[Մեկ ամիս newmag-ի հետ] Քննարկվել է Մակրոնի և Տրյուդոյի գրքերը (տեսանյութ)
Քաղաքական բեսթսելլերներ, որոնք երիտասարդ գործիչների համար ուղենիշ դարձան: Քաղաքական բացառիկ խարիզմա ունեցող Մակրոնն ու Տրյուդոն իրենց գրքերում անդրադառնում են ժամանակակից աշխարհի ամենաքննարկվող մարտահրավերներին: Սա Ֆրանկոֆոն գրականություն է, որը համաշխարհային հզոր ալիք բարձրացրեց:
Համաշխարհային ալիքը Երևանյան գրախանութներ բերեց Newmag հրատարակչությունը: Էմանուել Մակրոնի «Հեղափոխությունը» և Ջասթին Տրյուդոյի «Ընդհանուր հայտարարը» լրացնում են քաղաքական գրքերի բացը և նոր մշակույթ ձևավորում: Newmag հրատարակչության նախաձեռնած քննարկման մասնակիցները նկատում են, որ հայ քաղաքական գործիչների շրջանում գիրք գրելու մշակույթը զարգացած չէ:
Պատմության դրվագները փաստում են` Ֆրանսիան կրում է այս մշակույթը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն ընդգծում է` Ֆրանսիայում գրականության և քաղաքականության կապը շատ ամուր է: Ֆրանսիայում գիրք գրելն իշխանության գալու նախապաման է:
Բանախոսները նկատում են, որ Հայաստանի և Ֆրանսիայի ընդհանրություններից մեկը գրականության հանդեպ սերն է: Քաղաքական երանգով և բովանդակությամբ գրքերն էլ ամրապնդում են այդ կապը:
[embed]https://www.youtube.com/watch?v=_VdyvNg68pQ[/embed]
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում