Doing Business զեկույց. Հայաստանը 41-րդն է, և պետք է լուծել շինթույլտվության, սնանկության ու հարկերի խնդիրները

Doing Business զեկույց. Հայաստանը 41-րդն է, և պետք է լուծել շինթույլտվության, սնանկության ու հարկերի խնդիրները

Համաշխարհային բանկի 2019-ի Doing Business զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է դիրքը` զբաղեցնելով 41-րդ տեղը:

Եկող տարի գործարար միջավայրի բարելավման համար Հայաստանը երեք ցուցանիշ պետք է բարելավի՝ շինթույլտվությունը, սնանկության ճանաչումն ու հարկերի վճարումը: Այս ոլորտներում Հայաստանը ցածր դիրքում է: Այս տարվա զեկույցում շինթույլտվությունը գտնվում է 98-րդ տեղում, սնանկությունը՝ 95, հարկերի վճարումը` 88-րդ: Փոխնախարարը հայտնեց, որ վերանայելու են շինթույլտվությունները:

«Կներդրվի դրանց էլեկտրոնային համակարգ, ինչը կավելացնի թափանցիկությունը», – նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը:

Համաշխարհային բանկի Doing Business 2019 զեկույցում նշվում է, որ Հայաստանը պետք է լուծի խնդիրները նաև սնանկության մասով: Օրինակ՝ կան ֆինանսական դժվարություններ ունեցող ձեռնարկություններ, որոնք լուծարվում են, և պարտատերերը չեն կարողանում գումարներն ամբողջ ծավալով հետ ստանալ:

«Պետք է այնպես անել, որպեսզի ձեռնարկությունը ֆինանսական առողջացման միջոցով շարունակի իր գործունեությունը», – տեղեկացրեց Ալբերտ Բաբայանը :

Հարկերի վճարում: Սա վերաբերում է ԱԱՀ դեբետայինն մնացորդների վերադարձմանը:

«Պետք է հաշվի առնել, թե որքան ժամանակ է պետք դեբետային մնացորդները վերադարձնելու համար», – տեղեկացրեց Բաբայանը:


Կարդացեք նաև.


Զեկույցում գնահատվում է նաև էլեկտրականության միացման ցուցիչը: Նախկինում տնտեսվարողը էլեկտրականությանը միանալու համար նախ պետք է գնար Հայաստանի էլեկտրական ցանցեր, դիմում ներկայացներ, կնքեր միացման պայմանագիր, հետո որոշ ժամանակ անց կնքեր մատակարարման պայմանագիր:

«Հիմա կարող է գնալ Հայաստանի էլեկտրական ցանցեր, ստանալ միակողմանի ստորագրված պայմանագիր և, ըստ ժամանակացույցի, միանալ հոսանքին», – ասաց փոխնախարար Բաբայանը:

Ալբերտ Բաբայանի խոսքով՝ եթե Հայաստանը հաջողությամբ իրականացնի այս աշխատանքները, եկող տարվա զեկույցի առաջին քսանյակում հայտնվելու, նույնիսկ տասնյակին մոտենալու մեծ շանս կունենա:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք