[Meduza] Քաղաք-ավերակ. Ինչպե՞ս ահաբեկիչները ոչնչացրին Պալմիրան
2017թ. մարտի 2-ին սիրիական զորքերը վերստին գրավեցին Պալմիրան ԻՊ-ի զինյալներից: Թե այս ընթացքում ինչ վնասներ են հասցվել հնագույն քաղաքին, հաշվարկները մոտավոր են: Ճշգիտ հնարավոր կլինի ասել միայն քաղաքն ականազերծելուց հետո: Սակայն անզեն աչքով նկատելի գոնե մի քանի նոր կորուստներ կան: Հանրահայտ Տետրապիլոնի 16 սյուներից կանգնուն են մնացել միայն 4-ը: Պայթեցված է հռոմեական թատրոնի ֆասադը: Սակայն քաղաքի այցեքարտը համարվող սյունաշարը դեռ կանգուն է:
Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ փոշիացվել են գլխավոր գերեզմանատան գլխավոր հուշարձանները: 2015-ի ընթացքում այն պայթեցվել է մի քանի անգամ:
Հոկտեմբերին զինյալները ոչնչացրին հաղթական կամարը` Պալմիրայի ամենահայտնի հուշարձանը:
2016-ի մարտի 27-ին Սիրիայի կառավարական զորքերը ռուսական օդուժի աջակցությամբ քաղաքը հետ վերցրին զինյալներից: Այդ ժամանակ Արևմուտքն առաջին անգամ գնահատեց Պալմիրայի մշակութային ժառանգության կորուստները ոչ թե արբանյակային նկարահանումներով, այլ Երկրից: Պարզվեց, որ բարբարոսաբար ոչնչացվել է քաղաքային թանգարանը, պայթեցվել է միջնաբերդը, քաղաքն ականապատված է:
Մայիսի 5-ին ամֆիթատրոնում համերգ տվեց Մարիանյան թատոնի նվագախումբը` Վալերի Գեորգիևի ղեկավարությամբ:
2016-ի դեկտեմբերին ԻՊ-ի զինյալները կրկին դուրս մղեցին սիրիական կառավարական զորքերը Պալմիրայից:
2017-ի հունվարի 20-ին համացանացում հայտնվեցին լուսանկարներ, որոնք հաստատում էին թատրոնի շենքի վնասման փաստը:
Մարտի 2-ին սիրիական զորքերը կրկին մտան Պալմիրա: Հայտնվեցին առաջին կադրերը, որոնք ցույց էին տալիս հուշարձանների վիճակը:
Սիրիայի թանգարանների հնագիտական նյութերի դեպարտամենտի տնօրեն Մաամուն Աբդուլքարիմը, ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա կարճ արտահայտվեց` «կարող էր ավելի վատ լինել», եթե հաշվի առնենք, թե ինչպես էին ԻՊ-ի զինյալները պերֆերատորներով և մուճրերով քանդում Իրաքի մինչիսլամական հուշարձանները, կարելի է հասկանալ տնօրենին:
18-19-րդ դարերի եվրոպացի ճանապարհորդների համար Պալմիրան հին աշխարհի մասին ամենավառ հիշողությունն էր: Եթե գալիք սերունդներին բախտ վիճակվի տեսնել վերականգնված Պալմիրան, ապա այն կդառնա հուշարձանների հանդեպ հարգանքի հւշարձան: