ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

«Ես Զլատանն եմ»․ անսովոր պատմություն՝ խելահեղ տղայ

«Ես Զլատանն եմ»․ անսովոր պատմություն՝ խելահեղ տղայի մասին

newmag-y-n

Զլատան Իբրահիմովիչն իր ինքնակենսագրականը գրել է շվեդ հայտնի գրող, լրագրող Դավիդ Լագերկրանցի հետ։ Լագերկրանցն առավել հայտնի է «Միլենիում» դետեկտիվ վիպաշարով։ Զլատանի հետ աշխատելու և գրքի նախնական բովանդակությունը ստեղծելու համար, Լագերկրանցը 4 ամիս ապրել է Միլանում։

«Այդ ժամանակը ես և Զլատանը հանդիպում էինք շաբաթը երեք անգամ։ Ես գնում էի նրա խաղերին, մարզումներին։ Ժամերով խոսում էինք։ Այդ ամենից հոգնում էի, քանի որ, ամեն օր հսկայական նոր ինֆորմացիա էի ստանում», - ասում է գրքի հեղինակ Դավիդ Լագերկրանցը։   

Գրողի համար դժվար է եղել հարմարվել Զլատանի ապրելակերպին, լսել նրա անսովոր պատմություններն։

«Խելահեղ տղա է Զլատանը։ Նա պատմում էր՝ ինչպես է իր մեքենայով սլացել 300 կմ/ժ արագությամբ։ Թեթև թեմաներից հետո սկսում էինք ավելի խորը զրույց։ Նա պատմում էր իր անցյալի մասին։ Ես փորձում էի հասկանալ՝ իրականում ո՞վ է այս տղան», - ասում է գրքի հեղինակ Դավիդ Լագերկրանցը։  

Հեղինակն անկեղծանում է՝ ամեն անգամ Զլատանի հետ հանդիպումից հետո երեկոյան գլխացավ էր ունեցել, քանի որ պատմություններն ու ինֆորմացիաներն իսկապես շատ էին։ Հեղինակի համար հատկապես դժվար է եղել աշխատանքը գրքի մարզական բովանդակության հետ, քանի որ Լագերկրանցը ֆուտբոլասեր չէ։

«Գլուխս կարծես պայթեր։ Մեկ բաժակ գինի էի վերցնում, որ վերականգնվեի։ Առավոտյան զարթնում էի, դնում ականջակալներս, ու դարձյալ լսում նախորդ օրվա խոսակցության ձայնագրությունը, որ հասկանամ նրան, գրեմ նրա պես», - ասում է գրքի հեղինակ Դավիդ Լագերկրանցը։  

Զլատանի սկանդալային պատմությունների, հարուստ կարիերայի, հաջողության գաղտնիքների մասին պատմող գիրքը լույս տեսավ 2011-ին։ Մի քանի տարվա ընթացքում այն դարձավ համաշխարհային բեսթսելլեր, հրատարակվեց ավելի քան երեք տասնյակ լեզուներով։

Գիրքն ավարտվում է 2012 թվականով։ Սակայն հայ ընթերցողների համար Newmag-ը ավելացրել է ևս մեկ գլուխ, որը պատմում է Զլատանի 2012-ից հետո կարիերան, երբ հեռանում է Միլանից ու մի քանի ակումբ փոխելով, ի վերջո 8 տարի անց վերադառնում է Միլան։ Հետգրությունն այդպես էլ վերնագրված է. «Զլատանը՝ Միլանից մինչեւ Միլան»։

Տարածել

Ես Զլատանն եմ
Ես Զլատանն եմ

Զլատան Իբրահիմովիչ

6800 ֏

Նկարագրություն

Զլատան Իբրահիմովիչը ֆուտբոլի պատմության մեջ ամենավառ աստղերից է։ Առաջին քայլերն անելով Մալմյոյի արվարձանում՝ նա նվաճեց հայրենական ֆուտբոլն ու դարձավ Շվեդիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Դեղինների երկարամյա ավագն այնպիսի փայլուն կարիերա է արել և՛ հայրենիքում, և՛ Եվրոպայում, որի մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ։ Իր գոլերով և նվաճած տիտղոսներով նա պատմություն է կերտել, համարձակ հարցազրույցներով և հանրագրերով միշտ եղել է համաշխարհային մամուլի էջերում։ Շվեդ գրող Դավիդ Լագերկրանցի հետ գործակցությամբ Զլատանն անկեղծորեն պատմում է, թե ինչպես հեծանիվ գողացող ներգաղթյալից դարձավ համաեվրոպական գերաստղ։ Հայերեն հրատարակությունում առանձին գլխով անդրադարձ կա 2012-ից հետո Զլատանի կյանքին ու կարիերային Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում և 2020- ին Իտալիա վերադառնալուն։ Թարմացված են Զլատանի մարզական կարիերայի տվյալները մինչև «Լոս Անջելես Գելեքսի»։