Գլխավոր Հոդվածներ

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգման

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

02/21/2025

newmag-y-n

Հայտնի են տարվա բեսթսելերները ու լավագույն հեղինակները։ «Արմենպրեսը» իր ամենամյա մրցանակաբաշխությանը հայտարարել է անունները։

Մայրենի լեզվի խորհրդանշական օրը՝ փետրվարի 21-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում տեղի ունեցավ «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծի մրցանակաբաշխությունը։


Ավելի քան մեկ տասնամյակ գոյություն ունեցող նախագիծը վերջին տարիներին Գիրք նվիրելու տոնի և Մայրենիի օրվա շրջանակում ամփոփում է տարեկան արդյունքները՝ մրցանակներ շնորհելով գրքի և ընթերցանության գործում մեծ նվիրում ունեցող անհատներին և հրատարակչություններին։

«Արմենպրեսի» տնօրեն Նարինե Նազարյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ տարին մեկ անգամ ձգտում են գործակալության հյուրընկալ հարկի տակ համախմբել ստեղծագործողներին, հրատարակիչներին և ընթերցողներին.

«Կարծում եմ, որ մեր նախագիծը՝ «Երևանյան բեսթսելերը», յուրահատուկ հայելի է, որն արտացոլում է և՛ ընթերցողների նախասիրությունները, և՛ ստեղծագործողների գրական ճաշակը, և՛ հրատարակիչների ու հրատարակչական գործի զարգացման միտումները»։

  

Նա հիշեցրեց, որ «Երևանյան բեսթսելերը» ստեղծել է «Արմենպրեսի» նախորդ տնօրեն Արամ Անանյանը, իսկ փետրվարը գրքի տոնի է վերածել նրա հայրը՝ Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանը։ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, հռչակվել է որպես Գիրք նվիրելու օր։

«Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց Newmag հրատարակչությանը՝ Ալեքս Մայքլիդիսի «Ցասում» վեպի համար, որը ճանաչվել է տարվա բեսթսելեր «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում։


Հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը նշեց, որ հաղթող գրքի թարգմանիչն է Աստղիկ Աթաբեկյանը։ Գործն առանձնահատուկ է նաև, որ առաջին անգամ Հայաստանում գիրք է հրատարակվել միաժամանակ համաշխարհային շնորհանդեսի օրը։ Այս ավանդույթը շարունակվել է Յուվալ Նոյ Հարարիի «Nexus»-ով՝ դառնալով ավանդույթի սկիզբ.

«Ցասումը» բացեց ճանապարհ, երբ թարգմանությունները կարող են լինել ժամանակին, և հայ ընթերցողը կարող է կարդալ լավագույն վեպերը, նոր գործերը աշխարհի հետ միաժամանակ»։


Լավագույնների շարքում են եղել ինչպես Newmag, այնպես էլ Բուկինիստ, «Զանգակ», Էդիթ Պրինտ, ԴաՎինչի հրատարակչությունները, ինչպես նաև հայ գրողներ, ովքեր նույնպես արժանացել են մրցանակների։

«Տարվա փաստավավերագրական բեսթսելեր» մրցանակին արժանացան Արա Թադևոսյանը և Լուսինե Ղարիբյանը՝ «Վանոն ու Վազգենը. երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գրքի համար: 

Տարածել