Գլխավոր Լուրեր

Արձակագիր, մանկագիր, ֆանտաստ գրող Ռուսլան Սաղաբալյ

Արձակագիր, մանկագիր, ֆանտաստ գրող Ռուսլան Սաղաբալյանն իր 75 ամյակը նշեց ընթերցողների հետ (լուսանկարներ)

01/16/2026

newmag-y-n

Դրամատուրգ, սցենարիստ Սաղաբալյանի հետ հանդիպմանը ներկա էին նաև Newmag Signature club-ի անդամները։ Newmag Book Salon-ում գրողը խոսեց իր գրքերի ու գրականության մասին։



Newmag-ը «Երազ» մատենաշարով հրատարակել է նաև հեղինակի «7 գալակտիկաների դպրոցը» գիրքը։ Իր ելույթում Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը հույս հայտնեց, որ հրատարկչության և գրողի գործակցույթունը երկար կտևի. 



«Երբ Աննա Սաղաբալյանն առաջարկեց հայերեն թարգմանել հեղինակի «7 գալակտիկաների դպրոցը», մտածեցի, ինչ լավ լեզու է, ինչ լավ գիրք է։ Ամենակարևորը, հայկական հրատարակչական շուկայում մանկական գրքեր քիչ կան։ Մեզ համար իրոք հաճելի անակնկալ էր ծանոթանալ Ռուսլան Սաղաբալյանի հետ։ 

Գրքի վաճառքը ֆանտաստիկ է, պատանիներն ու երեխաները սիրել են գիրքը։ Այս հոբելյանով մենք ամփոփում ենք մեր համատեղ աշխատանքի մեկ տարին։ Պարոն Սաղաբալյանի հետ ակնկալում ենք կարճատև համագործակցություն՝ մոտ երեսուն տարվա ակնկալիքով»։ 


Newmag & friends ծրագրով ներկայացվեց հեղինակի «Городской сумасшедший». Поучительные истории о ереванцах и других жителях Земли» պատմվածքների ռուսալեզու ժողովածուն։


Սաղաբալյանն ասաց, որ քաղաքային խենթը հենց ինքն է. «Խենթ են բոլոր անսովոր մարդիկ, որոնք մեծամասնությունից տարբերվում են կամ մեծամասնությանը հակառակ են, խենթ են։ Գրողը պետք է հակառակ լինի մեծամասնությանը, գրողի պարտականությունն է լինել փոքրամասնություն»։


Ռուսլան Սաղաբալյանի գրքերը թարգմանվել են 15 լեզվով, նաև հայերեն, քանի որ գրում է ռուսերեն։ Գրողն ասում է, որ գրականությունը դաստիարակող նշանակություն ու ֆունկցիա չունի. 


«Քանի դար կա գրականությունը, բայց ոչ ոք չի դաստիարակվել։ Գրողը պետք է էմոցիաներ արթնացնի՝ սեր, ատելություն, ցավ, ծիծաղ։ Լավ գրող լինելու համար նախ պետք է լինել տաղանդավոր, հետո միայն աշխատասեր։ Երջանիկ մարդը գիրք չի գրում։ Եթե պրոբլեմ չունես, չես գրի ոչ մի բան»։


Գրողի մտերիմներն ու ընկերները շնորհավորեցին հոբելյանի առիթով, մեջբերեցին տողեր նրա գրքերից ու նկատեցին, որ նույնիսկ մանկական գրքերը ամենևին էլ միայն երեխաների համար չեն։ Հանդիպման վերջում Ռուսլան Սաղաբալյանը փչեց իր ծննդյան տորթի մոմը։

Կարդացեք նաև

Գրող Ռուսլան Սաղաբալյանի տարեդարձին Newmag & Friends ծրագրով տեղի կունենա նրա նոր գրքի շնորհանդեսը (թրեյլեր)

Տարածել

Городской сумасшедший
Городской сумасшедший

Ռուսլան Սաղաբալյան

5800 ֏

Նկարագրություն

Городские истории о любви и женщинах, о дружбе и тихом мужестве, о патриотизме без лозунгов, о национальных традициях — и обо всём, о чём нам по-настоящему хочется говорить и думать.

 

В книге собраны лучшие литературные эссе прозаика и драматурга Руслана Сагабаляна, автобиографическая поэма «Жили-были» и мемуарные страницы о знаменитых и любимых людях — тех, кто оставляет след в памяти и в городе.

 

В рамках проекта «Newmag & Friends» представляем сборник рассказов Руслана Сагабаляна: истории с юмором и живым ереванским темпераментом, наблюдения — точные, тёплые, иногда колкие, но всегда человеческие. Это проза, где улыбка соседствует с размышлением, а будничное внезапно становится важным.

Յոթ գալակտիկաների դպրոցը
Յոթ գալակտիկաների դպրոցը

Ռուսլան Սաղաբալյան

5800 ֏

Նկարագրություն

Գրքի երազկոտ հերոսը հայտնվում է տիեզերական դպրոցում, որը նման է մեր երկրային դպրոցներին։ Սակայն այս դպրոցում սովորում են յոթ գալակտիկաների ներկայացուցիչներ՝ տարբեր արարածներ, որոնք օժտված են բացառիկ ունակություններով։ Նրանք ընկերանում են և միմյանց օգնում դժվար իրավիճակներից դուրս գալ։ Յոթ գալակտիկաների դպրոցի աշակերտները մշտապես հայտնվում են անհավատալի իրավիճակներում և ամեն անգամ հաղթահարում են արգելքները՝ խելամտության, համառության, հավատարմության, երևակայության և երազելու շնորհիվ։ Նրանց արկածներն ամփոփված են հեղինակի այս արտասովոր գրքում, որը նախատեսված է 9 տարեկանից բարձր երեխաների համար։