BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

5 հիվանդություն, որ ձեռք են բերում ֆուտբոլիստները.

5 հիվանդություն, որ ձեռք են բերում ֆուտբոլիստները. Որի՞ց ունի Հենրիխ Մխիթարյանը

Սնկային հիվանդություն


Այս հիվանդությունով տառապում է ֆուտբոլիստների գրեթե կեսը: Այն հիմնականում առաջանում է, երբ ֆուտբոլիստը չի կրում շնչող խաղակոշիկներ: Իհարկե, 21-րդ դարում քիչ են այդպիսինները: Սնկային հիվանդությունը ֆուտբոլիստների մոտ հաճախ առաջանում է նաեւ ոտքերի քրտնխաշից:Այն դժվար է բուժվում եւ հետո ոտքերի մատները, ոտնաթաթերը տձեւ են դառնում:
Բրազիլացի Ռոնալդոյի ոտքն է:

Ոսկրային եւ հոդային հիվանդություններ
Ծնկի խաչաձեւ մկաններ, արմունկի հյուսվածքներ, ազդրի հետին մկանները, հոդերի բորբոքում: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ եթե ոչ մի քանի անգամ, ապա մեկ անգամ հաստատ անցել է այս վնասվածքների միջով: Պրակտիկորեն անհնար է խաղի ընթացքում վազել 15 կմ-ից ավելի, կատարել արագացումներ, սահընկումներ եւ չվնասել ոտքի որեւէ մաս: Այն էլ այսօրվա կոշտուկոպիտ ֆուտբոլում: Ֆուտբոլիստի կյանքն ավելի դժոխային է դառնում, երբ վիրահատությունից հետո տվյալ վնասվածքը կրկնվում է:
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Լյուկ Շոուն վնասվածքի պատճառով բաց թողեց ավելի քան կես տարի:



Աստղային հիվանդություն


Կարիերա անող ֆուտբոլիստի համար սա ամենավատ հիվանդությունն է: Դեպքերը շատ են, երբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը հայտնիություն տանող ճանապարհին մոլորվել է: Հանդերձարանում ժամերով կանգնել հայելու դիմաց ու ուղղել մազերը, թույլ տալ ճոխություններ, կոպտել լրագրողներին, ստեղծել առանձին աշխարհ ու ապրել այդ շրջանակում: Այդպիսի մարզիկների մասին խոսում են բոլորը, բայց դարպասը սլացող գնդակի արագությամբ էլ մոռանում են նրանց մասին:


Հիմա Հենրիխ Մխիթարյանի մասին


Հենրիխ Մխիթարյանն այս 5 հիվանդություններից, բարեբախտաբար ունի միայն վնասվածքներ: Դրանք կարելի է համարել ընթացիկ ու երբեմն նույնիսկ անխուսափելի: Ահա վերջինները:
2013, Դորտմունդի «Բորուսիայում» - կոճի վնասվածք (բաց է թողել 2 շաբաթ)
2014, Դորտմունդի «Բորուսիայում» - ծնկատակի ջլի վնասվածք (բաց է թողել 1 ամիս)
2015, Դորտմունդի «Բորուսիայում» - մկանային գերբեռնվածություն (բաց է թողել 1 շաբաթ)
2016, Հայաստանի հավաքականում – ծնկի վնասվածք (բաց է թողել մոտ 1 ամիս)
2017, «Մանչեսթեր Յունայթեդում» - ազդրի հետեւի մկան (բաց կթողնի10 օր)

Տարածել