ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Newmag-ը և «Թովմասյան» հիմնադրամը հայտարարում են գրական նոր մրցույթ
02/28/2025

Ստեղծագործո՞ւմ եք և երազում հրատարակել սեփական գի՞րքը։ Newmag հրատարակչությունը «Թովմասյան» հիմնադրամի հետ հայտարարում են երիտասարդ հեղինակների համար գրական մրցույթ։ Հաղթողի ստեղծագործությունը կհրատարակվի ու հրատարակչական բոլոր ծախսերը կհոգան կազմակերպիչները։ Հայտերն ընդունվում են մարտի 1-ից մինչև 2025թվականի ապրիլի 30-ը։ Դարձեք հայ գրականության նոր սերնդի նոր ձայնը։
Newmag հրատարակչությունը «Թովմասյան» հիմնադրամի հետ հայտարարում է երիտասարդ հեղինակների համար գրական մրցույթ: Այդ նախաձեռնության նպատակն է բացահայտել և խթանել երիտասարդ գրողների ստեղծագործական ներուժը: Նրանց համար տրամադրել հարթակ՝ օգտագործելու գրականությունը որպես ինքնարտահայտման միջոց:
Մրցույթը նախատեսված է գեղարվեստական ոճում գրված արձակ ստեղծագործությունների համար, իսկ մասնակցության հնարավորություն ունեն 18-35 տարեկան Հայաստանում բնակվող բոլոր ստեղծագործողները:
- Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- Ինքնակենսագրություն (pdf),
- Հեղինակի լուսանկար (jpeg),
- Անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
- Գրական գործից 15-30 էջից բաղկացած հատված (word):
Մրցույթի պայմանները՝
- Նույն հեղինակը կարող է մասնակցել միայն մեկ ստեղծագործությամբ,
- Ստեղծագործությունը պետք է լինի նախկինում չհրատարակված,
- Տեքստը պետք է գրված լինի հայերեն՝ 12 տառաչափով, միջտողային հեռավորությամբ՝ 1.15,
- Հաղթելուց հետո ստեղծագործության ամբողջական տարբերակը պետք է կազմի առնվազն 80 էջ:
Հայտը անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակում նշելով կոնտակտային տվյալներ, իսկ «թեմա» (subject) տողում՝ գրել՝ «Գրական մրցույթի համար»:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2025 թվականի ապրիլի 30:
Գնահատման չափանիշները՝
- Կառուցվածքային ամբողջականություն,
- Լեզվի և ոճի հղկվածություն,
- Տեքստի ստեղծագործական և գաղափարական օրիգինալություն:
Մրցույթի մասնագիտական ժյուրիի կազմում են՝
- Գնել Նալբանդյան / Newmag-ի գլխավոր խմբագիր
- Էդգար Մովսիսյան / «Թովմասյան» հիմնադրամի տնօրեն
- Վիոլետ Գրիգորյան / գրող, հրապարակախոս
- Նարինե Կռոյան / գրող, հրապարակախոս
- Արմեն Ամիրխանյան / խմբագիր
- Սյունե Սևադա / գրող
- Հերմինե Ավագյան / գրող
Հաղթողի անունը կհայտարարվի Newmag-ի ամառային փառատոնին՝ 2025 թվականի հունիսին:
Որպես պարգև՝ Newmag-ը կհրատարակի հաղթող հեղինակի ստեղծագործությունը՝ հոգալով հրատարակչական ծախսերը:
Միացե՛ք մեզ և դարձե՛ք հայ գրականության նոր սերնդի ձայնը:
Կարդա նաև

Արցախցի գրողների մրցույթի արդյունքում հրատարակվեց Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքեր» պատմվածքների ժողովածուն (տեսանյութ)

BOOK DONNATION / 500 ԳԻՐՔ` ՔԱՋԱՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Գրքի շնորհանդես և տարեդարձ մեկ օրում և մեկ վայրում. տեղի ունեցավ Արփի Կարապետյանի գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)
