ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Գնել Նալբանդյան. Մարդը սոցիալական էակից սկսել է վե

Գնել Նալբանդյան. Մարդը սոցիալական էակից սկսել է վերածվել սոցցանցային կենդանու

Օպերացիա «ՊՊԾ»: Այն տևեց 15 օր, խլեց 2 կյանք, տվեց ևս մեկ արագ մոռացվելիք դաս, ցույց տվեց, որ իշխանությունն իմպոտենտ է, երբ ստիպված է խոսել ոչ ուժի դիրքերից, բացահայտեց, թե որքան հեշտ է մատների վրա խաղացնել միֆերով ապրող հանրությանը:
Վերջին 3 տասնամյակում ձևավորվել է մանիպուլյացիոն կոդերի ունիվերսալ հավաքածու՝ «հայրենասիրություն», «կռված տղերք», «ոչ մի թիզ», «ով մեզ հետ չի», «մենք խորհրդակցեցինք ժողովրդի հետ», «այսի՛նչ, հեռացի՛ր», «սթափվե՜ք», «մի՛-ա՛-ցե՛ք», «ցրվե՛ք», «ռուսները խաբեցին», «թուրքերը լափեցին», «մենք կործանվեցինք»…
Ճգնաժամային իրավիճակում հանրային գիտակցությունը մանիպուլյացիոն գրոհների ենթարկելու հարցում մի ժամանակ դոմինանտ էր հեռուստատեսությունը, այժմ՝ համացանցը: Պսևդոինֆորմացիոն հոսքերի պատերազմում, որը մղվեց 15 օր ու գիշեր, TV-ները պարտվեցին ՏՏ-ներին: Ավելի ճիշտ՝ TV-ները կառավարողնե՛րը պարտվեցին ՏՏ-ները ղեկավարողներին: «ՊՊԾ օպերացիան» ցույց տվեց, որ հանրությանը կարելի է խելքահան անել ոչ նրանով, ինչ տեղի է ունենում, այլ նրանով, ինչ իրականում տեղի չի ունենում:



Գնել Նալբանդյանի սյունակում կարդացեք նաև`



Պարզվում է՝ հանցագործությունը որպես հերոսություն ներկայացնելու համար պետք է այն ընդամենը առցանց հեռարձակել մի քանի կոնկուրենտ քարոզչամիջոցներով, որոնք իրենց պրոպագանդան «սաղացնում են» որպես ինֆորմացիա: Եվ դա փայլուն է ստացվում, քանի որ սոցցանցային զանգվածն էլ, տրվելով մասսայական կենարար փսիխոզին, պատրաստակամորեն կտցում է բոլոր խայծերը, որոնք, իրենց կարթերին հագցրած, իջեցնում են հեղափոխական մանիպուլյատորները:
Իսկ ի՞նչ են այդ ընթացքում անում հի՛ն սերնդի քարոզիչները: Վայելելով կրած տոտալ պարտության հաճույքը՝ նրանք պինդ փակում են իրենց ալիքների ինֆոհոսքերը, հարմար նստում են կոմպերի դիմաց, հեղափոխական խմորումներին հետևում են առցանց՝ երկնային ուժերից խնդրելով հորդառատ անձրև, որ խելագար զանգվածը ցրվի տներով, իրենք էլ ազատ շունչ քաշեն ևս մի օր:
Այս ամենը նշանակում է, որ «ցանցային իրականությունը», որում արդեն ապրում է գունագեղ հեղափոխականությունը, այլևս սոսկ «զուգահեռ իրականություն» չէ «ավանդական իրականությանը», որում դեռ ապրում է դժգույն իշխանությունը: Մարդ արարածն էլ, որ ավանդաբար հայտնի էր որպես սոցիալական էակ, սկսել է վերածվել սոցցանցային կենդանու:

newmag #71

Տարածել