BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Կյանքն ապառիկով Հայաստանի գյուղերում. պարտքամատյան

Կյանքն ապառիկով Հայաստանի գյուղերում. պարտքամատյան ողբերգության

Պարտքով վերցված ապրանքը շքեղության համար չէ. առաջին անհրաժեշտության ապրանք է: Գյուղի խանութի հաճախորդների՝ հարևանների, խնամիների ու ազգականների պարտքային պատմությունն էլ սեզոնային է, որովհետև կանխիկ փողն է սեզոնային. այն լինում է տարեվերջին, երբ արտագնա աշխատանքից վերադառնում են ամուսինները, լինում է աշնանը, երբ բնամթերքը վաճառում են: Եթե պետք է լինում մարքեթինգային հետազոտություն անել որևէ ապրանքի կամ ապրանքատեսակի վերաբերյալ, սոցիոլոգները գյուղի խանութներում հարցում չեն անում:
Մարքեթինգային կանոններն այստեղ այլ կերպ են գործում:Գյուղի խանութում հիմնականում սպառվում է այն ապրանքը, որը տան պայմաններում ստանալ հնարավոր չէ: Բնատնտեսական ապրանքափոխանակությունն էլ դեռ ընդունված ձև է, որն իրար է խառնում բոլոր տեսակի ազատ շուկայական հետազոտությունները:

Պ ա ր տ ա տ ե ր  «լ ր ա գ ր ո ղ ը»


Նարգիզ Հովհաննիսյան. 42 տարեկան, խանութի վաճառող, Ներքին Կարմրաղբյուր, Տավուշի մարզ
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մուտքն ազդարարող, ադրբեջանցիների փամփուշտներից ամբողջությամբ քրքրված ցուցանակից պարզ է դառնում, որ համայնքը սահմանամերձ է: Կրակահերթերի թիրախում գտնվող խանութում է աշխատում տիկին Նարգիզը: Գյուղի հիմնական ապրուստի միջոցը հողագործությունն է: Այս տարվա ինտենսիվ կրակոցների պատճառով ոչ՛ կարողացել են նորմալ հող մշակել և ոչ՛ էլ ունեցածը վաճառել: Սա նշանակում է, որ տիկին Նարգիզի մոտ պարտքերի ոչ թե տետրեր են, այլ հատորներ:
- Ընդհանրապես պարտք վերցնում են ամսվա սկզբին, իսկ ամսվա վերջին՝ վերադարձնում. մինչև թոշակ կամ աշխատավարձ ստանալը: Բայց էս տարի թարս էղավ: Փոքր գյուղ է, բոլորս իրար ճանաչում ենք, բայց ես միշտ գրանցում եմ ազգանուններով, հեռախոսի համարներով ու իրենց էլ ասում եմ, որ իրենց մոտ գրանցեն, որ հանկարծ թյուրիմացություն չառաջանա: Բայց, դե՛, անպարտաճանաչ պարտք վերցնողներ էլ կան: Նրանց շատ մեծ քանակի «նիսիա» չեմ տալիս: Օրինակ՝ էս մարդը մեռավ, անունի դեմ ն էլ 600000 դրամ պարտք է: Վերջ, էս պարտքը մ նաց:
Խոսքը կիսատ էր մնացել, երբ խանութ մտավ մի հաճախորդ:
- Նարգիզ՛ տոտա, մի հատ սասինսկի տուր, էրկու հատ էլ սոկ: Բայց հիմա չեմ տալիս, պիտի գրես:
Պ ա ր տ ա տ վ յ ա լ ն ե ր ի  է լ ե կ տ ր ո ն ա յ ի ն  բ ա զ ա
Սարգիս35 տարեկան, շինանյութի խանութի սեփականատեր
Հայաստանի ամենամեծ գյուղերից է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղը: Վարդենիկցիները կատակում են. ինչքան մեծ է գյուղը, այնքան մեծ են ճանապարհի փոսերը: Իսկապես, եթե ցանկանում ես տեղաշարժվել Վարդենիկում, լավ կլինի՝ հրաժարվես սովորական մարդատարից. այստեղ հույսը դնում են ոտքերի կամ էլ ամենագնացների վրա: Աշնան կողմ գյուղը միշտ մարդաշատ է, ավելի ճիշտ` տղամարդաշատ: Տղամարդիկ ժամանակավորապես վերադառնում են Ռուսաստանից: Տղամարդկանց վերադարձն ուրախացնում է ոչ միայն նրանց կանանց ու երեխաներին, այլև գյուղի խանութպաններին, որոնք սկսում են ջնջել պարտքի ցուցակները: Գյուղի հենց մուտքի մոտ է Գարիկ և Սարգիս եղբայրների խանութը: Շինանյութ են վաճառում: Խանութում միանգամից երկու բան է ուշադրություն գրավում՝ հայտարարությունը` «Պարտքով ապրանք չվերցնել», և անմիջապես դրա տակ դրված պարտքացուցակի «եռահատորյակը»:
- Պարտքերը շատ էին կուտակվել, ու էս հայտարարությունը փակցրեցինք, բայց չազդեց: Մեկին չես տալիս, ասում է՝ ինչի՞
էն մեկին տվեցիր, ինձ չես տալիս: 
Խանութ մտնելու պահին պարտքի կռիվ էր: Ավելի ճիշտ` վերադարձնելու ժամկետի կռիվ:

Տարածել