BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Մարգարիտ Բարանկիցե. 24 տարի առաջ փողոցում էի, ոչ տ

Մարգարիտ Բարանկիցե. 24 տարի առաջ փողոցում էի, ոչ տուն ունեի, ոչ էլ փող

«Ավրորա» մարդադիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեի հետ պաշտոնապես բացել են 2017թ. «Ավրորա» մրցանակի հատուկ միջոցառումները։

***


«Ուզում եմ իմ մեծագույն երախտագիտությունը հայտնել հայերին: Ես եղել եմ դպրոցներում, համալսարաններում, տարբեր քաղաքներում: Ես բացահայտում էի հայ մարդուն: Նրանք հրաժարվել են լինել զոհ, նրանք ընդունել են իրենց պատմությունը ու ոտքի կանգնել: Գիտեք՝ ինչն ինձ հուզեց ամենից շատ, այս մարդիկ ուզում են տարածել մարդասիրությունն ամբողջ աշխարհով: Երևույթ, որի մասին կարելի է միայն երազել: Շնորհակալ եմ: 
Երբ ես իմացա, որ նրանք ինձ են ընտրել՝ որպես «Ավրորայի» հաղթող, հիշեցի, որ քսանչորս տարի առաջ փողոցում էի, ոչ տուն ունեի, ոչ էլ փող: Բոլորն ինձ ասում էին՝ ի՞նչ է, խելագարվե՞լ ես: Իմ ընտանիքն ինձ հարցնում էր, թե ինչ եմ ուզում անել: Ասում էին՝ դու ոչ մեկ ես, դու մեր ամոթն ես: Երբ ես գնացի օգնություն խնդրելու, նույնիսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ում ինձ հարցրին, թե որն է իմ գործողությունների պլանը: Եվ ես ասացի՝ գործողությունների իմ ծրագիրը ՍԵՐՆ է: Նրանք էլ նույն ասացին՝ գժվե՞լ եք:
Նույնիսկ եկեղեցին հարցրեց, երբ այնտեղ գնացի, մի՞թե  հավատացյալների համայնք եմ ուզում հավաքել: Ես ասացի, որ ուզում եմ ուրիշ մի բան ստեղծել, որը տարբեր է ամեն ինչից: Մի բան, որը կկոտրեր բռնության այդ շղթան: Ես ասացի, որ չեմ ուզում պատերազմ: Բոլորը զարմացած վրաս էին նայում: Հարցնում էին` բայց ի՞նչ է դա:  
Այսօր, կարծես, ես գտել եմ դա, ինչպես տեսնում եմ դուք էլ իմ պես խելագար եք: (Բոլորը ծիծաղում են: Մարգարիտ Բարանկիցեի կողքին կանգնած են «Ավրորա» մարդադիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը: )  
Երկու տարի առաջ ես դարձա փախստական: Ամենն, ինչ կառուցել էի` հիվանդանոցը, դպրոցը, կինոթատրոնը, ստիպված էի թողնել ու հեռանալ, որովհետև քաղաքականության մարդիկ որոշեցին, որ ես հանցագործ եմ: Ու ես հեռացա իմ երկրից: Երբ այսօր սոմալացի իմ քույրն ասում է, որ չի կարողացել դստեր հետ գալ վիզայի պատճառով, պատկերացրեք, որ ես էլ իմ երեխաներին չեմ կարողացել ինձ հետ բերել: Նրանք ոչ թե վիզա, այլ նույնիսկ անձնագիր, անձը հաստատող որևէ փաստաթուղթ չունեն: Նրանք փախստականների ճամբարում են, ու ոչ ոք չի կարող նրանց փաստաթուղթ տալ:
Այսօր ես ուզում եմ ասել, որ Դուք, Ռուբե՛ն, կարծես իմ եղբայրն եք, Դուք էլ` Վարդա՛ն, կարծես իմ հայրը լինեք: Դուք վերադարձրիք ինձ իմ արժանապատվությունը: Հիմա ես այստեղ եմ, իսկ Բուրունդին այնքան հեռու է Հայաստանից: Բայց հեռավորությունը ոչինչ է: Մենք մեկ ընտանիք են, քույրեր ու եղբայրներ: Այսօր կարող ենք տոնել ընկերությունն ու մարդասիրությունը: Երախտապարտ եմ: 
Իմ պատկերով նամականիշը մի օր կհասցնեմ իմ երեխաներին: Նրանք հիմա Բուրունդիում են, չեն կարող գալ Ռուանդա ու ինձ միանալ: Նրանք ահաբեկված են, ստիպված են թաքնվել: Իմ երեխաները տառապում են: Բայց ես հույս ունեմ, որ մի օր կգնամ իմ երկիր ու նրանց կփոխանցեմ այս նամականիշը, որպեսզի ցույց տամ, որ Սերն ամեն դեպքում հաղթելու է»:

Տարածել