ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Զինվորի օրագիր - 21] Ո՞ր դեպքում միայն կարելի է զ

[Զինվորի օրագիր - 21] Ո՞ր դեպքում միայն կարելի է զինվորին ալկոհոլ տալ

Զինվորին արգելվում է ալկոհոլ օգտագործել: Զինուժն իր անձնակազմի յուրաքանչյուր ժամկետայինին, պայմանագրայինին հատկացնում է ընդամենը 50 գրամ, այն էլ տոնական օրերին, ամանորին, հայկական բանակի, զորամասի կազմավորման օրը, անկախության տոնին: Ընդ որում սա վերաբերում է միայն մշտական տեղակայման վայրում գտնվողներին, զորամասի բնակիչներին, դիրքերում ալկոհոլ չեն օգտագործում օրենքով: Ապօրինի դեպքեր լինում են: Ավելին, երբեմն չարաշահում են օղին, դրան էլ հաջորդում են ողբերգությունները:
Արցախյան ամենաթեժ կռիվների մասին բարձրաստիճան սպաները բոլորից լավ գիտեն, սեփական փորձով ու ականատեսի վկայությամբ, երբեմն նաև մոդեռատորի հայացքով: Նրանք էլ են ջոկատ կազմել, կռվել, հետո կյանքը կապել բանակի հետ: Պատմությունները մեկը մեկից հետաքրքիր են ու պատկերավոր, սահմռկեցուցիչ ու հերոսական, մինչդեռ կարևոր են նաև հաջորդ 23 տարիները: 94-ի զինադադարից հետո իրավիճակը փոխվեց լարվածությունն` այնքան էլ ոչ: Մինչև 2017 թվական Հայաստանի ու Արցախի սահմաններին զինադադարը պահպանվել է ընդամենը ժամերով ու օրերով, լավագույն դեպքում շաբաթներով: Ամսվա ընթացքում հարյուրավոր խախտումներ են գրանցվել:
Երկուսը կապիտան են, մեկը մայոր, մյուսն էլ ավագ լեյտենանտ: Մեկը մյուսի հրամանատարն է՝ ըստ կարգի, օրենքի, մինչդեռ լարված օրերին՝ ընկերներ էին զինվորական սուբորդինացիայով: Հրաշալի քառյակը հրաշալի տիրապետում էր տեղանքին, տեղացի էին: Մի փոքր այն կողմ հակառակորդը հանկարծակի հարձակվել էր, դիրքը վերցրել, իրենց բարբառով ասած՝ լավ պատրաստված եկել, նստել էին, տնավորվել, հպարտ կանգնել: Հենակետի ազատագրումը պատահական զինվորներին վստահել չէր կարելի, կձախողվեր՝ օպերացիան էլ, նրանց կյանքն էլ, շարունակությունն էլ, դրանից ոգևորված ադրբեջանցիները կարող են ավելի մեծ վնասներ հասցնել:
Սպաներից ավագը ռացիան վերցնում է, կապվում մոտակա դիրքերի տղաների հետ, հարցուփորձ անում, ճշտումները կատարում, հրահանգավորում բոլորին: Ամեն ինչ գրեթե պատրաստ էր դիրքի վերադարձը կազմակերպվելու համար: Բացակայում էր միայն էներգիան: Քառյակը սոված էր, սնունդը սպառվել էր, թիկունքից էլ օգնություն չէին կարող հասցնել՝ կրակի տակ էին: Հակառակորդն այնպիսի հենակետ էր գրավել, որ կարողանա դիմացի բնագիծն ամբողջությամբ ափի մեջ առնի, ելումուտը կասեցնի, առանց հարձակումների ոչնչացնի հայերին: Անհնար է:
Տղերքը սոված են, ուժասպառ, գիշերը չեն քնել, չեն հանգստացել, ծխել են անխնա, բայց սպասելու ժամանակ այլևս չունեն: Բոլորին փրկում է կապիտանի հիշողությունը: Վազում է խոհանոց, պայուսակից գտնում մի քանի օր առաջ մոռացած մի կտոր չոր հաց և և մի շիշ օղի, տնական, թորած, իսկական յաթրջի (գյուղերում այսպես են ասում ամենաթունդ ալկոհոլին) օղի: Երկուսը հրաժարվում են, կապիտանն ու մայորը հացը ծամում են այնպես, կարծես մի բուռ քար են մանրացնում՝ բարձր ու կոշտ ձայնով, վիզը ծռելով ու մի կերպ ծամելով: Մայորը մի բաժակ լցնում է, խմում, կանգ առնում, այսպես տեղ չեն հասնի: Առնում է ու շիշը դնում է բերանն ու կես անում: Զինակիցը բավարարվում է մի քանի կումով: Երկուսն էլ չեն հարբում, 30-անց են:
_ Սովը կոտրեց, շունչներս եկավ տեղը, դուխն էլ մեզնից անցավ, նոր կարողացանք ռիսկով գործի անցնել:
Մեկ ժամը բավարար էր աննկատ առաջանալու, հակառակորդին մոտենալու, խնդիրը կատարելու համար: Սցենարը կազմել էին բանավոր, ոտքի վրա: Երկուսը դիրքավորվեցին մի քանի մետր հեռու, փախուստի դիմողներին ոչնչացնելու համար: Մյուս կեսը մոտեցավ դիրքին, նույն պահին և հակառակ կողմերից ներխուժեցին ու միանգամից կրակ բացեցին: Ընդ որում մայորն արդեն զննել էր տեղանքը: Հարձակման պահին հայտնվեց այն կետում, որ որևէ մեկը չկարողանա հարմար դիրք ընդունել, մարտ վարել, առավել ևս մոտենալ զինանոցին, լիցքավորել պահեստատուփը:  



ԶԻՆՎՈՐԻ ՕՐԱԳՐՈՒՄ` ՆԱԽՈՐԴԻՎ




Դիտորդները մինչև ուշքի եկան արդեն վիրավոր էին ու անօգնական, հանգստացող հերթափոխն էլ չկարողացավ նույնիսկ կողմնորոշվել` ինչպես ողջ մնալ, մնացին նույն հորզինական դիրքում: Դիրքը ազատագրվեց կեսգիշերին, տղերքը վերցրին, կապվեցին վերադասի հետ, սկսեցին վերադասովորումները: Հակառակորդը միայն առավոտյան իմացավ կորուստների մասին, րոպեների ընթացքում չէին էլ իմացել ինչ է կատարվել, մտածել էին իրենց ընկերները պարապ են մնացել, հայկական գյուղերի վրա են կրակում, զվարճանում:
_ Խմելը փրկեց, օգնեց ու համարձակություն տվեց չորսով քառասուն մարդու գործողություն անելու: Առավոտյան կատակում էինք, թե կարող է երազ է, ինչպես է ստացվել:
Պատմեց ու հիմնավորեց, թե ինչու է անհրաժեշտ զինվորին դիրքում գոնե 50 գրամ օղի հատկացնել: Պատճառները մի քանիսն են, անհրաժեշտությունը կա, վտանգը` նույնպես: Մեկ բաժակը գլխին քաշելուց հետո, առաջին անգամ դիրք բարձրացողն ավելի հանգիստ կլինի, վախը կպակասի, խուճապը` նույնպես: Փորձառուներին մեկ շեյփը կօգնի պատասխան կրակն արձակել ավելի համարձակ, մարտ վարել առանց կաշկանդվելու, զոհված կամ ծանր վիրավորված ընկերոջը տեղափոխել անվտանգ տարածք առանց հոգեկան խնդիրներ ունենալու:

¶Հղիներին և սրտից թույլ մարդկանց խնդրում եմ. Շարունակությունը չկարդալ:


Ընկերներիցս մեկն է պատմում, ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զինվորներ ու նաև սպաներ կային, որ քիչ էր մնում խելագարվեին: Հոգեկան ապրումները դեպքերից նույնիսկ ամիսներ անց իրենց հետքն էին թողել: Իհարկե հիմա բուժվել են, անցել ծառայության, մարտական հերթապահության, բայց այն ամենն, ինչ իրենք տեսան՝ աննկարագրելի է: Քառօրյա մարտերի ժամանակ, կռիվներից հետո, զոհվածների դիերը, վիրավորների մարմիններն առաջնագծից զինակիցներն են դուրս հանել, իջեցրել ներքև:
_ Մինչև այսօր աչքիս առաջ են տղերքը: Գրկում էի մեռած զինվորին բերում էի դեպի վիլիսը, մեկ էլ աղիները դուրս էին թափվում: Մյուսի ոտքերն ու ձեռքերն էինք հավաքում տարբեր կողմերից: Մեկը մեռնում էր գրկիս մեջ՝ հոսպիտալ տանելիս: Դաժան էր:
Նրա մազերը ճերմակել են վերջին մեկ տարվա ընթացքում, կնճիռներն ավելացել, ժպիտը պակասել: Դարձել է ավելի լռակյաց ու մեծացել է միանգամից տասը տարով՝ տեսքով ու բարքով: Վախ չունի, հիմա ավելի հեշտությամբ կարող է կռվել, ավելի արագ պատասխան գրոհի անցնել, իր անձնակազմին մարտունակ պահել: Այդ առումով կռիվն իր օգուտը տվեց, թրծվեցին, բայց խախտվեց ներաշխարհը ՝ դասագրքային պատմությունները վերածելով իրական թրիլլերների: Զոհեր տեսել էին, մի անգամ չէ, տարիների ընթացքում տասնյակ դեպքեր էին արձանագրել իրենց հատվածում, մինչդեռ միանգամից այսպիսի պատերազմ չէին ապրել, ապրեցին:
Այսպես են խոսում այդ օրերին մարտական դիրքերում գտնվողներից շատերը: Սա հակաէսթետիկ փաստերի ընդամենը մի մասն է, ավելի դաժան պատմությունները դժվարությամբ եմ լսել, դժվար էլ կարողանամ մի օր վերապատմել, հիշելը նույնպես մահացու է:  
Մինչև այս երկու պատմությունները լսելը ինձ համար նույնպես զավեշտալի էր զինվորին օղի խմեցնելու գաղափարը, ես նույնպես առաջին հայացքից կծիծաղեի, գուցե քննադատեի ու առաջ անցնեի, մինչդեռ լսելով իմ հերոսներին, պատկերացում ես կազմում այն վտանգների մասին, որոնցից հնարավոր է խուսափել 50 գրամի շնորհիվ: Բոլորդ էլ խմել եք, պատկերացնում եք, թե երբեմն որքան անտարբեր ու անկաշկանդ է դարձնում ալկոհոլը, որքան սառնասիրտ եք դառնում և ինչպես անում քայլեր, որոնցից կհրաժարվեիք սթափ վիճակում:
Ինչո՞վ է սա վտանգավոր: Առաջին հերթին անկանխատեսելի հետևանքներով: Բոլոր զինվորները չէ, որ հասուն են, գիտակից ու հավասարակշիռ: Մեկ բաժակն էլ կարող է 18 տարեկանին գետնին տապալել կամ հանել ընկերների դեմ, հատկապես զենքը ձեռքին, դիրքում, կատակ անելիս ու դժբախտ պատահարի սպասումով: Սա բացառված չէ ու չափազանց կարևոր գործոն է, որովհետև խմիչքը կարող է ծառայել՝ այլ նպատակի, զրոյացնելով՝ գլխավորը:
Երկրորդ պատճառը զինվորների միջև անհավասարությունն է: Մեկը գյուղից է, մյուսը քաղաքից, հարուստ և աղքատ ընտանիքից, խեղճ ու «խառոշի» են, դյուրագրգիռ ու ազարտով: Հետևաբար մեկի բաժինը կարող է մյուսը խմել, իրենը վայելելուց հետո ու այդպես մի քանիսի օղին իրենով արածն արդեն ինքնին ռումբ է կապիկի ձեռքին, չես իմանա, ինչ կանի:
Եվ երրորդ պատճառը վերահսկողությունն է: Ենթադրենք որոշում են առաջնագծին օղի խմեցնել, տարան ուղարկում են: Մեկը պետք է, որ դրան հետևի, սպան: Այստեղ նույնպես խնդիրներ կան: Այդ սպայի ենթարակության տակ միանգամից մի քանի դիրք կա, ինքն էլ հետևում է հրամանատարական կետից, այսինքն, հենակետերում ազատություն է, եթե որոշեցին դատարկել շիշը, այդպես էլ կանեն:
Անկեղծ ասած, ինքս չեմ կարող ասել, որն է ավելի ազնիվ, խմեցնելն ու վախը սպանելն է, թե վատ հետևանքների մասին չմտածելը: Այստեղ կարևոր է երկուսն էլ, պարզապես պետք է որևէ մոտեցում ցուցաբերել հակառակորդի հարձակումները կանխելիս զինվորների սառնասրտությունը պահելու համար: Իմ հերոս սպաները ճիշտ են, օղին ուժ է տալիս, մտացածին, բայց օգտակար: Նրանց ընդդիմախոսները նույնպես չեն սխալվում, օղին ողբերգության առաջին ակորդն է: Վիճելի հարց է, երբ այս հարցի շուրջ երբեմն վիճում են նաև սպաները:

Տարածել