Ֆինանսական ռեզերվ. ԱՄՀ-ն ՀՀ-ին 3 տարով տրամադրում է «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցներ

Ֆինանսական ռեզերվ. ԱՄՀ-ն ՀՀ-ին 3 տարով տրամադրում է «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցներ

Այս վարկային միջոցները կարող են միայն ուղղվել ընթացիկ հաշվի կայունացմանը և ոչ թե ծրագրերի իրականացմանը:

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 3 տարով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրումը` 248 մլն. 200 հազար դոլարի չափով: Ֆինանսական կառույցը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները Վարկային Միջոցները դիտարկելու են կանխարգելիչ միջոց և նոր վարկային միջոցները չեն օգտագործի, եթե չծագեն վճարային հաշվեկշռի շոկային խնդիրներ: Ֆինանսների նախարարի տեղակալը բացատրում է՝ ԱՄՀ-ն ֆիանանսավորում է ընթացիկ դեֆիցիտը, և արտարժույթի պակասը:

Արմեն Հայրապետյանի խոսքով՝ Հայաստանն այսօր պատրաստ է արտաքին շոկերին:

Հայաստանն այսօր պատրաստ է արտաքին շոկերին:

Այս վարկային միջոցները կարող են միայն ուղղվել ընթացիկ հաշվի կայունացմանը և ոչ թե ծրագրերի իրականացմանը: Վարկային միջոցների տրամադրումն, ըստ Հայրապետյանի, ավելի շատ վստահություն է երկրի հանդեպ:

Արմեն Հայրապետյանը հայտնեց, որ Հայաստանը չունի արտարժույթի պակասը լրացնելու կարիք: ԱՄՀ մեթոդաբանությամբ Կենտրոնական բանկի պահուստների համապատասխանության գործակիցը գնահատվում է բարձր: Վարկային այս միջոցներն, ըստ Հայրապետյանի՝ հնարավոր է օգտագործվեն, երբ օրինակ՝ հարևան պետությունների նկատմամբ սանկցիաներ են իրագործվում:


Կարդացեք նաև.


Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ Հայաստանը վերջին տարիներին շարունակում է առաջընթաց արձանագրել մակրոտնտեսական և ֆինանսական կայունության պահպանման, նաև տնտեսական աճի խթանման համար կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու գործում: Տնտեսական ակտիվությունը բարձրացել է, պետական պարտքը սկսել է նվազել: Այնուամենայնիվ, ըստ ԱՄՀ հայտարարության, բարեփոխումներին ուղղված ջանքերն անհրաժեշտ է շարունակել ավելի հավասարակշռված և ընդգրկուն աճ ապահովելու համար` կրճատելով անհամամասնությունները, բարելավելով գործարար միջավայրը և կառավարումը, նաև աղքատությունն ու գործազրկությունը նվազեցնելու ջանքեր գործադրել:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք