Newmag Winter Fest 2025-ին տեղի կունենա Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
02/14/2025
Փետրվարի 16-ին, ժամը 20:00-ին, Dvin Music Hall-ում տեղի կունենա Ավետ Բարսեղյանի անդրանիկ ժողովածուի՝ «Հայելիս»-ի շնորհանդեսը: Միջոցառումը կայանալու է Newmag Winter Fest 2025-ի շրջանակներում:
Ավետ Բարսեղյանն իր անդրանիկ գրքում ներկայացնում է անկեղծ և անզարդ գործեր կյանքի, սիրո և մարդկային հարաբերությունների մասին: Այդտեղ ամբողջացել են նրա տարբեր տարիների բանաստեղծությունները։
Ավետ Բարսեղյանը հայտնի է որպես հայ էստրադային երգերի խոսքերի հեղինակ, ունի հարուստ մասնագիտական փորձ հեռուստատեսության ոլորտում՝ աշխատելով հանրապետության առաջատար հեռուստաընկերություններում: Ու միայն տարիներ անց որոշեց, որ իր ստեղծագործությունները հրատարակվելու են։ Այդ մասին առաջին անգամ հայտարարեց մեկ տարի առաջ՝ հենց Ձմեռային փառատոնին ու հիմա՝ մեկ տարի անց, Newmag-ը ներկայացնելու է նրա ժողովածուն։
Շնորհանդեսին հաջորդելու է պոետիկ ներկայացում՝ «Ավետի բանաստեղծական հայելին» խորագրով, որտեղ հեղինակի ստեղծագործությունները կներկայացնեն հայտնի դերասաններ Նազենի Հովհաննիսյանը, Հրաչուհի Ութմազյանը և Վարշամ Գևորգյանը:
«Հայելիս» ժողովածուն հրատարակվել է Արթուր Վանեցյանի աջակցությամբ։
Միջոցառման մուտքն ազատ է: Հյուրերը հնարավորություն կունենան ձեռք բերել գիրքը հատուկ զեղչով և ստանալ հեղինակի մակագրությունը:
Ավետ Բարսեղյան
8800 ֏
Նկարագրություն
«Հայելիս» բանաստեղծությունների ժողովածուն Ավետ Բարսեղյանի անդրանիկ գիրքն է: Գրքում յուրաքանչյուր տող ինքնաբացահայտման փորձ է, որը ընթերցողին հնարավորություն է տալիս նայել մարդուն, կյանքին և սիրուն Ավետի հայացքով։ Գիրքը բացահայտում է հեղինակի հոգու ամենանուրբ անկյունները՝ անկեղծությամբ և առանց զարդարանքի։ «Ազնիվ»` այդպես է բնորոշում Ավետի պոեզիան Ընթերցողը։
Կարդա նաև
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք «Հարություն Կալենց․ Գույնի ձևը». բացառիկ հրատարակությունը՝ հայ մեծ նկարչի մասին (թրեյլեր)
Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր` «Մարդը, որը նորից էր մահացել» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Լուչիանո Վերնիկեի «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)