12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)
02/18/2025

Արդեն 10-րդ անգամ Newmag հրատարակչությունն անցկացնում է գրքի փառատոն։ Ամենամսշտաբային գրքատոները տեղի են ունենում ամռանն ու ձմռանը։ Գիրք նվիրելու օրվա առթիվ այս տարի ևս հրատարակչությունը կազմակերպեց աննախադեպ գրական իրադարձություն։
Փետրվարի 16-ին Dvin Music Hall-կայացավ Newmag հրատարակչության ամենամյա Winter fest 2025 գրքի ու արվեստի փառատոնը։ Փառատոնի երաժշտական մեկնարկը տվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Newmag Winterfest 2025-ի այս տարվա ձմեռային փառատոնի գլխավոր հովանավորներն են
- Արդշինբանկը
- Samsung ընկերությունը՝ Galaxy S25 AI սմարթֆոնով
- «Պրոֆալ» ընկերություն
- «Պրոֆալ» ընկերությունը
- «Բիզնես պարկը»
- Cinema Star Armenia-ն
Փառատոնի Հովանավորներն են
- Ինդիգո բրենդինգ ընկերություը
- Schweppes ապրանքանիշը
- Karl Max ֆուդ սերվիսը
«Պրոֆալ» ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը նկատեց, որ արդեն երկրորդ տարին են դառնում փառատոնի գլխավոր հովանավոր, ու ամեն անգամ փառատոնն անցնում է այսքան մարդաշատ. «Ուրախ եմ այսքան շատ մարդ տեսնել, հատկապես երիտասարդներին, որոնք փաստում են, որ գիրք կարդալը կրկին հաճելի զբաղմունք է անկախ մասնագիտությունից ու հետաքրքրութունից։ Ադ հարցում, իհարկե, օգնում է նաև Newmag-ը։ Շնորհակալ ենք, որ ամեն տարի կազմակերպում եք նման փառատոն, մեզ էլ հնարավորություն եք տալիս անմասն չմնալ։
«Պրոֆալում» մենք մեծ նշանակություն ենք տալիս կարդալուն, քանի որ հասկանում ենք, որակյալ արտադրանք տալու համար կարևոր է ոչ միայն կարդալը, ոչ միայն զարգանալը, այլ նաև ստեղծագործական աշխատաքն ունենալ։ Դրա համար միայն տաղանդը քիչ է, պետք է անընդհատ կարդալ, բաց լինել նորը սովորելու համար, որպեսզի աշխարհին ասելիք ունենաս ու դառնաս միջազգային խաղացող։ Կարծում եմ, սա է բանաձևը, որով պետք է առաջնորդվի երիտասարդությունը։ Դա է պատճառը, որ մենք միշտ աջակցում ենք Newmag-ին»։
«Բիզնես պարկ» մարկետինգի բաժնի տնօրեն Վալյա Եղիազարյանը նույնպես ողջունեց ընթերցողներին ու փառատոնի մասնակիցներին, հայտարարելով, որ շուտով իրենք էլ կունենան մեծ գրադարան, որտեղ կանցկացնեն հանդիպումներ հեղինակների հետ ու քննարկումներ ընթերցողների համար.
«Հարգելի գործընկերներ, ընթերցողներ, այստեղ այսօր հավաքվել ենք, որպեսզի տոնենք գրքի տոնը։ Բիզնես պարկը Newmag-ի կողքին է, որպեսզի ստեղծենք գեղեցիկ հիշողություններ ու վայելենք ամեն պահը»։
Փառատոնին այս տարի միացել է Samsung ընկերությունը իր Galaxy S25 AI սմարթֆոնով։ Ընկերության ողջույնիխոսքը բոլորիս փոխանցեց «Rearrange» փոդքասթի հիմնադիր և վարող, Samsung-ի ընկեր Նարեկ Ամիրխանյանը.
«Շնորհակալություն, Newmag-ին այս հիասքանչ իվենթը կազմակերպելու համար։ Այսօր ամբողջ օրը մենք մեր տաղավարում կներկայացնենք Samsung-ի նոր սմաթորֆոնները, կմասնակցենք նաև նոր տեխնոլոգիաների մասին պանելային քննարկմանը»։
Հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյան շնորհակալություն հայտնեց «Թովմասյան» հիմնադրամին այս փառատոնի համակազմակերպիչը դառնալու համար ու մյուս գործընկերներին ձմեռային այս փառատոնը մեծ տոն դարձնելու համար.
«Մեր գործընկերների հետ մենք հանդիպում ենք հաճախ, մտքեր ենք փոխամցում, գաղափարներ կիսում։ Շնորհակալ եմ Արդշինբանկին, ղեկավարությանը, մենք արդեն միասին ենք մի քանի տարի։ Samsung-ը մեր նոր գործընկերն է։ Բանականությունը՝ մարդկային, թե արհեստական, ռացիոնալ, թե իռացիոնալ, ձևավորում են մտածող մարդիկ են, որոնք իրենց մտքերը հանձնում են գրքերի միջոցով։ Այդ իմաստով Samsung-ի ու Newmag-ի գործակցությունը հուսով եմ, կլինի առաջինը, բայց ոչ վերջինը։ «Պրոֆալ» ընկերության հետ մենք երկարատև գործակցություն ունենք, շնորհակալ եմ մեր կողքին լինելու ու մեր գրքերն ընթերցելու համար։
Մեր նոր գործընկերը «Բիզնես պարկն» է։ Անկեղծորեն վստահ եմ, որ սա կլինի ոչ վերջին գործակցությունը։ Մեր ամենաանսպասելի գործակցություններից մեկն էլ Cinema Star Armenia-ն է։ Այն ենթադրում է փոխադարձ աջակցություն, օրինակ, Ձմեռային փառատոնի տեսահոլովակները այս ընթացքում ցուցադրվել են Cinema Star-ի բոլոր կինոթատրոններում, բոլոր ֆիլմերից առաջ, ասեք, որ հավես է»։
Փառատոնն ամփոփեց հրատարակչության գհլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։ Նա հայտարարեց նոր գրական մրցույթի մասին, որը կազմակերպում են Newmag հրատարակչությունն ու փառատոնի համակազմակերպիչ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը.
«Դուք բոլորդ իրականացրիք ամենամշակութային միջոցառումը Երևանում ու մարզերում, շնորհակալ եմ բոլորիցդ դրա համար։ Ես հայտարարում եմ նոր գրական մրցանակաբաշխության մասին։ Բոլոր երիտասարդ, մինչև 35 տարեկան ստեղծագործողները, կարող են դիմել, մեզ ուղարկել իրենց ստեղծագործությունները»։
Նոր գրական մրցույթը նախատեսված է երիտասարդ գրողների ու հեղինակների համար։ Նրանց ստեղծագործությունները ստանալուց հետո ժյուրիի անդամները կընտրեն մրցանակաբաշխության դափնեկրին, իսկ Newmag-ը կհրատարակի գիրքը, որի շնորհանդեսը կլինի ուղիղ մեկ տար անց՝ Newmag Winter Fest 2026-ին։

Հասմիկ Գյուլնազարյան
Արևիկ Ուդումյան
3800 ֏
Նկարագրություն
Newmag-ն Արևիկ Ուդումյանի ու «Բուրմունքի» հետ ներկայացնում են մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույց-ամսագրի 2-րդ համարը: Աչքեր, շրթունքներ, պարանոց, դեմք, ձեռքեր...խնամքի ու գեղեցկության պարզ, կարևոր ու արդյունավետ խորհուրդներ ամբողջ մարմինը սնուցելու, պաշտպանելու ու խնամելու համար։ Մեկ տարի անց նորից պրոֆեսիոնալ խորհուրդներ այս անգամ՝ ամբողջ մարմնի համար։ Մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույցի երկրորդ համարը՝ Արևիկ Ուդումյանի նախաբանով, պրոֆեսիոնալ մաշկաբանի տեսական ու գործնական խորհուրդներով և «Բուրմունքի» հատուկ էջով։

Ավետ Բարսեղյան
8800 ֏
Նկարագրություն
«Հայելիս» բանաստեղծությունների ժողովածուն Ավետ Բարսեղյանի անդրանիկ գիրքն է: Գրքում յուրաքանչյուր տող ինքնաբացահայտման փորձ է, որը ընթերցողին հնարավորություն է տալիս նայել մարդուն, կյանքին և սիրուն Ավետի հայացքով։ Գիրքը բացահայտում է հեղինակի հոգու ամենանուրբ անկյունները՝ անկեղծությամբ և առանց զարդարանքի։ «Ազնիվ»` այդպես է բնորոշում Ավետի պոեզիան Ընթերցողը։

Սյունե Սևադա
5800 ֏
Նկարագրություն
Մնալ ցավի մե՞ջ, թե՞ դուրս գալ թեկուզ սողալով։ Անցյալը բերե՞լ ներկա՝ փորձելով լուծումներ գտնել, թե՞ փակել ու շարժվել առաջ։ Որոշ իրավիճակներում այս հարցերի պատասխանները հստակ չեն, ու թվում է՝ հուշերի խեղդող ալիքներն արդեն հեռվում են, բայց հանկարծ պարզվում է, որ դառը օրերի համառ ու սառը ցնցուղը մշտապես գլխավերևում է՝ պատրաստ փայտացնել կամ էլ... սթափեցնել։
Որտե՞ղ սկսվեց ու որտե՞ղ կավարտվի ներքին կռիվը։ Այս հարցերի պատասխաններն են փնտրում «Արիության մետաղ» վեպի հերոսները, որոնք այսօր բախվել են անցյալի ծանր փորձություններին, որոշումներին ու թուլություններին և պետք է հասկանան, թե ինչ է պետք անել ապագայի հետ։
Այս վեպը փորձում է հիշեցնել, որ ամեն ոք իր ներսում ունի արիության սեփական մետաղը, բայց թե ինչպես այն կկիրառի, ի՛ր ընտրությունն է։
Գլխավոր գործընկեր՝ «Սպարսիս» ընկերություն։
Գործընկեր՝ «Բ-պլազա»

Ծովինար Բարխուդարյան
5800 ֏
Նկարագրություն
Արցախի հայաթափման հաջորդող տարում Ծովինար Բարխուդարյանը բազմաթիվ վկայություններ է հավաքել՝ ցնցող, ցավեցնող, սարսափելի, հուզիչ, ապրելու ուժ տվող։ Մեկ գրքում Ծովինարն ամփոփել է իր և 12 կանանց ճշմարտությունը, պատմել իրենց ցավն աննկարագրելի արժանապատվությամբ կրող մարդկանց մասին։ Գիրքն ականատեսի ճշգրիտ, փաստական վկայությունների և հուզիչ համալրումների ամբողջացում է։ Հեղինակը պատմում է սեփական ու արցախցի իր հայրենակիցների պատմությունը՝ նկարագրելով արցախցու անկոտրում կամքը և ծանր գաղթի մղձավանջային ճանապարհը։

Հերմինե Ավագյան
4800 ֏
Նկարագրություն
Մարդկային խեղված ճակատագրեր, ժամանակից շուտ մեծացած երեխաներ, հայրենի տունը լքելու պարտադրանք, կարոտ. սա այն է, ինչ իր հետ բերում է պատերազմը։ Այն մարդիկ, ովքեր անցել են այս ամենի միջով, շատ նման են իրար. նրանց հոգիներում դատարկ անկյուններ կան, որոնք ոչ մի բանով հնարավոր չէ լրացնել, ամբողջացնել։ Պատերազմից հետո մնում է ծանր լռություն, որով իրար հետ հաղորդակցվում են երազանքները կորցրած մարդիկ։ Նրանք իրար հետ խոսում են աչքերով, որովհետև ընկերոջ, հարևանի, որդու, ամուսնու հայացքում նրանք ամեն օր գտնում են իրենց հիշատակները, կորուստները և խաղաղության հավատը:
Կարդա նաև

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ

Newmag Winter Fest 2025-ին տեղի կունենա Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)

Գրական իրարանցում Newmag-ում. թիմը «Բարի լույսում» ներկայացրել է Գրքի և արվեստի փառատոնը (տեսանյութ)

Samsung. տեխնոլոգիաներն ու մշակույթը՝ հանուն մարդկային ներուժի զարգացման
