2030-ին կյանքի միջին տևողությունը կգերազանցի 90 տարին. ու սա ֆանտաստիկա չէ:
2030-ին կյանքի միջին տևողությունը կգերազանցի 90 տարին. ֆանտաստիկա չէ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Լոնդոնի բժշկական հետազոտությունների խորհրդի համատեղ հետազոտությունը պարզել է, որ ամենաերկարակյացը կդառնան հարավկորեացի կանայք, որոնց կյանքի տևողությունը միջինում կկազմի 90 տարի:
Գիտնականները մշակել են աշխատանքային 21 մոդել, որոնց միջոցով 35 երկրներում հաշվում են կյանքի միջին տևողությունը 2030թ-ի համար: Ռեկորդայինը Հարավային Կորեան է, բայց մյուս զարգացած երկրներում ևս 2030-ին կանայք ավելի երկար կապրեն: Լիդերների հնգյակում են նաև Ֆրանսիան, Ճապոնիան, Իսպանիան և Շվեյցարիան, որտեղ կանանց կյանքի տևողության միջին ցուցանիշը 88 տարին է:
- Իսկ պետությունն իրո՞ք ցանկանում է, որ դուք շատ երեխա ունենաք
- Զառամյալ աշխարհ. Ինչո՞ւ են ծերանում ազգերը
Հետազոտության համաձայն, հավանականությունը, որ 2030-ին Կորեայում ծնված կինը կապրի 90 տարի 57% է:Հարավային Կորեայում կյանքի տևողության ցատկը կապված է տնտեսական վիճակի բարելավման հետ՝ երեխաները սկսել են ավելի լավ սնվել և օգտվել բուժսպասարկումից: Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ցածր է նաև ճարպակալման մակարդակը, բացի այդ կանայք քիչ են ծխում: Տղամարդկանց երկարակեցության ամենաբարձր ցուցանիշը կրկին սպասվում է Հարավային Կորեայում: Ավստրիալիայում, Շվեյցարիայում և Ֆրանսիայում միջին ցուցանիշը 84 տարին է:
Կյանքի տևողության ամենացածր ցուցանիշը ԱՄՆ-ինն է: Կյանքի միջին տևողությունը կանանց համար 83 տարի է, տղամարդկանց՝ 79: Այժմ ԱՄՆ-ում կանայք միջինում ապրում են 81 տարի, իսկ տղամարդիկ՝ 76: ԱՄՆ-ում բարձր է քրոնիկական հիվանդությունների և բռնության հետևանքով մահացության մակարդակը: 35 երկրների թվում այստեղ ամենաբարձրն է նաև ճարպակալման ցուցանիշը: Մարդկանց կյանքի տևողության ավելացումը պահանջում է կառավարության հատուկ ուշադրություն՝ 60-ից բարձր մարդկանց կարիքներին: Սինգապուրի իշխանություններն մշակել են ավելի քան 70 ծրագիր, արդեն ներդրվել է $2 մլդ՝ տարեցների կյանքի որակը բարելավվելու համար, որոնց թիվը 2030-ին երկրում կկրկնապատկվի: