BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Մարդասպանների որսորդը. նա «բռնեց» մարդակեր Չիկատիլ

Մարդասպանների որսորդը. նա «բռնեց» մարդակեր Չիկատիլոյին

Ամուրժան Յանդիևը առաջին գործը բացահայտել է դեռևս 14 տարեկանում: Ավարտելով իրավաբանական ֆակուլտետը, նա անմիջապես անցել է աշխատանքի, հետաքննել է հազարավոր գործեր: Յանդիևն անձամբ էր քննում մարդասպանին, նրա հետ վստահելի հարաբերություններ էր ստեղծում մինչև քրեական գործի ավարտն ու հանցագործի մահապատիժը: Ռոստովի շրջանում աշխատած, այժմ  թոշակի անցած քննիչը  իրավաբանական համալսարաններում դասախոսություններ է կարդում: Նրա կարծիքով  իր մասնագիտության գաղտնիքն այն է, որ իրեն հաջողվել է ներթափանցել մարդասպանի ներաշխարհը և պատասխանել հարցին՝ ինչո՞ւ է նա դարձել մարդասպան:

Ո՞Վ ԷՐ ԱՆԴՐԵՅ ՉԻԿԱՏԻԼՈՆ


Խորհրդային սերիական մարդասպան, պեդոֆիլ,  նեկրոսադիստ, նեկրոֆիլ և մարդակեր: Մականուններն են ՝ «կատաղած գազան», «կարմիր պարտիզան», «ռոստովյան փորաթափ», «մարդասպան անտառաշերտից», «սատանա» և այլն:  Չիկատիլոյի գործողությունների զոհ է դարձել 65 մարդ:  Անդրեյ Չիկատիլոն ծնվել է 1936-ին,  Խարկովի մարզի Յաբլոչնոե գյուղում: Նա ծնվել է գլխուղեղի ջրակալման ախտանշանով: Մինչև 12 տարեկանը տառապել է գիշերամիզությամբ, ինչի համար մշտապես մայրը ծեծել է: Պապը եղել է միջակ կալվածատեր, որը կոլեկտիվացման ժամանակ կուլակաթափ է արվել: Նրա հայրը եղել է պարտիզանական դասակի հրամանատար, գերի է ընկել: Ամերիկացիների կողմից ազատվելուց հետո վերադարձել է ԽՍՀՄ, ենթարկվել ճնշումների՝ աքսորվելով Կոմի երկրամաս: Երբ 1946 թվականին ԽՍՀՄ-ում սով է սկսվել, նա դուրս չի եկել տնից՝ վախենալով, որ նրան կարող են բռնել և ուտել: Մայրը նրան պատմել է, որ 1932-1933 թվականներին Ուկրաինական ԽՍՀՄ-ում տեղի ունեցած սովի ժամանակ նրա ավագ եղբորը` Ստեփանին, իբր թե, գողացել են և կերել: Կա վարկած նաև այն մասին, որ սովի ժամանակ  ավագ եղբորը կերել են նրա ծնողները:

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՎ ՉԻԿԱՏԻԼՈՅԻՆ


Յանդիևը պատմում է, որ Չիկանտիլոյի հետ  բարի ու ջերմ հարաբերությունների մեջ է եղել: «Հանդիպման ժամանակ ամուր ձեռքսեղմվում էինք; Ես նրան Ռոմանիչ էի դիմում, նա ինձ՝ Խադրիսիչ: Բնականաբար նույն կաթսայից, որից նա էր օգտվում, ես չէի ուտում: Աստված գիտի, գուցե Ռոմանիչը հենց այդ կաթսայում է եփել զոհերի սեռական օրգանները: Մենք այդպես էլ չգտանք դրանք: Հոգեպես հե՞շտ էր շփումը նման հրեշի հետ, խաղալ այդ ներկայացումը, իհարկե ոչ: Իսկ ի՞նչ էր մնում անել, այսպիսի ասացվածք կա՝  բժիշկը հո ամեն մեռնող հիվանդի հետ չի՞ մեռնելու: Երբեմն ստիպված «կոտրում» էի ինքս ինձ, ոտնահարում զգացածս, որպեսզի ի վերջո բացահայտեմ սպանությունը: Հիշում եմ, գործն ավարտեցինք, ամբողջ խումբը մնաց Ռոստովում, իսկ Չիկատիլոյին ուղարկեցին Մոսկվա՝ դատաբժշկական փորձաքննության: Երբ պարզվեց, որ նա առողջ է, վախենում էին նրան հայտնել:


Քրեական խորագրում կարդացեք նաև`



Ինձ  զանգեցին ու շտապ կանչեցին: Երբ նա ինձ տեսավ, սկսեց լացել: Ես նրան երշիկ էի տարել, նա շատ էր սիրում երշիկ, առանց կաշին հանելու ու կտրատելու, ատամներով կծում էր: Սկսեց պատմել, որ  դատաբժշկական փորձաքննության ժամանակ իրեն վատ է զգացել ու ուշաթափվել: Երեխայի պես լաց լինելով պատմում էր: Հարցրեցի. «Քեզ այստեղ նեղացնո՞ւմ են»: Պատասխանեց. «Այո՛, մի թաթար իրեն սուպերմենի տեղ է դրել, խցում շրջելով անընդհատ կրկնում է, որ 5 հոգու տապալել է, նստած մտածում եմ՝ տեսնես գիտի՞, թե՞ ես քանիսին եմ տապալել»: Հետաքրքրվեցի. «Եվ ի՞նչ, չասացի՞ր»: Ծիծաղեցինք: Հետո, երբ նրան ցույց տվեցի փորձաքննության արդյուքները, նա նյարդայնացավ, զարմացավ, որ առողջ է: Վերջին անգամ դատարանում հանդիպեցինք, նա հասկացավ, որ իր վերջը եկել է, սկսեց գժի տեղ դնել իրեն, դատարանի դահլիճում հանվեց: Գոռացի Ռոմանի՛չ, ի՞նչ ես անում, բայց ցույց տվեց, որ իբր չի հասկանում, թե ինչ եմ ասում»:

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԸ


Ըստ Յանդիևի, մոլագարները հետաքննության հետաքրքիր թեմա են, այսպես ասած «մոխրագույն»  անձնավորություններ են և՛ կյանքում, և՛ ընտանիքում: Որպես կանոն վախկոտ են կյանքում: Սիրում են իրենք իրենց, ու չնայած հրեշներ են, բայց չեն սիրում, երբ իրենց վիրավորում են: Սպանում են, որովհետև վախենում են պատասխանատվությունից: Ինչո՞ւ էր Չիկատիլոն հանում իր զոհերի աչքերը, որովհետև վախենում էր, որ նրանք տեսնում են, սովորական մարդասպանը սպանում ու հեռանում է, իսկ մոլագարներն այնքան են տանջում, որ զոհը «եռակի» մահանա:

Նրանք  սպանելու որոշումը մի քանի րոպեյում են կայացնում՝ կախված հանգամանքներից: Այդ պատճառով, նման սպանություններն ավելի դժվար են բացահայտվում, քան նախապես ծրագրվածները: Օրինակ Չիկատիլոյի կինը կյանքում չէր պատկերացնի, որ իր ամուսինը նման դաժանությունների է ընդունակ, հակառակը,  նա կարծում էր, որ ամուսինն իրենից բարի ու կարեկցող է:
Սերիական մարդասպաններից շատերը  հոգեբուժական փորձաքննության արդյուքներով եղել են  առողջ: Նրանք հիանալի հիշողություն ունեն, օրինակ Չիկատիլոն սանտիմետրերի ճշգրտությամբ ցույց է տվել այն վայրերը, որտեղ սպանել կամ թաղել է իր զոհերին: Նրանցից շատերը շատ լավ հիշում են իրենց զոհերի հագուստների, մարմինների և այլ մանրակրկիտ դետալներ, իրենց մտքերն ու ապրումները գրի են առնում օրագրերում: Մուխանկինի օրագիրը դրա վառ օրինակներից է: Մարդասպաններին  կանգնեցնում է միայն մահապատիժը:

Տարածել