Չարիքի գրավչությունը. 1920-ականների Գերմանիայի բարոյական կոլապսը «Մի գերմանացու պատմություն» գրքում (տեսանյութ)
03/03/2025

Գերմանացի հեղինակ Սեբաստիան Հաֆները իր գրքում ներսից ու ամենախորքից բացահայտում է մարդկության մեծագույն աղետի անատոմիան: Սեբաստիան Հաֆների «Մի գերմանացու պատմություն. անհատն ընդդեմ հազարամյա Ռեյխի» թարգմանությունն իրականացվել է Գյոթե ինստիտուտի դրամաշնորհով
1920-ականների Գերմանիան պարտության բարդույթների կծիկ էր: Զայրույթից բխող ցնորամիտ մտքերը ոչ ոքի չէին զարմացնում, անօգնական լինելու զգացումն այնքան էր խորացել, որ վերածվել էր դժոխային անտարբերության: Սա բաց դաշտ էր քաղաքական արկածախնդրությունների, առավել ևս՝ կազմակերպված վրեժխնդրության օրակարգի համար.
Սեբաստիան Հաֆներ. «Ոչ ոք չէր էլ զարմանա, եթե այդ արարածի առաջին ելույթի ժամանակ ոստիկանը բռներ նրավզակոթից ու դուրս շպրտեր այնպես, որ նրան այլևս ոչ ոք ոչ տեսներ և ոչ էլ լսեր։ Բայց քանի որ ոչ մի նման բան այդպեսէլ տեղի չունեցավ, քանի որ այդ մարդը, հակառակը, սկսեց ավելի ու ավելի առաջ գնալ, ավելի ցնորամիտ ու դիվական վարքագիծ ցուցաբերել, դրանով հանդերձ՝ ավելի ու ավելի հայտնի ու նկատելի դառնալ, ապա տեղի ունեցավ ճիշտ հակառակը. հրեշը սկսեց ուշադրություն գրավել»։
Այս իրավիճակում սկսեցին ի հայտ գալ հավաքական խանգարումների նշաններ: Բարոյազուրկները սկսեցին ավելի բարձր գոռալ բարոյականության, տգետները՝ կրթության, դավաճանները՝ հայրենասիրության մասին.
Սեբաստիան Հաֆներ. «Շատ ծանր էր կողքից հետևել, թե ինչպես էր ամեն ինչ զուգահեռաբար սրվում. մի կողմից վայրենի անպատկառությունը, որ թույլ էր տալիս բռնության այդ անդուր, փոքրիկ առաքյալին հետզհետե վերածվել դևի, մյուս կողմից խորը հիմարությունը նրա հակառակորդների, որոնք միշտ մի ակնթարթ ավելի ուշ էին գիտակցում, թե ինչ էր նա իրականում ասել կամ արել, օրինակ՝ երբ ավելի խելացնոր արտահայտությամբ կամ ավելի հրեշավոր արարքով նախորդը ստվերի տակ էր թողել ու թույլատրելիի նշաձողը իջեցրել։ Եվ, իհարկե, տարօրինակ էր հասարակության հիպնոսացումը, որն ավելի ու ավելի նվազող դիմադրությամբ տրվում էր նողկանքի կախարդանքին ու չարիքի գրավչությանը»։
Այդ տարիներին Գերմանիայում ապրող Սեբաստիան Հաֆները նկատել էր, որ չկար կյանքի հանդեպ ուրախություն, սեր, անչարություն, բարյացակամություն, բարեհաճություն, ըմբռնողություն, բարի կամք, մեծահոգություն և հումոր: Չկային լավ գրքեր ու մարդիկ, որոնք հետաքրքրված էին դրանցով։ Գերմանիայում օդը դարձել էր խեղդող ուժանտահոտ.
Սեբաստիան Հաֆներ. «Հիտլերը խոստանում էր ամենքին ամեն ինչ, ինչը, բնականաբար, նրան ապահովում էր մեծթվով հետևորդներ ու ընտրողներ, որոնց շարքերում հիմնականում թուլակամ, հիասթափված ու աղքատացած մարդիկէին։ Դժվար է գտնել ավելի զավեշտալի բան, քան այն անմասն ու մեծամիտ հանգստությունը, որով մենք՝ ես ու ինձ նմանները, ասես թատերական օթյակից հետևում էինք Գերմանիայում տեղի ունեցող նացիստական հեղափոխության առաջին հաջողություններին»:
Հաֆները իր «Մի գերմանացու պատմություն» գրքում ընդգծում է, որ նացիստներին ընտրող մարդիկ հիմնականում զուրկ էին դատելու ունակությունից ու հեշտությամբ տրվում էին քարոզչությանը: Այն, ինչ տեղի էր ունենում չէր տեղավորվում բանականության սահմաններում, և քիչ, թե շատ կրթված մարդիկ չէին կարողանում գտնել դրա բացատրությունը, առավել ևս՝ կանխելու ձևը.
Սեբաստիան Հաֆներ. «Իրականությունը դարձել էր մեքենայական, փուչ ու անկենդան և ամեն րոպե հաստատում էրմիայն զառանցանքի հաղթանակը. զառանցանքը ջրհեղեղի պես ողողում, տակով էր անում իրականությունը բոլորկողմերից»։
Տեռոր, տոնակատարություններ, դավաճանություն, վերջում՝ հավաքական կոլապս: Խելագարություն, որը մեկ մարդը սփռեց մի ամբողջ ազգի վրա ու դարձրեց 20-րդ դարի մեծագույն հանցագործության և՛ ականատեսը, և՛ զոհը, և՛ մասնակիցը:
Կարդացեք նաև
- Newmag-ը հայերեն է հրատարակել Սեբաստիան Հաֆների «Մի գերմանացու պատմություն. անհատն ընդդեմ հազարամյա Ռայխի» գիրքը (թրեյլեր)
- «Զանգակ» գրատանը newmag-ն ընթերցողներին ներկայացրեց Սեբաստիան Հաֆների «Մի գերմանացու պատմություն» հուշագրությունը (լուսանկարներ)
- Տեղի ունեցավ Սեբաստիան Հաֆների «Մի գերմանացու պատմություն. անհատն ընդդեմ հազարամյա Ռայխի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Սեբաստիան Հաֆներ
5800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի 90-ամյակի առթիվ Newmag-ը հայերեն է հրատարակել Կարեն Բալյանի ««Հրազդան» ստադիոն» գիրքը (թրեյլեր)

Երևան, Գոնկուր, գրական մեծ ընտրություն. Ո՞վ է Հայաստանի գոնկուրյան հաղթողը (տեսանյութ)

Էդուարդ Սաիդ, «Արևելաբանություն». Արևելագիտության պատմության ու հասարակագիտության ամենաազդեցիկ ու բեկումնային հետազոտությունը (տեսանյութ)

Սպասե՛ք նոր փառատոնի. Newmag հրատարակչությունն ու Skill ընկերությունը կնքեցին գործակցության հուշագիր (լուսանկարներ)
