Ո՞վ կհաղթի մարդու և ռոբոտի միջև պայքարում. ինչ է AI-ն անում մարդու փոխարեն ու ավելի սահուն (տեսանյութ)
03/04/2025

Ըստ փորձագետների՝ մարդկային ուղեղին շատ մոտ ուժեղ արհեստական ինտելեկտը վերջնականապես կձևավորվի 2075 թվականին, իսկ դրանից 30 տարի հետո կսկսվի սուպեր AI-ի դարաշրջանը: Այդ գերարհեստական բանականությունը կգերազանցի ամենախելացի մարդկային ուղեղը, կկարողանա ինքնակատարելագործվել և ստեղծել նոր համակարգեր ու ալգորիթմներ:
Սքարլետ Յոհանսոնը շոկի մեջ է, վրդովված ու զայրացած։ OpenAI ընկերության ստեղծած չաթ բոտի ձայնը շատ նման է իր ձայնին։ Դերասանուհին դատարանում կպահգանջի չօգտագործել իր ձայնը։
Արհեստական բանականությամբ զբաղվող ընկերությունն իրեն առաջարկել էր օգտագործել իր ձայնը, Սքարլետը հրաժարվել էր, բայց օգտագործված կանացի տեմբրը չափազանց նման է իր ձայնին։ Այնքան, որ մարդիկ չեն տարբերում, դա չատ բոտ է, թե Սքարլետը։
2016-ին ստեղծվեց առաջին կարճամետրաժ ֆիլմը, որի սցենարն ամբողջությամբ գրել էր արհեստական ինտելեկտը (Sunspring)։ Հոլիվուդն արդեն աղաղակել է ընդդեմ արհեստական բանականության։ Գործադուլավոր ցուցարար սցենարիստներն ու դերասանները վախենում են կորցնել իրենց աշխատանքը, քանի որ արհեստական բանականությունն արդեն ներխուժել է իրենց ոլորտ։ Նրանք պահանջում են տեխնոլոգիական հետաղփոխությունն անել ավելի դանդաղ ու սահուն, ու մարդկանց չփոխարինել ռոբոտներով։
Մի քանի տարի առաջ Christie's աճուրդում $432. 500 վաճառվեց առաջին կտավը, որը ստեղծել էր ոչ մարդը։ Էդմոնդ Բելամի դիմանկարը ստեղծվել է XIV- ից XX դարերի ընթացքում ստեղծված 15.000 դիմանկարների վերլուծությամբ։ Իսկ AIVA-ն, որ ստեղծում է երաժշտություն, արդեն պաշտոնապես հռչակվել է կոմպոզիտոր։
Առաջիկա տասը տարում չաթ-բոթերը կդառնան մասնագետ ամեն մի ոլորտում։ Նրանց օգնությամբ մենք հարց կտանք փորձառու բժիշկին, ուսուցչին կամ փաստաբանին։ Եթե երբևէ օգտագործել եք որևէ ձայնային օգնական՝ Alexa, Siri կամ Ալիսա, ուրեմն, շնորհավորում ենք, դուք խոսել եք ռոբոտի հետ։
Արհեստական բանականությանն այսօր կարող ենք խնդրել ստեղծել հորինած լուսանկար, գրել տեքստ, կազմել սցենար, նկարել, գրել երաժշտություն, պատմվածք ու գիրք։ Ռոբոտներն ամենուրեք են, նրանք հետևում են մեզ, վերլուծում մեր պահվածքը սոցցանցերում, խանութում, հուշում վարկային մասնագետներին կամ մարկետոլոգներին հատուկ մեզ համար գովազդ ուղարկել ու ապրանքներ առաջարկել։ Netflix ն ու Amazon-ը գիտեն, թե քանի ժամ ու ինչ բովանդակություն ենք դիտել նախորդ գիշեր։
Մասնագետները կարծում են, որ մարդկային ուղեղին շատ մոտ ուժեղ արհեստական ինտելեկտը վերջնական կձևավորվի 2075 թվականին, իսկ դրանից 30 տարի հետո կգա սուպեր AI -ի դարաշրջանը։ ԱԲ սուպերտեսակը կգերազանցի ամենախելացի ու կատարյալ մարդկային ուղեղն ու միտքը, կկարողանա ինքնակատարելագործվել, ինքնուրույն կմշակի նոր համակարգեր ու ալգորիթմներ։
Կարդացեք նաև
- Newmag summer fest/Նոր գիրք/ Հենրի Քիսինջեր. «Արհեստական բանականությունը և մարդկության ապագան» գիրքը (թրեյլեր)
- Գիրք, որ կբացահայտի AI-ի ներկան ու ապագան (տեսանյութ)

Հենրի Քիսինջեր
Էրիկ Շմիդտ
Դանիել Հաթենլոքեր
5800 ֏
Նկարագրություն
Այն, ինչ անում է մարդը մի քանի ժամում կամ օրում, որոշ դեպքերում նաև ամբողջ կյանքում, նեյրոցանցը կարող է անել մի քանի րոպեում, նույնիսկ վայրկյանում: Արհեստական բանականությունը թափանցում է մեր կյանքի բոլոր բնագավառներ՝ տրանսպորտ, արդյունաբերություն, բժշկություն, առևտուր, ֆինանսներ, կրթություն, իրավագիտություն: Մարդկային քաղաքակրթությունը փոխակերպումների և պատմական զարգացման որակական նոր դարաշրջանում է՝ արդյունաբերական 4-րդ հեղափոխության: Արհեստական բանականությունը բովանդակապես վերափոխում է մարդկանց կենսակերպն ու աշխարհընկալումը, վերաձևում աշխատաշուկան:
Գիտնականները հուսով են, որ արհեստական բանականության շնորհիվ մենք կկարողանանք լուծել գլոբալ խնդիրները՝ գտնել մահաբեր հիվանդությունների բուժումը, հաղթահարել սովի և կրթության ցածր մակարդակը որոշ տարածաշրջաններում, ուսումնասիրել օվկիանոսներն ու տիեզերքը: Բայց գեներատիվ նեյրոցանցի օգտագործումը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ, քանի որ դրա աշխատանքի շատ գործընթացներ անհասկանալի են մարդկանց համար։ Գրքի հեղինակները քննարկում են արհեստական բանականության հնարավորությունները և հիմնախնդիրները: Նրանք բացատրում են պատմական արմատական փոփոխությունները, աշխարհի ընկալումը և մեր դերը դրանում:
Այս գիրքը կօգնի հասկանալ ներկան՝ արհեստական բանականության հետագա ազդեցությունը գնահատելու համար:
Կարդա նաև

Չարիքի գրավչությունը. 1920-ականների Գերմանիայի բարոյական կոլապսը «Մի գերմանացու պատմություն» գրքում (տեսանյութ)

Արցախցի գրողների մրցույթի արդյունքում հրատարակվեց Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքեր» պատմվածքների ժողովածուն (տեսանյութ)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Newmag-ը և «Թովմասյան» հիմնադրամը հայտարարում են գրական նոր մրցույթ

BOOK DONNATION / 500 ԳԻՐՔ` ՔԱՋԱՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
