Գրքի շնորհանդես և տարեդարձ մեկ օրում և մեկ վայրում. տեղի ունեցավ Արփի Կարապետյանի գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
02/24/2025

Տեղի է ունեցել Արփի Կարապետյանի 3-րդ գրքի շնորհանդեսը: HR մասնագետ, խորհրդատու և բիզնես-թրեյներ Կարապետյանի նոր գիրքը յուրահատուկ ուղեցույց է՝ կյանքի կարևորագույն սկզբունքները հասկանալու համար:
Շնորհանդեսին, ինչպես տարեդարձին. ծաղկեփնջերով, նվերներով դեպի Օպերա Սուիթ հյուրանոց։ Արփի Կարապետյանը նոր գիրքը ներկայացրեց հենց ծննդյան օրը։ Վառ կանաչ շապիկով, յուրօրինակ դիզայնով ու յուրօրինակ ձեռագրով այս գիրքը կյանքի ամենակարևոր դասերի մասին են, որը հեղինակը ստացել է մանուկուց և փոխանցում է բոլորին հասուն տարիքում, երբ շուտով կդառնա տատիկ։
Երբ գիրքը պատրաստ էր, Արփի Կարապետյանը հերթով զանգահարեց այն մարդկանց, ովքեր պետք է գույն ու շտրիխներ ավելացնեին նոր գործին։ Առաջիններից հենց Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սերգեյ Թանթուշյանն է ընթերցել գիրքը.
«Ես միշտ հանդիպումների ժամանակ այն, ինչ տեսնում եմ, նկարում եմ։ Արփին դա գիտեր ու ասեց, կարող ես գրքիս նկարազարդումներն անել։ Ու այդպես ես դարձա Արփիի առաջին ու հիմա նաև երրորդ գրքի նկարազարդողը»։
Գիրքն առաջաիններից է ընթերցել նաև Target group ընկերության մարդկային ռեսուրսների պատասխանատու Հասմիկ Վարդանյանը. «Մենք բոլորս ունենք պատմություններ։ Դրանք լինում են շատ անձնական, դրանց մի մասը պատմում ենք մեր մտերիմներին։ Ունենք նաև պատմություններ, որոնք ուզում ենք, որ ամբողջ աշխարհն իմանա։ Ես կարծում եմ, այս գրքում հենց այդ պստմություններն են, որոնք Արփին ուզում էր մեզ պատմել։ Ես այն բախտավորներից եմ, որ կարդացել եմ դեռ նույնսիկ չխմբագրված տարբերակը»։
Շնորհանդեսին ներկաներից շատերի մասին է Արփի Կարապետյանը գրել «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գրքում։ Նրանցից մեկն էլ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դիրիժոր Հարություն Արզումանյանն է՝ հեղինակի մանկության ընկերը.
«Ես ու Արփին իրար ճանաչում ենք դեռ մանկապարտեզի տարիքից։ Շատ ջերմ ու կարոտով ենք հիշում մեր մանկությունը։ Մեր շենքը գրողների շենք է եղել։ Կարծում եմ՝ այս գիրքը կարդալով՝ ես կվերականգնեմ իմ այդ բոլոր հիշողությունները, որոնք մի քիչ խամրել են, կհիշեմ մարդկանց, որոնց պատմությունները կան գրքում»։
Ըստ հեղինակի, նա իր կյանքի կարևորագույն դասերը քաղել է փոքր տարիքում։ Արփի Կարապետյանը խորհուրդ է տալիս իր ընթերցողին. եթե ցանկանում եք խորապես ճանաչել ինքներդ ձեզ և ավելի լավ հասկանալ ձեր մոտիվացիայի կառուցվածքը, ապա այս գիրքը կդառնա ձեր ուղեկիցն ինքնաճանաչման աշխարհում.
«Ամենաճիշտ, հիմնարարար, ամենաուժեղ դասերը ես ստացել եմ մանկությունից։ Եվ գրքի ուղղությունը փոխվեց։ Եթե սկզբում որոշել էի գրել մասնագիտական գիրք, ապա հետո համոզվեցի, որ պետք է գրի առնեմ 10 նովելա իմ մանկության դասերի մասին։ Այդ դասերը դարձել են իմ մի մասը և շարունակում են ուղղորդել իմ արարքներն ու մտքերը՝ անկախ այն բանից, թե ինչպես եմ ես փոխվում։ Այս գիրքը միաժամանակ ուղևորություն է դեպի մանկություն և ինքնաճանաչման վարժանք»։
Արփի Կարապետյանը միջազգային որակավորում ունեցող ՄՌ մասնագետ է, միջազգայնորեն որակավորված քոուչ, թրեյներ և խորհրդատու: Նա հանդիսանում է Cascade People & Business ընկերության հիմնադիրն և գլխավոր տնօրենը։ Ավելի քան 15 տարի դասավանդում է Հայաստանում և աշխարհի մի քանի բուհերում։ Եվ երբ պետք է գրեր իր նոր գիրքը, երկար մտածեց ու հասկացավ. մասնագիտական ձեռնարկների ժամանակը կգա, հիմա կարևոր է, որ իր փոքր գրքում գրի առնի այն մեծ դասերը, որոնք իր հետ են մանկուց։
Newmag & friends ծրագրով լույս տեսած գիրքը հասանելի է բոլոր գրախանութներում և newmag.am կայքում։
Կարդացեք նաև

Արփի Կարապետյան
3800 ֏
Նկարագրություն
Կյանքի ամենակարևոր դասերը հեղինակը քաղել է ոչ թե հասուն տարիքում, այլ մանկության տարիներին, երբ ծառերը մեծ էին։ Այդ դասերը դարձել են նրա մի մասը և շարունակում են ուղղորդել արարքներն ու մտքերը՝ անկախ այն բանից, թե ինչպես է տարիների ընթացքում փոխվում։ Այս գիրքը միաժամանակ ուղևորություն է դեպի մանկություն և ինքնաճանաչման վարժանք։ Հեղինակի անձնական փորձի հիման վրա այն կօգնի ձեզ խորհել ձեր սեփական սկզբունքների, արժեքների և վարքի օրինաչափությունների մասին, որոնք ձևավորում են մեր անհատականությունը։ Եթե ցանկանում եք խորապես ճանաչել ինքներդ ձեզ և ավելի լավ հասկանալ ձեր մոտիվացիայի կառուցվածքը, ապա այս գիրքը կդառնա ձեր ուղեկիցն ինքնաճանաչման աշխարհում։
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
