Newmag-ը հայերեն է հրատարակել Սեբաստիան Հաֆների «Մի գերմանացու պատմություն. անհատն ընդդեմ հազարամյա Ռայխի» գիրքը (թրեյլեր)
![newmag-y-n](https://newmag.am/public/assets/images/posts/6763/84d2a6af97696b5d701af1c09871798b.png)
Newmag-ը ներկայացնում է գիրք, որը ներսից ու ամենախորքից բացահայտում է մարդկության մեծագույն աղետի անատոմիան. Սեբաստիան Հաֆներ. «Մի գերմանացու պատմություն. անհատն ընդդեմ հազարամյա Ռայխի»։ Գրքի թարգմանությունն իրականացվել է Գյոթե ինստիտուտի դրամաշնորհով։ Շն
1920-ականների Գերմանիան պարտության բարդույթների կծիկ էր: Զայրույթից բխող ցնորամիտ մտքերը ոչ ոքի չէին զարմացնում, անօգնական լինելու զգացումն այնքան էր խորացել, որ վերածվել էր դժոխային անտարբերության: Սա բաց դաշտ էր քաղաքական արկածախնդրությունների, առավել ևս՝ կազմակերպված վրեժխնդրության օրակարգի համար:
Այս ամենը դառնում է Սեբաստիան Հաֆների գրքի թեման։ Գրողի պատանեկությունն ու երիտասարդությունը անցել են երկու աշխարհամարտերի միջակայքում՝ Գերմանիայում: Նա իրավաբան էր, կրթված, կանխատեսելի կարիերայով ու տեսանելի ապագայով: Հաֆներն իր հուշագրությունում պատկերում է գերմանացիների կյանքը նացիզմի վերելքի շրջանում և երկու համաշխարհային պատերազմների ընթացքում: 1907-1933 թվականների իրողություններին անդրադառնում է որպես ականատես, գործում ներկայացնում Հիտլերի երիտասարդական շարժումից մինչև նացիստական իշխանափոխություն:
1933-ին նա հասցնում է հեռանալ Գերմանիայից ու փրկվել: Մեծ Բրիտանիայում նրան ձերբակալում ու երկու տարի բանտում են պահում, որից հետո Հաֆները դառնում է լրագրող ու սկսում գրել գերմանալեզու Die Zeitung ամսագրում: Հենց այս ընթացքում էլ՝ 1939 թվականին գրում է «Մի գերմանացու պատմությունը»՝ գեղարվեստական խորությամբ ու վավերագրական ճշգրտությամբ ցույց տալով գերմանացիների հավաքական խելագարությունը:
Գրքի մասին ոչ ոք չի էլ իմանում: Այն լույս է տեսնում միայն Հաֆների մահից հետո: Նրա որդին կտոր-կտոր հավաքում է, կորսված որոշ հատվածներ վերականգնում թարգմանությունների հիման վրա, և հրատարակում 2000 թվականին: Գրական գործն անսպասելիորեն ձեռք է բերում համաշխարհային ճանաչում:
Տեռոր, տոնակատարություններ, դավաճանություն, վերջում՝ հավաքական կոլապս: Խելագարություն, որը մեկ մարդը սփռեց մի ամբողջ ազգի վրա ու դարձրեց 20-րդ դարի մեծագույն հանցագործության և՛ ականատեսը, և՛ զոհը, և՛ մասնակիցը: Այս գլուխգործոցը վառ կերպով փոխանցում է սովորական քաղաքացու կյանքը՝ աստիճանաբար ձևավորվող տոտալիտար ռեժիմի տակ:
Կարդա նաև
![Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
![Newmag Winter Fest 2025-ին տեղի կունենա Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Newmag Winter Fest 2025-ին տեղի կունենա Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
![Գրական իրարանցում Newmag-ում. թիմը «Բարի լույսում» ներկայացրել է Գրքի և արվեստի փառատոնը (տեսանյութ)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Գրական իրարանցում Newmag-ում. թիմը «Բարի լույսում» ներկայացրել է Գրքի և արվեստի փառատոնը (տեսանյութ)
![Samsung. տեխնոլոգիաներն ու մշակույթը՝ հանուն մարդկային ներուժի զարգացման](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Samsung. տեխնոլոգիաներն ու մշակույթը՝ հանուն մարդկային ներուժի զարգացման
![Newmag-ը հրավիրում է մասնակցել Գրքի և արվեստի ձմեռային փառատոնին (լուսանկարներ)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)