Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)
02/22/2025
Գունեղ ու պատկերավոր ձեռնարկն անդրադարձ է ակունքներին, ընտանիքին և հարազատ մարդկանց, երբ յուրացնում ենք կյանքի ամենակարևոր սկզբունքները։ Գիրքը լույս է տեսել ռուսերեն։
Գրքի հեղինակը HR մասնագետ, խորհրդատու, բիզնես-թրեյներ և ձեռնարկատեր Արփի Կարապետյանն է։ Կարիերային քոուչ, խոսնակը երկու հաջողակ ընկերությունների հիմնադիր է, ինչպես նաև բազմաթիվ հաջողված նախագծերի հեղինակ։
Նա համոզված է՝ երբեմն որոշ հարցեր կարելի է շատ ավելի հեշտ լուծել։ Ու այդ ճանապարհը հեշտ ու հանգիստ անցնելու համար առաջարկում է իր նոր գիրքը։
Մարդկային հարաբերությունների մեխանիկայում դարեդար ոչինչ չի փոխվում։ Ուղղակի դրանք ավելի ինտենսիվ են դառնում։ Ուստի, ներկան հասկանալու համար պետք է պարզապես անդրադառնալ անցյալին։
Այս և կյանքի այլ դասերի մասին Արփի Կարապետյանը գրել է «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գրքում, որտեղ հավաքել է անկեղծ հուշեր՝ ջերմ, առանց պաթոսի և մեծ սիրով։
«Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը լույս է տեսել Newmag & friends ծրագրով։ Գիրքն ուղևորություն է դեպի մանկություն և ինքնաճանաչում։
Այն կօգնի մտորել մեր անհատականությունը ձևավորող սկզբունքների, արժեքների և վարքագծային դրսևորումների շուրջ։ Հեղինակն անդրադառնում է կյանքի կարևոր այն դասերին, որոնք մենք յուրացնում ենք դեռևս մանուկ հասակում։
Արփի Կարապետյանն ավելի քան 15 տարի դասավանդում է Հայաստանի և արտերկրի մի շարք համալսարաններում։ Առաջնորդության և մարդկային ռեսուրսների կառավարման թեմաներով ելույթներ է ունեցել ավելի քան 50 երկրներում և համայնքներում։
«Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» ձեռնարկը հեղինակի 3-րդ գիրքն է։ Շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 22-ին, 17:00, Opera Suite Hotel-ում, մուտքն ազատ է։
Կարդա նաև
Ինչու է Ֆինլանդիան արդեն 9-րդ տարին համարվում աշխարհի ամենաերջանիկ երկիրը
Newmag-ն Արմենիա Հ/Ը «Բարի լույսում» ներկայացրել է պատանիների, դեռահասների ու ամենափոքրիկների համար չորս նոր գիրք (տեսանյութ)
Տեղի ունեցավ Նոյել Ջենիս-Նորթոնի «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ «Երբ ծաղկում է ծիրանենին» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)