Ինչպե՞ս ավելացնել եկամուտները և դառնալ միլիոնատեր

May 21, 2019

Կատարելագործեք ձեր մասնագիտական որակները


Շատ վաստակելու համար  պարտադիր չէ աշխատել ՏՏ ոլորտում: Դուք կարող եք ունենալ այլ մասնագիտություն, բայց պետք է լինեք  լավ մասնագետ: Եթե դուք ձեր գործը մյուսներից լավ եք կատարում, դուք կվաստակեք ավելի շատ, քան նրանք:  Կլինեք պահանջված մասնագետ ու կվաստակեք  շատ, եթե ձեր ոլորտում լինեք բացառիկ:


Հիմնեք ձեր սեփական բիզնեսը


Աշխատավարձը համեմատաբար կայուն ու հուսալի եկամուտ է: Բայց  աշխատավարձով աշխատելու դեպքում դուք ստիպված եք լինելու միշտ ստանալ նույն գումարը ու բավարարվել դրանով: Եկամտի ավելի լավ աղբյուր է բիզնեսը: Այս դեպքում դուք եք կառավարում ձեր եկամուտը: Եվ այն ուղղակիորեն կախված է ձեր աշխատասիրությունից ու խելքից:


Ինչ է պետք միլիոնատեր դառնալու համար


1. Դադարեք դժգոհել, սկսեք գործել:


2. Փոխեք ձեր մտածելակերպն ու մոտեցումը:


3. Սովորեք ձեր առջև նպատակներ դնել ու հանուն դրանց ռիսկի դիմել:


4. Մի կանգնեք կեսճանապարհին, ձգտեք անպայման հասնել ձեր նպատակին:


5. Ունեցեք վերլուծելու ու հաշվարկելու կարողություն: Եթե ձեր քայլերը հաշվարկված չեն, մեծ գումարների մասին մտածելը իմաստ չունի:


6. Ուսումնասիրեք ներդրումային ծրագրեր, գումար հայթհայթելու տարբերակներ գտեք:


7. Հարստության տանող ճանապարհը  փշոտ է: Պատրաստ եղեք դժվարություններ հաղթահարել:


8. Մի նախանձեք հեշտ հարստացածներին: Այդպես չեք հաջողի:




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում