Ինչպե՞ս էին օտար լեզուներ սովորում 1970-ականներին և ինչու՞ այդ մասին պետք է իմանալ 2017-ին
Շատ են հրապարակվում հետազոտություններ լեզուներ սովորելու մասին, պոլիգլոտների մասին: Շատերն են հասկանում, որ օտար լեզվի իմացությունը ուղեղի համար մարզանք է, անհրաժեշտություն, ինչպես ֆիտնեսը` մարմնի համար: Ապացուցված է, որ մարդկանց մոտ, ովքեր տիրապետում են մինիմում երկու լեզվի, Ալցհեմերի հիվանդության հավանակությունը քիչ է: Կամ էլ այն, որ լեզվի խորացված ուսումնասիրությունը մի քանի ամսում կարող է մեծացնել «մոխրագույն լուծույթ» (ողջույն Էրկյուլ Պուարո): Մեկ այլ հետազտությամբ էլ փաստվում է, որ 3 ամսական երեխան եթե մեծանում է բիլինգուալ միջավայրում ավելի հակված է հետշությամբ ադապտացվել ցանկացած միջավայրում:
Կատո Լամբոն այս ամենի մասին գիտեր դեռ 70-ականներին, երբ գրում էր իր գիրքը:
Հանճա՞ր, թե՞…
«Եթե հանճար էր, ինչն էր խանգարում նրան 16-ից ավելի լեզուներ սովորել» . կասեք դուք: եվ սխալ կլինեք: Չկա այդպսիսի հասկացություն «լեզուների հակվածություն», կա միայն ցանկության բացակայութուն, կամ հակառակը:
Հունգարացի հայտնի թարգմանչուհի Կատո Լոմբն աշխարհի առաջին սինխրոն թարգմանիչներից ﬔկն է, և նա վստահ է. չկա «ես չեմ կարող» հասկացություն, կա միայն «ես ծույլ անբանի մեկն եմ» հասկացությունը: Կատո Լոմբը գիտեր 16 լեզու, թեև մասնագիտությամբ քիﬕկոս և ֆիզիկոս էր: Հաշվի առնենք նաև այն, որ Կատոյի ժամանակ չկային արագացված դասընթացներ, լեզուն օնլայն սովորելու տարբերակներ, Skype-ի ﬕջոցով պարապմունքներ և այլն:
Տասնյակ լեզուներ ինքնուրույն սովորելուց հետո թարգմանիչը «Ինչպես եմ ես ուսուﬓասիրում լեզուներ» գրքում ներկայացրել է լեզու սովորելու իր ﬔթոդը: Աﬔնակարևոր սկզբունքը օտար լեզվի աշխարհում ամբողջությամբ խորասուզվելն է: Ինչպես նաև շատ կարևոր է զուգահեռ սովորել քերականությունը, կարդալ տվյալ լեզվով գրականություն ու սովորել դարձվածքներ, որոնք այդ լեզվում շատ են օգտագործվում:
Կատոյի բանաձևը
Ծախսված ժամանակ + Հետաքրքրություն = Արդյունք
կամ
Ծախսված ժամանակ + Սխալ անելու վախ = Արդյունք
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
