստեղծելու 11 գլխավոր սկզբունքները
- Ինչպե՞ս 2 ժամում վաստակել 650 դոլար
- Հաջողակ բիզնեսմենի 3 հատկանիշ
- Որոշումներ կայացնելու 3 արդյունավետ մեթոդ
Հաջորդ քայլով հիշեք այն ինչն իրականում աշխատում է, և ինչը չի աշխատում: Ահա ծակները, որոնք ցույց են տալիս իրենց արդյունավետությունը մարդկանց համոզելու հարցում:
- երբ, որտեղ և ինչպես աշխատելու ընտրության ազատություն
- աշխատանքը բարձր մակարդակով կատարելու հմտություն, նույնիսկ ձեր սպասումների սահմաններից ավելի
- ուրիշների հետ համագործակցության ցանկություն
- լավ տեղավորված աշխատանքային միջավայր
- ամբիցիոզ, բայց իրագործելի նպատակներ: Փորձեք այս հնարամիտ քայլը. Սահմանեք նպատակներ և հանձնարարություն տվեք գործընկերոջը: Օրինակ՝ գրավել 4-ից 6 հաճախորդների: Դա ավելի մոտիվացնող խնդիր է, քան՝ հանձնարարել գրավել 5 հաճախորդի:
Մի քանի օրինակ էլ հակադարձ ազդեցությամբ, որ հակամոտիվացնում են աշխատակիցներին
- ձևացնել լինել մեկը, որը նրանք չեն հանդիսանում
- խստապահանջ տնօրենի չափից շատ աշխատանքը, որը հետևում է ձեր ամեն քայլը
Ցավոք, լավ առաջնորդները, որոնք ունակ են արդյունավետ մոտիվացնել անձնակազմը, իրականում քիչ են: Մասամբ այն պատճառով, որ չի կարելի սովորել կառավարել անձին մի գիշերվա ընթացքում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ լավ կառավարիչներ դառնում են նրանք, որոնք իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը սկսել են վաղ տարիքում:
Դրական փորձը նրանց դարձնում է առաջնորդ, և նրանք ճիշտ պատկերացում ունեն այն մասին, թե ինչ է նշանակում լինել արդյունավետ ղեկավար:
Դուք չեք կարող վերադառնալ անցյալ և փոխել այն, բայց դուք կարող եք կենտրոնանալ մի քանի պարզ բաների վրա, որոնք ունակ են փոխել ձեր շուրջը տեղի ունեցող երևույթները ներկայում: Լսեք և հարգեք ձեր գործընկերներին՝ անկախ իրենց պաշտոնից և հիշեք, որ երջանկությունն ամեն ինչում է, նույնիսկ աշխատանքի մեջ: