Դարի վեպը՝ հայերեն. «Կորած երեխայի պատմությունը» համալրեց Ֆերանտեի քառագրությունը (տեսանյութ)
12/16/2024
Դարի լավագույն վեպերից մեկն արդեն ամբողջական է. Newmag հրատարակչությունը քառահատոր բեսթսելլերի բոլոր մասերը թարգմանել ու հրատարակել է հայերեն։
Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» քառագրությունը The New York Times-ի վարկանիշով 21-րդ դարի աշխարհի լավագույն գրական ստեղծագործությունն է։
Ահա թե ինչու իտալացի ժամանակակից գրող Էլենա Ֆերանտեի մասին խոսելիս գրական աշխարհը մեկ բառ է օգտագործում՝ ֆերանտեմանիա։
Էլենա Ֆերանտեն աշխարհի ամենաընթերցվող հեղինակներից է։ Բայց նրան այդպես էլ չի հաջողվել ոչ տեսնել, ոչ էլ, առավել ևս, զրուցել հետը։ Նա չի բացահայտում իրեն, նախընտրում է մնալ ստվերում, մնալ անճանաչելի։ Ենթադրվում է, որ էլեն Ֆերանտե անուն ազգանունը պարզապես գրական կեղծանուն է։
«Իմ հանճարեղ ընկերուհին» հեղինակի քառահատորյակի առաջին գիրքն ամբողջ աշխարհում վաճառվել է տասը միլիոն օրինակով։ Նեապոլի աղքատ արվարձանում ապրող երկու ընկերուհիների՝ Էլենայի ու Լիլայի ընկերության սագան, որ շարունակվում է կես դարից էլ ավելի, շատ արագ գրավեց մոլորակը։ Գրաքննադատներն այն համեմատեցին համավարակի հետ՝ կոչելով Ֆերանտեմանիա։
«Իմ հանճարեղ ընկերուհին» Էլենայի և Լիլայի ընկերության մասին հուզիչ պատմություն է, որը սկսվում է դպրոցական նստարանից ու հասնում մինչև ծերություն։ Նրանց միավորում է տարիների ընկերությունն ուանցյալը: Աղքատ թաղամասում ծնված երկու կանայք, մինչև կյանքի վերջ պայքարում են ճնշող ուբռնությամբ լի միջավայրի դեմ, հաղթահարում են աղքատությունը, դավաճանությունը, բռնության ենթարկվում են, սովորում են, դուրս գալիս ճնշող, նախապաշարմունքներով լի, տգետ միջավայրից, բայց միևնույն է, թունավոր անցյալի հետ հազարավոր թելերով կապված կանայք, ակունքներից չեն հեռանում։
Գիրքը ոչ միայն ընկերության ու սիրո մասին է, այլ նաև սոցիալական ու քաղաքական այն մեծփոփոխությունների, որոնք տեղի էին ունենում այդ տարիներին Իտալիայում։
Newmag հրատարակչությունը վեպի առաջին՝ «Իմ հանճարեղ ընկերուհին» մասը թարգմանեց ու հրատարակեց 2021 թվականին՝ հայ ընթերցողին դարձնելով ֆերանտամանիայի մաս։ Գրականագետները փորձում են հասկանալ, ինչպես հեղինակն ու գիրքը գրավեցին Երկիր մոլորակը։ Ֆերանտեն երկու կանանց պատմությունը ներկայացրել է այնպես, ինչպես ոչ ոք դեռ չէր արել։
Այս պատմությունը շատ հեռու է իդեալականացված հարաբերություններից։ Ըստ հեղինակի՝ Իսկական ընկերության բաղադրատոմսը մրցակցության, խորը հիացմունքի, ամոթի, նախանձի խառնուրդն է։ Վեպի վերջին մասը՝ «Կորած երեխայի պատմությունը» Էլենայի՝ Լենու Գրեկոյի ու Ռաֆաելլայի՝ Լիլա Չեռուլլոյի հուզիչ պատմության վերջին, ամենասպասված, ամենասենսացիոն, սկանդալային ու եզրափակիչ մասն է։
Կարդացեք նաև
- Բարի վերադարձ Ֆերանտեմանիա. Նեապոլիտանական քառագրության վերջին գիրքը հրատարակվել է հայերեն (թրեյլեր)
Էլենա Ֆերանտե
6800 ֏
Նկարագրություն
«Կորած երեխայի պատմությունը» եզրափակում է Էլենա Ֆերանտեի նեապոլիտանական քառագրությունը, որը սկսվում է «Իմ հանճարեղ ընկերուհին» սենսացիոն ընտանեկան սագայով, շարունակվում «Նոր ազգանվան պատմությունը» և «Հեռացողների և մնացողների պատմությունը» գրքերով: Շարքի վերջին մասում՝ «Կորած երեխայի պատմությունը» գրքում, երկու ընկերուհիների՝ Լիլայի և Էլենայի ընկերությունն անցնում է ժամանակի քննությունը: Երկուսն էլ ունեն ընտանիք, երեխաներ, սիրեկաններ... Սակայն որքան էլ ձգտել են փախչել Նեապոլի արվարձանային մռայլ միջավայրից, կյանքը նրանց նորից ստիպում է բախվել նեապոլիտանական իրականությանը:
Լենուն ամուսնացել ու տեղափոխվել է Ֆլորենցիա, դարձել հայտնի գրող։ Բայց Նեապոլը նրան կլանում է իր մութհմայքով։ Լիլան չի կարողացել հեռանալ Նեապոլից։ Նա կայացած ձեռներեց է, բայց հաջողությունը նրան ավելի էներքաշել իտալական հարավի կենցաղային բարքերի, բամբասանքի ու ընտանեկան վեճերի հորձանուտ: