BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

5 խոստում, որ Կարեն Կարապետյանը տվել է նախընտրական

5 խոստում, որ Կարեն Կարապետյանը տվել է նախընտրական հանդիպումների ժամանակ

Նախընտրական քարոզարշավի ընթացքում` մայրաքաղաքի ու մարզերի տարբեր համայնքերի բնակիչներին հնարավորություն է տրվում իրենց հետաքրքրող գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող հարցերն ուղղել կառավարության ղեկավարին: Դրանցից շատերը սոցիալական բնույթի են: Գազիֆիկացում, ճանապարհների կառուցում, գազի և էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում, բնակարանաշինություն: Կարեն կարապետյանը համբերությամբ լսում է բոլորին, բայց շատ խոստում աշխատում է չտալ:
«Ես մի քանի անգամ ասել եմ, որ խոստում տալուց բավականին ժլատ եմ, քանի որ երբ խոստում եմ տալիս, ցանկանում եմ անպայման դրա տակից դուրս գալ: Մենք իրականում չենք խոստանում, որ ապրիլի 3-ին ամեն ինչ լավ է լինելու, զարթնելու ենք ու ամեն ինչ լավ է լինելու, գույները` ռոզվի, խալադելնիկները` լիքը: Մենք ուղղակի խոստանում ենք, որ քրտնաջան ենք աշխատելու՝ արդյունքի հասնելու համար: Ուղղակի ճիշտ նպատակներ պետք է դնենք, որ աշխատանքը ժողովրդի լեզվով ասած «հավայի» չլինի», նախընտրական քարոզարշավներից մեկի ժամանակ հայտարարեց վարչապետը:
Կառավարության ղեկավարը Շիրակի մարզում էլ նկատեց, - «Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչի տակ ենք մեր գլուխը դնում: Եթե դուք որոշեք ձեր ձայնը տալ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, մենք գալու ենք, ձեզ հաշվետվություն տանք: Ձեզ հետ 4-5 տարին մեկ անգամ հանդիպելու, խնդիրները մաս-մաս քննարկելու, լուծելու կամ չլուծելու տարբերակ չենք ունենալու, հստակ գնալու ենք այն ուղղությամբ, որի մասին բոլորս մտքում, գուցեև չձևակերպված, երազում ենք»:
newmag-ը ներկայացնում է վարչապետի նախընտրական խոստումներ, որոնք ըստ կառավարության ղեկավարի, իրատեսական են և «դրանց տակից» կառավարությունը կարող է դուրս գալ:

1. Դեպի Իրան արտահանման շուկա Սյունիքի համար


[caption id="attachment_40605" align="aligncenter" width="878"]Առաջին խոստումներից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանը Սյունիքի մարզում տվեց: Մարզը սահմանակից է Իրանին: Սյունիքում բնակիչները արտադրած տարբեր ապրանքներն իրացնելու խնդիր ունեն: Վարչապետը սյունեցիներին խոստացավ, որ նրանք հնարավորություն կունենան իրենց ապրանքն արտահանել իրանական 80 մլն.-ոց շուկա, կհեշտացվի Հայաստան – Իրան մաքսակետերը հատելու գործընթացը, Իրան – Հայաստան սահմանին կստեղծվի Մեղրու ազատ տնտեսական գոտի:

2. 109 մլն դոլար ներդրում և 2450 աշխատատեղ Վայոց Ձորին


[caption id="attachment_40607" align="aligncenter" width="878"]
«Մինչև այսօր ինչ ասել ենք՝ արել ենք: Հստակ ծրագրերը ասում ենք, օդի մեջ չենք ասում, որպեսզի դուք ասեք, և հասկանալի լեզվով ենք գրել, թե ուր պիտի գնանք: Ու մենք ամսի 3-4-ին ձեր բոլոր խնդիրների լուծում խոսք չենք տալիս, բայց մենք Ձեզ խոսք ենք տալիս, որ ռեգուլյար տեսնելու եք, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում», -ասաց կառավարության ղեկավարը ու հայտարարեց, որ այս տարի 830-840 մլն դոլարի ներդրում կարվի Հայաստանում: Դրանից 109 մլն դոլարի ներդրումը նախատեսված է Վայոց ձորում: Կստեղծվի 2450 աշխատատեղ: Մարզում ուշադրություն կդարձվի 4 ճյուղերի` գյուղատնտեսության, գինեգործության, հանքային ջրերի բիզնեսի եվ զբոսաշրջության զարգացման վրա:

