5 ոգեշնչող դաս, որ սովորում ենք Միշել Օբամայի գրքից
Մեր ժամանակների ամենաոգեշնչող ու ազդեցիկ կանանցից մեկի մասին գրքից առանձնացրել ենք 5 փաստ, որոնք հաստատ ձեզ կոգևորեն:
Մի անգամ մանկապարտեզում «գունային» թեստի ժամանակ Միշելը սխալ է պատասխանում գույներից մեկը: Միշելին այդ օրն անքուն գիշեր էր սպասվում: Նա պառկած էր տանը՝ շրջապատված իր խաղալիքներով, ու չէր կարողանում քնել. ամոթի զգացումը ծանր բեռ էր Միշելի համար: Հաջորդ օրը Միշելը մանկապարտեզի դաստիարակին խնդրում է կրկնել թեստը: Այս անգամ արդեն Միշելը ճիշտ է պատասխանում բոլոր գույները: Նա հիշում է՝ «Ինձ դուր էր գալիս՝ ինչպես էր դաստիարակը տպավորված այս փոքրիկ սևամորթ աջնակով, որը չի հուսահատվում ու կարողանում է պաշտպանել ինքն իրեն»:
Մինչև Միշելը պատրաստվում էր ավարտել ավագ դպրոցը, նրա ղեկավար-խորհրդատուն ասում է, թե վստահ չէ, որ Միշելն ունակ չէ ընդունվել Փրինսթոնի համալսարան: Դրանից հետո նա փոխում է իր տակտիկան: «Ես չէի կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկի կարծիքը փոխի այն ամենը, ինչ ես գիտեմ իմ մասին». գրել է Միշելը: Միշելն ընդունելության հիանալի էսսե է գրում ու ընդունվում Փրինսթոնի համալսարան:
Իր աղջկա՝ Սաշայի ծնվելուց հետո Միշելը որոշում է միանգամից աշխատանք գտնել: Նա տեղի հիվանդանոցում գործադիր տնօրենի աշխատանքի համար հարցազրույցի է գնում իր երեք ամսական աղջկա հետ, քանի որ վերջին պահին չի կարողանում խնամող գտնել երեխայի համար: Նա գրել է. «Նա իմ կյանքի փաստն էր, ու ես ասացի՝ ահա և ես, ահա իմ աղջիկը»:
Միշելը գնացել էր աշխատանք ստանալու, բայց նրա համար դա չէր կարևորը: Ինչպես ինքն է հիշում՝ «Կարևոր չէր, թե դա ինչպես կավարտվեր, կարևորը գիտեմ, որ իմ համար ինչ-որ լավ բան եմ արել՝ բարձրաձայնելով իմ կարիքների մասին»:
Սպիտակ տան այգու նրա նախագիծը ոչ թե արշավ էր, այլ առաքելություն: Միշել Օբաման ամենախորհրդանշանական այգիներից մեկում սկսում է մրգեր ու բանջարեղեններ ցանել՝ որպես խորհրդանիշ՝ ավելի առողջ Ամերիկայի: «Բարաքի վարչակազմը կոնտրոնացած էր ավելի լավ առողջապահություն ունենալու վրա, ինձ համար էլ պարտեզը առողջ կյանքի ուղերձ հղելու միջոց էր: Այն հասարակ էր, բայց առողջ ու փարթամ՝ աշխատասիրության ու հավատքի խորհրդանիշ: Այն գեղեցիկ էր նաև իր հզորությամբ», – հիշում է նա:
Միշելը կարծրատիպեր կոտրող կին է: 2015 թվականի հունիսի 26-ին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշեց, որ նույն սեռի զույգերն իրավունք ունեն ամուսնանալ բոլոր 50 նահանգներում: Այդ երեկո Միշելը Սպիտակ տան լուսամուտից դուրս նայելիս տեսնում է մարդկանց մեծ ամբոխ, որոնք եկել էին տեսնելու Հպարտության դրոշի գույներով լուսավորված Սպիտակ տունը: «Այդ պահին ես հուսահատություն զգացի», - հիշում է նա: Հետո վերցնելով իր ավագ դստերը, ու հաշվի չառնելով գաղտնի ծառայության հետ կապ հաստատելու կարգը, նա իր աղջկա հետ դուրս եկավ դեպի մարգագետին: Իրենց անձնական անկյունում մայր ու աղջիկ, ճիշտ այնպես, ինչպես մնացած մարդիկ, նայում էին աշխարհի ամենահայտնի շենքին՝ իրենց տանը, որը լուսավորվել էր հպարտության դրոշի գույներով
Միշել Օբամա
3400 ֏
Նկարագրություն
Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ կինը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը: Գրքում Միշել Օբաման առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերի մասին, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ «Իմ պատմությունը» գիրքը պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, պարուրում սրտամորմոք վշտով, սովորեցնում դիմակայել դժվարություններին: Իր կյանքի պատմությունը համարձակորեն շարադրելով՝ նա մարտահրավեր է նետում բոլորիս, որպեսզի մտածենք ու հասկանանք՝ ով ենք մենք և ինչի ենք ուզում հասնել: