Գլխավոր Հոդվածներ

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ

02/14/2025

newmag-y-n

Արդշինբանկը դարձել է Newmag Winter Fest 2025-ի գլխավոր հովանավորը։ Բանկն արդեն երկրորդ անգամ է միանում գրքի ու արվեստի ձմեռային փառատոնին։ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը հարցազրույց է տվել newmag.am կայքին։

Արդշինբանկն արդեն երկրորդ անգամ է միանում Newmag Winter fest-ին։ Ի՞նչ կարևոր առաքելություն ունի բանկի մասնակցությունը գրքի և արվեստի այս փառատոնին։

Հանդիսանալով երկրի խորոշագույն ֆինանսական կառույցներից մեկը՝ Բանկը շատ մեծ կարևորություն է տալիս նաև սոցիալական պատասխանատվության ծրագրերին։ Այս ուղղությամբ մենք մեր առջև մի քանի նպատակ ենք դրել, որոնցից կարևորագույններից է մշակութային, ազգային արժեքների պահպանման, հայերեն բովանդակության ստեղծմանն ուղղված ծրագրերի աջակցությունը։ Այս առումով Newmag Winter Festգրքի փառատոնի ձևաչափը և տված արդյունքը լավագույն կերպով համընկնում են մեր գաղափարների և նպատակների հետ․ այսպես փառատոնի շրջանակներում հրատարակվում, հասարակությանն են ներկայացվում ժամանակակից լավագույն հայ մասնագիտական և գեղարվեստական գրականության նմուշներ։ Բացի այդ, յուրաքանչյուր տարի ստեղծվում է որակյալ հայալեզու բովանդակություն՝ աշխարհի ամենապահանջված գրքերի թարգմանությունների տեսքով, որոնք, հրատարակվում են մայրենի լեզվով, հասանելի են դառնում հասարակության ամենալայն շերտերի համար։ Ուստի, մենք ուրախ ենք հերթական անգամ հանդիսանալ փառատոնի գործընկեր։

Արդյոք բանկն ունի հստակ ռազմավարություն կամ չափանիշներ, թե ի՞նչ մշակութայինմիջոցառումներ է հովանավորում:

Այո, իհարկե սոցիալական պատասխանատվության գծով բանկում ներդրված է ռազմավարություն, կան հստակ չափանիշներ։ Ավելին՝ յուրաքանչյուր տարի մենք վերահաստատում ենք դրանք՝ ամփոփելով նախորդ տարվա արդյունքները և նախանշում հաջորդ տարվա անելիքները։ Հաշվի առնելով, որ ազգային ավանդույթների զարգացմանն ու պահպանմանն ուղղված միջոցառումները բանկի համար հանդիսանում են կարևորագույն ուղղություն, բանկը շարունակելու է աջակցել մեր երկրի հարուստ մշակութային ժառանգության պահպանման և հանրաճանաչությանն ուղղված միջոցառումների իրականացմանը։ 

Արդշինբանկը մշտապես կանգնած է կարևոր մշակութային ու կրթական նախաձեռնությունների կողքին։ Ինչպե՞ս եք խրախուսում ձեր աշխատակիցների կրթությունն ու զարգացումը։ 

Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է ուսուցման և զարգացման ծրագրերի լայն շրջանակ, ինչը հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր հմտություններ ու գիտելիքներ, բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը և նպաստել բանկի սպասարկման որակի և հաճախորդների գոհունակության բարձրացմանը։ Մեր աշխատակիցները վերապատրաստվում են բանկի ուսումնական կենտրոնում, նաև հնարավորություն ունեն մասնակցելու ՀՀ-ում և ՀՀ տարածքից դուրս անցկացվող մասնագիտական ուսումնական ծրագրերին։ 

Ի՞նչ սոցիալական ազդեցություն է ակնկալում բանկը ստեղծել իր մշակութայիննախաձեռնություններով և ինչպե՞ս է չափում այդ ազդեցությունը:

Սոցիալական պատասխանատվության ոլորտում մեր ջանքերը միտված են բանկի, տնտեսության և երկրի մակարդակով երկարաժամկետ և կայուն ծրագրերի իրականացմանը։ Ինչպես արդեն նշվեց, բանկի հիմնական առաջնահերթություններից է մշակութային, ազգային արժեքների պահպանումը, ինչպես նաև հայերեն բովանդակության ստեղծման աջակցությունը։ Մենք փորձում ենք հստակ նախանշված, ճշգրիտ հաշվարկված քայլերով կյանքի կոչել մեր հիմնական առաջնահերթությունները՝ ի շահ մեր աշխատակիցների, գործընկերների, հաճախորդների և հայրենակիցների։ Ցանկանում եմ անդրադառնալ նաև 2024 թվականին Արդշինբանկի նախաձեռնած մեկ այլ չափազանց կարևոր նախագծի։ 

Վերջինս ուղղակիորեն կապված չէ մշակութային ոլորտի հետ, սակայն անգնահատելի ժառանգություն է ապագա սերունդների համար։ 2024 թվականին բանկը մեկնարկեց անվանական անտառի տնկման աշխատանքները․ ճիշտ է՝ ծրագրի արդյունքները տեսանելի կլինեն միայն տասնամյակներ անց, կարծում եմ այս ծրագրի ազդեցության մասին ավելորդ է անգամ խոսելը։

Կարո՞ղ է Արդշինբանկի մշակութային ներդրումների փորձը ծառայել որպես մոդել այլ ֆինանսական հաստատությունների համար:

Ինչպես արդեն նշվեց, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակներում մեր հիմանական առաջնահերթություններից է մեր երկրի մշակութային ժառանգության պահպանումը: Գիտակցելով նպատակի կարևորությունը, մենք ուրախ կլինենք, եթե այն որպես մոդել ծառայի այլ ֆինանսական հաստատությունների համար։ 

Ի՞նչ նոր հնարավորություններ է տեսնում բանկը թվային դարաշրջանում մշակույթի զարգացման համար և ինչպե՞ս է պլանավորում հարմարվել այս փոփոխություններին:

Ժամանակակից հաջողակ բիզնեսը հնարավոր չէ պատկերացնել առանց թվային փոխակերպման, ընդ որում՝ բոլոր ուղղություններով։ Բանկն այս առումով հսկայական աշխատանք է կատարում թե՛ իր բիզնես գործընթացներն ու հաճախորդների սպասարկումը թվայնացնելու, թե՛ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում թվային նորամուծություններին աջակցելու հարցում։ 2024 թվականն այս առումով շատ արդյունավետ էր բանկի համար, մենք կարողացանք հասնել թվայնացման գծով մեր բոլոր նպատակներին․ տարվա ընթացքում թարմացրել ենք մեր հիմնական թվային հարթակները՝ պաշտոնական կայքը և ֆիզիկական անձ հաճախորդների համար նախատեսված բջջային հավելվածը։ 

Ներդրել ենք բանկի հաճախորդ դառնալու բիոմետրիկ նույնականացման գործառույթ, որը հնարավորություն է տալիս դառնալ բանկի հաճախորդ առանց բանկ այցելելու։ Մշակել և ներդրել ենք նոր բջջային հավելված նախատեսված իրավաբանական անձանց համար: Սոցիալական պատասխանատվության ոլորտում թվային նորամուծություններին աջակցելու հարցում որպես օրինակ կարող եմ նշել 2024 թվականին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությունը։ Արդշինբանկի հովանավորությամբ իրականություն դարձավ «Կոմիտասի աշխատասենյակ» VR նախագիծը։ Այն ստեղծվել է 3D մոդելավորման միջոցով, որի ընթացքում այցելուները կարող են վիրտուալ իրականության շնորհիվ շրջել կոմպոզիտորի՝ Կոստանդնուպոլսում գտնվող աշխատասենյակում: Ցուցադրությունը փոքրիկ ներդրում է Կոմիտասի ժառանգությունը հանրահռչակելու նպատակով։


WINTER FEST 2025-Ի ԾՐԱԳԻՐԸ


Տարածել