BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս restart անել Հայաստանը 2 քայլով

Ինչպե՞ս restart անել Հայաստանը 2 քայլով

Անկախ Հայաստանի քառորդ դար գոյության հոբելյանին պարզվեց, որ գաղջ մթնոլորտի պատճառը ոչ թե լրագրողներն են, այլ նվազագույնը` նյուզմեյքերները: Հասկացանք, որ մեր սրտերը արդարություն չեն ուզում, այլ մեր աչքերը կարոտ են գեղեցկության, ականջներն էլ` պարզունակության հասնող հստակության:
Էլ կարեւոր չէր, որ խոսքը գործ լինի, էական է դրայվը, որը ժամանակակից հայկական քաղաքակրթության բառարանում կարող է սահմանվել, որպես գործողության ձեւ, որի շնորհիվ մեդիադաշտում ստեղծվում է պատկան մարմինների կամմարմնի աշխատանքի իլյուզիա: Շուրջն ամեն ինչ նույնն է` ամեն ինչ փոխվում է այնպես, ինչպես փոխվում էր առաջ,սակայն հիմա կա ոչ միայն դրա մեղավորը, այլեւ դրան նպաստողը:
Բայց որպեսզի հասնել դրանց, պետք է անել 2 քայլ: Ահա դրանք:
 ՔԱՅԼ 1 - Նոր փաթեփավորումը թարմացնում է բրենդի նկատմամբ վերաբերմունքը: Եթե գինի կամ ընկեր չի, նորը միշտ ավելի լավն է. դե յուրե, թեև իրականումև դե ֆակտո` նորը`  խոստումնալից հինն է : Ռեբրենդինգի դասական օրինակ:
 ՔԱՅԼ 2 - Փոփոխությունների իլյուզիան երկարացնելու համար անհրաժեշտ է փայլեցնել դետալները` գեղեցկացնել նախարարներին, օպտիմալացնել չինովնիկներին, օգտագործել ժողովրդական «բերանի» բառեր` անթրաշ, չստիկ: Գուցե փոխե՞լ հիմնը կամ գոնե խոսել այդ մասին:
Սա hаppy end-ով պատմություն է: Ժիլետով, թե առանց, յուրաքանչյուր մենեջեր ցանկանում է հաղթել մինչեւ ինքը եղած պայմանականությունները եւ հաղթահարել իր նկատմամբ սպասելիքները: Եթե օբեկտիվ պատճառներով դրայվը չի կարող լույսի արագության հասնել, պետք է օգտվել ավելի արագ փոփոխությունների իլյուզիայից:
Այսպիսով, ցանկության դեպքում ռեստարտն ու ռեբրենդինգը իլյուզիայի փոխարեն կամ իլյուզիային զուգահեռ կարող են նաեւ հավատ դառնալ:  
Իհարկե որոշներն այս ամենը կհամարեն սովորական, հասկանալի ու ամենուր կիրառվող պոպուլիզմ: Իրականում սակայն ամենամեծ թյուրըմբռնումը հենց այդտեղից է գալիս: Սա պոպուլիզմ չէ, սա կյանքի նորմ դարձած ժամանակակից քաղաքականությունն է` այստեղ և ամենուր: Ուղղակի ուրիշ երկրներում կան ինստիտուտներ և բիզնես, որ աշխատում են անկախ կառավարությունների փոփոխությունից, որոնց վերապահված են միայն այդ 2 քայլերը: Մեր մոտ կառավարության 2 քայլերը թվում են անբավարար, որովհետև ոչ ինստիտուտները կան, ոչ էլ բիզնեսը:
Բայց դե, ապրում էինք առանց դրանց 25 տարի, էլի կապրենք: Կարևորը նյուզմեյքերները հասկանան ռեստարտի ամբողջ հմայքը: Եվ դրա հետ կապված ստեղծեն նոր ասոցիացիաներ: Որոնք կստեղծեն նոր ակնկալիքներ: Որոնք կերկարացնեն իլյուզիան ու կհասցնեն մինչև հաջորդ ընտրություններ: Հետո` կարդալ տեքստի սկզբից: Անխափան, դասական, կանխատեսելի, անվտանգ ու ապահով սցենար` բոլորի համար:

Տարածել