Գիրք, որ կբացահայտի AI-ի ներկան ու ապագան (տեսանյութ)
10/24/2024
«Արհեստական բանականությունը և մարդկության ապագան» գրքի հեղինակները քննարկում են արհեստական բանականության հնարավորությունները և հիմնախնդիրները: Նրանք բացատրում են պատմական արմատական փոփոխությունները, աշխարհի ընկալումը և մեր դերը դրանում:
Ընդամենը հինգ տարի առաջ գրքի հեղինակներից մեկը քիչ էր մնում հեռանար արհեստական բանականության մասին տրանսատլանտյան հարաբերությունների հարցերով համաժողովներից մեկից։ Նա չէր ուզում լսել ԱԲ մասին, քանի որ այն անհետաքրքիր էր։ Բայց համոզեցին, մնաց ու դրանից հետո առաջացավ գիրքը գրելու գաղափարը:
Վիետնամական պատերազմը վերջ դնելու ջանքի համար Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, Նիքսոնի և Ֆորդի պետքարտուղար Հենրի Քիսինջերը, Google-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն ևնախագահ Էրիկ Շմիդտն ու Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Շվարցմանի հաշվողականքոլեջի առաջին դեկան Դանիել Հաթենլոքերը միասին ստեղծեցին «Արհեստական բանականությունը և մարդկության ապագան» գիրքը։
ԱԲ-ը խոստանում է դարակազմիկ փոփոխություններ հասարակության, տնտեսության, ներքին և արտաքին քաղաքականության մեջ, բայց այս պահին ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի հետո։ Հենց դա են վերլուծել, մտածել ու գրել հեղինակները։
Գիրքը բացատրում է, թե ինչ է արհեստական բանականությունը, ի՞նչ նորարարություններ են սպասվում առողջապահության, կենսաբանության, տիեզերքի ուսումնասիրության, քվանտային ֆիզիկայի ոլորտներում, ի՞նչ փոփոխություններ կլինեն մարդկային հարաբերություններում, ու նույնիսկ երեխաների դաստիարակության մեջ։
Մարդկությունը միշտ է երազել օգնականի մասին՝ մեքենա, որն ունակ է կատարել առաջադրանքներ նայնպես, ինչպես մարդը: Մեքենաներն ավելի ու ավելի շատ են կատարելու առաջադրանքներ, որոնց նախկինում ունակ էին միայն մարդիկ. ուրեմն ի՞նչն է այդ ժամանակ բնորոշելու մեր ինքնությունը՝ որպեսմարդ:
Մարդը միշտ իրեն համարել է կենտրոնական դեմք: Այժմ մենք թևակոխում ենք մի դարաշրջան, երբ մարդու ստեղծագործություններից մեկին՝ արհեստական բանականությանը, ավելի ու ավելի հաճախ ենք վստահում առաջադրանքներ, որոնք նախկինում մարդը կատարում էր ինքնուրույն:
ԱԲ գեներացրած արդյունքները հաճախ գերազանցում են մարդկային բանականության արդյունքներին, ինչը հարցականի տակ է դնում մարդուն բնորոշ ամենակարևոր հատկանիշը: Ավելին, ԱԲ-ն ունակ է սովորելու և զարգանալու, ինչը նրան թույլ է տալիս կատարել այնպիսի բարդ առաջադրանքներ, որ մինչև այժմ ի զորուէր միայն մարդը:
Կարդացեք նաև
Հենրի Քիսինջեր
Էրիկ Շմիդտ
Դանիել Հաթենլոքեր
2900 ֏
Նկարագրություն
Այն, ինչ անում է մարդը մի քանի ժամում կամ օրում, որոշ դեպքերում նաև ամբողջ կյանքում, նեյրոցանցը կարող է անել մի քանի րոպեում, նույնիսկ վայրկյանում: Արհեստական բանականությունը թափանցում է մեր կյանքի բոլոր բնագավառներ՝ տրանսպորտ, արդյունաբերություն, բժշկություն, առևտուր, ֆինանսներ, կրթություն, իրավագիտություն: Մարդկային քաղաքակրթությունը փոխակերպումների և պատմական զարգացման որակական նոր դարաշրջանում է՝ արդյունաբերական 4-րդ հեղափոխության: Արհեստական բանականությունը բովանդակապես վերափոխում է մարդկանց կենսակերպն ու աշխարհընկալումը, վերաձևում աշխատաշուկան:
Գիտնականները հուսով են, որ արհեստական բանականության շնորհիվ մենք կկարողանանք լուծել գլոբալ խնդիրները՝ գտնել մահաբեր հիվանդությունների բուժումը, հաղթահարել սովի և կրթության ցածր մակարդակը որոշ տարածաշրջաններում, ուսումնասիրել օվկիանոսներն ու տիեզերքը: Բայց գեներատիվ նեյրոցանցի օգտագործումը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ, քանի որ դրա աշխատանքի շատ գործընթացներ անհասկանալի են մարդկանց համար։ Գրքի հեղինակները քննարկում են արհեստական բանականության հնարավորությունները և հիմնախնդիրները: Նրանք բացատրում են պատմական արմատական փոփոխությունները, աշխարհի ընկալումը և մեր դերը դրանում:
Այս գիրքը կօգնի հասկանալ ներկան՝ արհեստական բանականության հետագա ազդեցությունը գնահատելու համար: