newmag-ը ներկայացրեց «Ես Զլատանն եմ» սպորտային բեսթսելլերը (տեսանյութ)
newmag-ը ներկայացնում է այս տարվա առաջին սպորտային բեսթսելլերը: Հայերեն թարգմանվել և հրատարակվել է «Ես Զլատանն եմ» գիրքը: Թարգմանել են՝ սպորտային լրագրող Դավիթ Մարտիրոսյանը և հեռուստալրագրող Ավետիս Հարությունյանը:
Գիրքը խմբագրել է Արմեն Ամիրխանյանը: Նրա խոսքով, գիրքը հայերեն հրատարոկության պատրաստելիս պետք էր հեղինակին հավատարիմ մնալով, փոխանցել նրա՝ մեր ժամանակների ֆենոմենը լինելու տեսակը, «բացատրել» նրա դավանած արժեքները, որոնց համար մեր հերոսը կռվել է ամբողջ կյանքում:
Սպորտային լրագրող Գրիգոր Ավետիսյանը գրքի վերիֆիկանտն ու ծանոթագրությունների հեղինակն է։ Թարմացվել են վիճակագրական բազմաթիվ տվյալներ, թվեր, փաստեր եւ անուններ։ Գրքում 200 ծանոթագրություն կա։ Հայերեն հրատարակությունում առանձին գլխով անդրադարձ կա 2012-ից հետո Զլատանի կյանքին ու կարիերային Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, ներկայացված է նրա կյանքը՝ 2020- ին՝ Իտալիա վերադառնալուց հետո:
Սպորտային լրագրող Ռոբերտ Գասպարյանը շատ է մեկնաբանել Զլատանի խաղերը: Նրա խոսքով, Զլատանի կարիերան լի է գեղեցիկ, ինքնատիպ և շքեղ գոլերով:
Զլատանի կարիերան լի է գեղեցիկ, ինքնատիպ և շքեղ գոլերով:
Գրքի գլխավոր հովանավորը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն է: Մանե Մուրադյանի կարծիքով, շատ կարևոր է, որ համաշխարհային սպորտային գրականությունը հայերեն թարգմանվի:
Միջազգային մամուլը և հայտնի գրողները անդրադարձել են Զլատանի ինքնակենսագրականին՝ այն անվանելով բոլոր ժամանակների լավագույն սպորտային հուշագրությունը:
Բոլոր ժամանակների լավագույն սպորտային հուշագրությունը:
Զլատան Իբրահիմովիչը ֆուտբոլի ամենավառ աստղերից է։ Իր գոլերով և նվաճած տիտղոսներով նա պատմություն է կերտել, հարցազրույցներով և հանրագրերով միշտ եղել է համաշխարհային մամուլի էջերում։ Շվեդ գրող Դավիդ Լագերկրանցի հետ գործակցությամբ Զլատանն անկեղծորեն պատմում է, թե ինչպես հեծանիվ գողացող ներգաղթյալից դարձավ համաեվրոպական գերաստղ։
Զլատան Իբրահիմովիչ
6800 ֏
Նկարագրություն
Զլատան Իբրահիմովիչը ֆուտբոլի պատմության մեջ ամենավառ աստղերից է։ Առաջին քայլերն անելով Մալմյոյի արվարձանում՝ նա նվաճեց հայրենական ֆուտբոլն ու դարձավ Շվեդիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Դեղինների երկարամյա ավագն այնպիսի փայլուն կարիերա է արել և՛ հայրենիքում, և՛ Եվրոպայում, որի մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ։ Իր գոլերով և նվաճած տիտղոսներով նա պատմություն է կերտել, համարձակ հարցազրույցներով և հանրագրերով միշտ եղել է համաշխարհային մամուլի էջերում։ Շվեդ գրող Դավիդ Լագերկրանցի հետ գործակցությամբ Զլատանն անկեղծորեն պատմում է, թե ինչպես հեծանիվ գողացող ներգաղթյալից դարձավ համաեվրոպական գերաստղ։ Հայերեն հրատարակությունում առանձին գլխով անդրադարձ կա 2012-ից հետո Զլատանի կյանքին ու կարիերային Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում և 2020- ին Իտալիա վերադառնալուն։ Թարմացված են Զլատանի մարզական կարիերայի տվյալները մինչև «Լոս Անջելես Գելեքսի»։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)