3. 151 մլն դոլար ներդրում և 2500 աշխատատեղ Լոռիում


[caption id="attachment_40608" align="aligncenter" width="878"]
151 դոլարի չափով ներդրում էլ նախատեսվում է Լոռու մարզում կատարել: Կառավարության ղեկավարն այս մարզի համար 45 ծրագիր պետք է իրականացնի`ստեղծելով` 2500 նոր աշխատատեղ: «Մենք վերանայելու ենք առկա ծրագրերը, մասնավորապես, բնական գիտությունների, բիզնեսի, ֆինանսական և ՏՏ ոլորտներում, որպեսզի երեխան դպրոցն ավարտելուց ավելի ժամանակակից լինի: Մենք գիտենք, որ դպրոցների մանկավարժներն ունեն սոցիալական փաթեթ, իսկ նախադպրոցական և արվեստի մասնագիտական կրթական հաստատությունների մանկավարժները չունեն: Անպայման պետք է անդրադառնանք այդ անհավասարաչափությանը», - Վանաձորում հայտարարեց Կարեն Կարապետյանը:

4. 45 մլն դոլար Գեղարքունիքին և ձկնորսության օրինականացում


[caption id="attachment_40610" align="aligncenter" width="878"]
Վարչապետ Կարապետյանը այս տարվա համար Տավուշի մարզում խոստացել է 1900 նոր աշխատատեղ ստեղծել: Ներդրումները կկազմեն` 27 մլն դոլար: Գեղարքունիքի մարզին կհատկացվի 45 միլիոն դոլար: Կառավարությունն այստեղ նախատեսում է իրականացնել 31 ծրագիր, բացել 1500 աշխատատեղ:
[caption id="attachment_40611" align="aligncenter" width="878"]
Գեղարքունիքի մարզում զարգացնելու են այլընտրանքային էներգետիկան, գյուղատնտեսությունը, ենթակառուցվածքները: Կստեղծվի նաև «Սեւան-ձուկ» ընկերությունը և կօրինականացվի ձկնորսությունը: Վարչապետը հայտնեց, որ մարդկանց հնարավորություն է տրվելու օրինական դաշտում ձկնորսությամբ ընտանիք պահել:

5. Էժան հիպոտեքային վարկեր երիտասարդներին


[caption id="attachment_40612" align="aligncenter" width="878"]
Կառավարությունը խոստանում է լուծել երիտասարդներին մատչելի պայմաններով բնակարաններ տրամադրելու և հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները վերանայելու հարցը: Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ այսօրվա շուկայական տոկոսադրույքը բարձր է և չի նպաստում տնտեսության աշխուժացմանը: «2016 թ. բանկերն ավարտել են բավական մեծ շահույթով և առաջարկի ավելցուկ ունեն: Այս մրցակցության պայմաններում այդ շուկայի տոկոսադրույքները նվազելու են: Ի՞նչ ենք անելու մենք: Մեր կողմից ստեղծվող հիմնադրամների՝ հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի և այլ հիմնադրամների միջոցներով շուկա ենք բերելու էժան փող, որը լինելու է սահմանափակ: Բայց դրանով բանկային մրցակցությունն ավելի կոշտանալու է և բանկերի՝ իրենց տոկոսադրույքները թելադրելու կամ առաջարկելու մոտիվացիան, հնարավորությունը պակասելու են», - ասել է կառավարության ղեկավարը: