ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ջուլյա Սամուել. Վշտի պարադոքսը | Ted Talk

Ջուլյա Սամուել. Վշտի պարադոքսը | Ted Talk

11/28/2024

newmag-y-n

«Ամեն ընտանիք իր պատմությունն ունի» գրքի հեղինակ, հոգեթերապևտ Ջուլյա Սամուելն իր և պացիենտ 8 ընտանիքի օրինակով ուսումնասիրում է սիրո, տրավմայի, կորստի ժառանգական օրինաչափությունը։ Վշտի պարադոքսի մասին նա ելույթ է ունեցել նաև հեղինակավոր Ted Talk-ում, որը ներկայացնում ենք Ձեզ։

Այս զրույցն ուզում եմ սկսել պարզ մի հարցից՝ կարո՞ղ է ցավը ի շահ ծառայել: Պատասխանելու համար ուզում եմ վերադառնալ սկիզբ: Մեծացել եմ այս սևուսպիտակ լուսանկարների շուքի ներքո: Մինչև դեռահաս դառնալը չգիտեի՝ ովքեր են այս մարդիկ: Հետո իմացա, որ նրանք մորս ծնողներն են, նրա եղբայրն ու քույրն են: Նրանք մահացել են, երբ մայրս 25 տարեկան էր: Կային նաև հորս ընտանիքի անդամների լուսանկարներ. նրա եղբայրը, որը մահացել էր ատամնաբուժի աթոռին, ու նրա հայրը, որը սրտի կաթված էր ստացել, երբ հայրս 27 տարեկան էր: Մեր ընտանիքում, ինչպես շատ այլ ընտանիքներում, այս մահերի մասին մենք չենք խոսել, ո՛չ մի բառ: Լռությունը ինձ սովորեցրեց, որ վիշտը և տխրությունը չեն կարող բարձրաձայնվել: Մանուկ հասակում սովորում ես կառավարել էմոցիաները՝ դիտարկելով մեծահասակներին: Իմ մանկության զգացմունքային աշխարհում միայն մերժումն էր ընդունելի՝ այն, ինչի մասին չես խոսում, անհնար է զգալ, առերեսվել դրան, ու այն չի կարող ցավ պատճառել:

29 տարեկան էի, պատրաստվում էի դառնալ հոգեթերապևտ: Սովորում էի և կամավորական աշխատանքների էի ներագրավվում: Առաջին տեղերից մեկը, որ գնացի վշտի հաղթահարման մի ծառայություն էր: Այստեղ, մասնագետից չէր պահանջվում խորամուխ լինել իր մանկություն ու այնտեղ փնտրել վշտի վաակումային կենտւոնը: Ու թեպետ հոգեթրապևտ եմ, ինձանից 33 տարի պահանջվեց լիովին գիտակցելու ու վերհանելու այն, ինչը ես որպես երեխա զսպել եմ իմ մեջ, ու դա հենց նույն բանն է, որ ամեն օր իմ աշխատանքում օգնում եմ ուրիշներին արտահայտել: Միգուցե մենք բոլորս տալիս ենք ուրիշներին այն, ինչի կարիքն ինքներս ունենք: Վիշտն անխուսափելի է: Մենք չենք ուզում տեսնել այն, արգելափակում ենք մեր մեջ՝ իբր չկա: Ու երբ դա ի ահյտ է գալիս, չենք գիտակցում, որ կենսական նշանակություն ունի օգնության դիմելը:

Հոգեբանական խանգարումների 15% տոկոսը չվերապրված վշտի հետևանք է: Չե՞ք կարծում, որ ավելի խելամիտ է մի քիչ ավելի պատրաստված լինելը:

  

Հասկանալու համար ինչպես օգնել ինքներս մեզ` պետք է դիտարկենք վշտի մասին ընդհանրացված ենթադրությունները, որոնք սահմանափակող ու անարդյունավետ են: Ասում են՝ սուգը անցնում է հինգ փուլերով, որ ժամանակը բուժում է ու ամեն ինչ անցողիկ է: Այս բոլոր պնդումները կլիշեներ են: Ճիշտ է դրանցում ինչ-որ առումով ճշմաչտություն կա, բայց այս փուլերի պարզունակությունը մեզ ստիպումէ զգալ, որ մենք ինչ որ բան սխալ ենք անում, արգելափակում ենք մեր ունակությունը հաղթահարելու և համակերպվելու կորստի հետ: Սա ամեն օր ես տեսնում եմ թերապևտի իմ սենյակում, որտեղ սովորել եմ, որ վիշտ այդքան պարզ բան չէ, այն ինտենսիվորեն կլանող ու անկանխատեսելի քաոս է: Այն կարող է կյանքդ գլխիվայր շրջել:

Վիշտը փոխում է մեզ: Երբ նայում ենք հայելու մեջ, տեսնում ենք նույն մարդուն, բայց երբ նայում ենք ներսը, տեսնում ենք ամբողջովին փոխված, անգամ քարուքանդ եղած մեկին: Ու այդ ժամանակ ամենևին չենք ուզում փոխվել, փորձում ենք պայքարել դրա դեմ հիշողությամբ, ցասումով, մերժումով կամ փորձում ենք ցավազրկել սեքսով, թմրադեղերով, ցանկացած այլ բանով, ինչպես Մոնան՝ իմ հաճախորդը: Նրա մայրը մահացել է քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո: Մոնան տանջվում էր, նա եկել էր ինձ մոտ՝ խնդրելով դադարեցնել ցավը, կարծելով թերապևտը ցավը վերացնողն է: Վախենամ՝ սա վշտի սխալ ընկալումներից ևս մեկն է, որովհետև ցավը հենց դեղն է, ցավը բուժում է սուգը: Գիտեմ, որ հակասական է հնչում, իսկապես բարկացնող է: Եվ հենց դա պարադոքսի կենտրոնն է: Ցա՛վը չի մեզ վնասողը, այլ այն ինչ անում ենք ցավը զսպելու համար: Դա խանգարում է հարմարվել վշտի հետ, որը մեզ քարացնում են, ոը կարող են մեզ ամբողջ կյանքում վնասել՝ փոխանցվելով անգամ սերնդեսերունդ:

Ո՞րն է ավելի լավ ճանապարհը: Երբ մտածում ենք կորստի մասին, պետք է հիշել սերը: Մեր ուղեղը կարող է ընդհանրացնող կապեր ստեղծել մարդկանց հետ, ում սիրում ենք: Մեր միտքը սիրում է կանխատեսումներ. ուզում է իմանալ, որ մարդիկ, որոնց սիրում ենք, ապահով են: Երբ նրանք տանից դուրս են գալիս առավոտյան, մենք գիտենք, որ կտեսնվենք ավելի ուշ՝ երեկոյան: Այդպես մենք քարտեզներ ենք գծում մտքում, որոնք մեր սիրելիներին մոտ են պահում ժամանակի ու տարածության մեջ, որպեսզի մենք չանհանգստանանք: Երբ մեր համար կարևոր մի մարդ մահանում է, դա դառնում է բարդ խնդիր մեր ուղեղի համար: Ահա, թե ինչու եմ ասում՝ պետք է սովորել ճիշտ սգալու ձևը: Թարմացնելով մեր տվյալների բազան, վերաձևակերպելով մեր քարտեզը՝ ստիպել մեզ ընդունել, որ մարդը, ում սիրում էինք, մահացել է: Ինչպես ենք անում դա. մի ցավագին պահ մեկը մյուսից հետո, չկա շրջանցիկ ճանապարհ, այլ միայն մեկ ուղի ցավի միջով:

Մոնան պատմում է իր շոկի մասին, երբ առավոտյան արթանցել է ու տեսել, որ մայրը տեքստային հաղորդագրություն չի թողել ու իրեն հրավիրել նախաճաշի, որ նրան չի կարող էլ գրկել: Եթե ձեզնից ինչ-որ մեկը հիմա այս փորձառության միջով է անցնում, հավանաբար հարցնում եք՝ ինչպե՞ս տանեմ ես այս ցավը: Մենք չենք կարող ցավը միայնակ կրել: Ուրիշների սերն է, որ օգնում է մեզ վերապրել մեր սիրելիի մահը: Նրանց սերը կարող է մեզ կապել կյանքի հետ, որ կարողանանք ցավի միջով ու ցավից դուրս շարժվել, շրջվել դեպի այն ու զգալ, և դադար վերցնել դրանից: Սա կոչվում է երկակի գործընթաց` տատանում կորստի ու վերականգման ուղղությամբ: Մոնան այս կոնցեպտը դժվարությամբ ընդունեց: Ժամանակի ընթացքում նա շրջվեց դեպի ցավը և նկատեց կարևոր մի բան, որ կատարվել էր իր հետ: Թույլ է տվել ցավն իր մեջից ժայթքի: Ու այն նվազել է, ինչի շնորհիվ կարողացել է վերականգնել կապը մոր հետ, խնդրել նրա պաշտպանությունը իր կյանքի փոքր ու մեծ քայլերում:

 

Բոլորս կարող ենք դա անել, կարող ենք կապ պահել մահացած սիրելիի հետ՝ գրելով նրանց նամակներ, լսել նրանց սիրելի երաժշտությունը նրանց սիրած ուտելիքը պատրաստելիս: Մարդը մահացել է, բայց հարաբերությունները նրա հետ շարունակվում են: Սերը այդ մարդու նկատամամբ երբեք չի մահանում, սերը շարունակվում է: Երբ Մոնան այս մեխանիզմը թույլ տվեց գործի իր մեջ, նա ընդմիշտ փոխվեց,, նրա սերը մոր նկատմամբ հավերժ է: Այդպես ցավը աշխատեց ի օգուտ: Սա է ճշմարտությունը բոլորիս համար: Խորհրդավորությունը այս ամենում մեկ այլ պարադոքս է՝ ցավից ավելի ուժեղ դառնալը, որը կոչվում է պոստ տրավամտիկ աճ: Մենք սգում ենք ու բացահայտում, որ այն ինչ մեզ կոտրել է, վերապրել ենք: Այստեղ կյանքի արժևորումը խորանում է: Սեր տալու ու ստանալու մեր ունակությունն ընդլայնվում է:

Վերադառնանք ամբողջական պատմության սկզբին՝ մեր տան սևուսպիտակ լուսանկարներին: Ծնողներիս լռությունը իմ մեջ տեսանելի նստվածք է թողել: Նրանք մահացել են, ես ժամանակ եմ ունեցել սգալու նրանց կորուստը, բայց նաև գրել եմ նրանց մասին, առերեսվել եմ ցավիս հետ, ու իմ ընկալումը նրանց մասին խորացել է, իմ սերը նրանց նկատմամբ մեծացել է: Եվ այո, եթե դուք թույլ եք տալիս, ցավը բուժում է, որովեհտև, այո, վիշտը կարող է ի օգուտ աշխատել:

Ջուլյա Սամուելի «Ամեն ընտանիք իր պատմությունն ունի» գիրքը հասանելի է newmag.am կայքում և գրախանութներում։

Կարդացեք նաև

Տարածել

Ամեն ընտանիք իր պատմությունն ունի
Ամեն ընտանիք իր պատմությունն ունի

Ջուլյա Սամուել

6800 ֏

Նկարագրություն

Ինչո՞ւ են որոշ ընտանիքներ դժբախտությունից հետո առավել ամրապնդվում, իսկ մյուսները՝ կազմաքանդվում: Ինչպե՞ս են ընտանիքներն ապրում վիշտն ու հաղթահարում բարդ շրջափուլերը: Ինչո՞ւ են մեր ընտանիքները մեզ խելագարության հասցնում: Եվ ինչպե՞ս են չնչին փոփոխությունները բարելավում մեր հարաբերությունները:

Հոգեթերապևտ Ջուլյա Սամուելն իր ընտանիքի օրինակով և իր պացիենտ ութ ընտանիքների պատմություններով ուսումնասիրում է սիրո, տրավմայի և կորստի ժառանգական օրինաչափությունները: Սամուելը ներկայացնում է ընտանեկան տրավմաների ազդեցությունն անհատական ​​բարեկեցության, միջանձնային կապերի և սերունդների վրա, հետազոտում է այն հարաբերությունները, որոնք և՛ հուզում են մեզ, և՛ ցավեցնում։ Նա բացահայտում է տատերի և պապերի, եղբայրների ու քույրերի՝ հաճախթերագնահատված ազդեցությունը մեզ վրա: Հեղինակն այս գրքում առաջարկում է ընտանիքում մեր հարաբերությունները բարելավելու գործիքներ, սովորեցնում արդյունավետ հաղորդակցվել, սահմաններ դնել, պայքարել և պատրաստ լինել փոփոխությունների:

Այս գիրքը հուզիչ և հուսադրող ընտանեկան թերապիա է, որը տրավմայի և դժվարությունների ֆոնինպատմում է ներման, հույսի ու սիրո պատմություններ:

Գրքի գլխավոր գործընկեր՝ «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութիւն: