BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Սեբաստիան Հաֆների «Մի գերմանացու պատմ

Տեղի ունեցավ Սեբաստիան Հաֆների «Մի գերմանացու պատմություն. անհատն ընդդեմ հազարամյա Ռայխի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

«Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդման ընթացքում տեղի է ունեցել գերմանացի գրող, լրագրող, պատմաբան և իրավաբան Սեբաստիան Հաֆների «Մի գերմանացու պատմություն. անհատն ընդդեմ հազարամյա Ռայխի» գրքի հեռուստաշնորհանդեսը: Համաշխարհային գործը եթերում ն

«Մի գերմանացու պատմություն» գրքի թագմանիիչ Մարիամ Գյուրզադյանի խոսքով,  Հաֆների այս ստեղծագործությունը լույս է տեսել հետմահու, թղթերը նրա երեխաները գտել են մահից հետո: Սկսել է գրել 1939-ին ու մի կողմ դրել. «Սա պատմական փաստերի վրա հիմնված գիրք է, բայց այդտեղ կա նաև գեղարվեստական շղարշ, որովհետև գրված է գեղարվեստական լեզվով և ոչ փաստագրական: Շատ կարևոր է հասկանալ, որ նախքան չարիքի գլուխ բարձրացնելը, հեղինակը ներկայացնում է ինչպես ֆաշիզմը եկավ, հասավ դրան, առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը, ընթացքը, պարտությունը, կապիտուլյացիան, գերմանացիների ճնշվածությունը և այլն: Հեղինակն այս պատնությունը ներկայացրել է ծանոթագրությունների միջոցով, այսինքն՝ այդ ժամանակահատվածում ապրած  երեխայի հուշեր են, դրա միջոցով նա բերում, հանգեցնում է այն իրողություններին, որոնք սկսեցին կատարվել արդեն 1928-ից հետո»: 

Ըստ թարգմանչի, հեղինակն անհատ ասելով՝  նկատի ունի  բոլոր նրանց, ովքեր դեմ էին պետական համակարգին, որովհետև չէին կարողանում հանդուրժել, չէին դիմակայում: Հեղինակը դրան էլ է անդրադառնում, թե ինչպես այդպես եղավ, ինչպես այդքան բարեկիրթ, զարգացած, հոգևոր մշակույթ ունեցող երկիրը եկավ հասավ խելագարության այդ աստիճանին. «Պարտությունը, և ընդհանրապես այն, ինչ տեղի ունեցավ, ստիպեց գերմանացիներին ընդունել, թե՛ իրենց մեղքը, թե՛ պատասխան տալ, իհարկե, մեղքի չափաբաժինը մինչև օրս հսկայական է, բայց պետք է»: 

Գրքի խմբագիր Տաթև Նալբանդյանի խոսքով, չնայած ականատեսի աչքով պատմական փաստեր են շարադրված, բայց գիրքն իսկապես գրված է գեղարվեստական ոճով. «Իսկապես շատ լավ ընթերցվող գիրք է: Չնայած որ գիրքը գրված է 100 տարի առաջ, օտար երկրի մասին, բայց դուք այնքան օրինակներ կարող եք գտնել մեր օրերի համար, դրանք շատ-շատ են գրքում:

Հաֆները տենդագին ձևով ինքն իրեն հարց է տալիս, թե ինչպե՞ս ստացվեց, որ այդ թերուս մեկը կարողացավ գրավել իշխանությունը, ինչպես ստացվեց, որ այդ մշակութային մեծ ազգը, ինչպես գերմանացիներն են, կարողացան ենթարկվել քարոզչությանը, զանգվածային խաբեությանը, ինչպես ստացվեց, որ գնացին նրա հետևից ու աջակցեցին այդ ռեժիմին, ինչպես օրինակ հասարակությունը կորցրեց իր ողջամտությունը,  ինչպես կարողացավ այդ իշխանությունը մարդու ամենացածր, ամենաստոր բնազդների վրա կառուցել քաղաքականությունը»:

Քաղաքագետ Հովսեփ Բաբայանը նկատեց, որ գիրքն ավելի շատ նացիզմի մասին է, քան ֆաշիզմի. «Գերմանացիներն առաջին ժողովուրդը չէին, որ պարտվել էին պատերազմում: Այստեղ մի քանի հանգամանք կա, որ պետք է հաշվի առնել, Գերմանիային, պարտությունից զատ, շատ պայմաններ էին թելադրվել, տարածքային կորուստներ և այլն:

Կային ուժեր, որոնք  Գերմանիայում ուշադրություն դարձրեցին դրան ու փորձեցին իրենց քաղաքական կապիտալը կառուցել հենց դրա վրա, խոսքը նացիստների մասին է, նացիստական ուժերը խաղացին այդ նյարդի հետ, ցույց տալու, որ այդ պարտությունը եղել է անարդար, պարտությունը կարող էր չլինել, որովհետև այլ հանգամանքներ են ազդել դրա վրա, ու որ Գերմանիան արժանի չէր այդ իրավիճակին, որում հայտնվել էր: Դա շահարկելով, նրանք մարդկանց սկսեցին իրենց շուրջ համախմբել, գեներացնել այդ ռևանշի ցանկությունը ,մեծ մասաների մոտ»:

Ըստ բանախոսների, գիրքը կարելի է դիտարկել որպես նախազգուշացում,  ու այդ ամենը տեսնելուց հետո, ելնելով այն ամենից, ինչ այսօր՝ 2024 թվականին տեղի է ունենում աշխարհում, ոչինչ չի կարելի բացառել, և նմանատիպ գրքերը նպատակ ունեն մարդկանց զգուշացնելու, որ. «զգոն եղե՛ք, մի՛ տրվեք, ադեկվատությունը մի՛ կորցրեք»:

Կարդացեք նաև

Տարածել