Գլխավոր Հոդվածներ

Արցախցի գրողների մրցույթի արդյունքում հրատարակվեց

Արցախցի գրողների մրցույթի արդյունքում հրատարակվեց Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքեր» պատմվածքների ժողովածուն (տեսանյութ)

02/28/2025

newmag-y-n

Մեկ տարի առաջ սկսված գրական մրցույթը իրականացրեց իր առաքելությունը՝ պահպանել արցախցի գրողների ձայնը։ Newmag հրատարակչության և «Թովմասյան» հիմնադրամի նախաձեռնած արցախցի հեղինակներին հրատարակելու մրցույթի շնորհիվ լույս տեսավ Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքերը» պատմվածքների ժողովածուն։ Բռնի տեղահանված հեղինակների համար ստեղծված այս հարթակը ոչ միայն գրական, այլև հոգևոր վերածննդի հնարավորություն է դարձել։

Ակնթարթ, որ տևեց մեկ տարի։ Ուղիղ մեկ տարի առաջ Newmag հրատարակչությունն ու «Թովմասյան» հիմնադրամը հայտարարեցին գրական նոր մրցույթի մասին՝ Արցախցի հեղինակներին հրատարակելու ու նրանց աջակցելու համար։

Որպեսզի Արցախից բռնի տեղահանված հեղինակները չդադարեն գրել ու հրատարակվել, կողմերը ստեղծեցին գրական այս մրցույթը, հայտարարված մրցույթի ստեղծագործությունները մի քանի ամիս ուսումնասիրեց Հանձնաժողովը։

Արտակ Թովմասյան, «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խրորհրդի նախագահ. «Գրական մրցույթի նպատակն է ստեղծել հարթակ գրողների համար, որ պահպանեն կապն արցախյան արմատների հետ, քանի որ գրականությունը ամենակարևոր գործիքներից մեկն է»։

Սոցիալական պատասխանատվություն Newmag-ի ու «Թովմասյան» հիմնադրամի համար, իսկ արցախցի գրողների համար՝ ևս մեկ հնարավորություն ստեղծագործելու ու նոր ընթերցողներ գտնելու համար։

Գնել Նալբանդյան, Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր. «Իրենց համար դժվար է հայտնվել հայաստանյան գրական շուկայում, դրա համար էլ որոշեցինք հայտարարել այս մրցանակաբաշխությունը։ Կօգնենք տվյալ հեղինակին իր ստեղծագործության խմբագրական, տպագրական օժանդակություն, մենթոր կունենա, կնպաստենք շուկայում առաջխացաղմանը։ Ստեղծագործական առաջընթացի համար պատասխանտու ենք բոլորս ենք»։

Newmag-ի ամառային գրքի ու արվեստի փառատոնին «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդինախագահ Արտակ Թովմասյանը կարդաց լավագույն ստեղծագործողի ու մրցույթի հաղթողի անունը։ 

Մրցույթի հաղթողը՝ Հերմինե Ավագյանը, ծնվել է Արցախի Աշան գյուղում։ Մասնագիտությամբ լրագրող է, չորսգրքի հեղինակ։ Արժանացել է գրական մրցանակների Արցախում, Հայաստանում և սփյուռքում։ Իր լեզուն համարում է անկեղծության լեզուն, որով խոսում են միայն հայրենի աշան գյուղում։ Արցախցի գրողների մրցույթին ներկայացված «Հրաժեշտի աչքերը» պատմվածքների ժողովածուն հայրենիքի կորստի ու հանդիպման մշտականսպասումի մասին է։

«Ես շատ կուզեի այս մրցանակը իմ Արցախում հանձնվեր, բայկց համարում եմ, որ ես գտնվում եմ ոչ թե օտարության մեջ, այլ իմ հարենիքում։ Պատահական չէ, որ Հայաստանը Մայր Հայաստանն է, առավել պարտավորեցնող է, որ Մայր Հայաստանում»։

Newmag-ը խմբագրեց, փաթեթավորեց Հերմինե Ավագյանի պատմվածքների նոր ժողովածուն։ Ըստ հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանի, այդ նախաձեռնությունը կարևոր է, որպեսզի արցախցի հեղինակները չտարրալուծվեն հայկական գրական շուկայում, պահպանեն իրենց արցախյան ինքնուրույն դիմագիծը ու գրեն Արցախի մասին։

«Հուսով եմ, արցախյան գրականությունը, մշակույթը չեն կորի։ Ազդակ կլինի, որ ստեղծենք այնպիսի բովանդակություն, որ կլինի վաղվա համար։ Արցախը կա ու կլինի»։

«Հրաժեշտի աչքերը» մարդկային ժամանակից շուտ մեծացած երեխաների, հայրենի տունը լքելու դաժան պարտադրանքի ու անհուն կարոտի մասին է։ Բոլոր պատմվածքներում մարդիկ են, որոնք անցել են մի քանի պատերազմների միջով, տեսել են տեղահանությունն ու մահը։ 

Բոլոր հերոսները նման են իրար՝ կորստի ցավով ու հիշատակներով, խաղաղության հավատով ու մեծ հույսով, որ մի օր նորից վերադառնալու են Արցախ՝ տուն։

Տարածել

Հրաժեշտի աչքերը
Հրաժեշտի աչքերը

Հերմինե Ավագյան

4800 ֏

Նկարագրություն

Մարդկային խեղված ճակատագրեր, ժամանակից շուտ մեծացած երեխաներ, հայրենի տունը լքելու պարտադրանք, կարոտ. սա այն է, ինչ իր հետ բերում է պատերազմը։ Այն մարդիկ, ովքեր անցել են այս ամենի միջով, շատ նման են իրար. նրանց հոգիներում դատարկ անկյուններ կան, որոնք ոչ մի բանով հնարավոր չէ լրացնել, ամբողջացնել։  Պատերազմից հետո մնում է ծանր լռություն, որով իրար հետ հաղորդակցվում են երազանքները կորցրած մարդիկ։ Նրանք իրար հետ խոսում են աչքերով, որովհետև ընկերոջ, հարևանի, որդու, ամուսնու հայացքում նրանք ամեն օր գտնում են իրենց հիշատակները, կորուստները և խաղաղության հավատը: