BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Առեղծվածային աբսենտ. Ինչու՞ 100 տարով արգելվեց ինտ

Առեղծվածային աբսենտ. Ինչու՞ 100 տարով արգելվեց ինտելեկտուալների և նկարիչների խմիչքը

19-րդ դարի երկրորդ կեսին Ֆրանսիայում ամենահայտնի ալկոհոլային խմիչքը աբսենտն էր: Նկարիչները այն անվանում էին «կանաչ փերի», որն ընդունակ էր իր հետ բերել ոգեշնչում, մյուսներն այն համարում էին բոլոր հիվանդությունները դարմանող խմիչք, իսկ երրորդները տագնապով շեշտում էին, որ աբսենտը կործանարար ազդեցություն ունի մարդու վրա և կարող է առաջացնել հալյուցինացիաներ: Մասամբ նրանցից յուրաքանչյուրն էլ ճիշտ էր: Բայց 20-րդ դարասկզբին այդ խմիչքն արգելվեց օգտագործել գրեթե 100 տարով:

Գոյություն ունի աբսենտի ծագման մի քանի տարբերակ: Որոշ հետազոտողներ կարծում են, որ այս խմիչքը հայտնվել է 1792 թվականին շվեյցարական  Կուվա քաղաքում: Այն արտադրել են  Էնրիո քույրերը:  Իրենց թորած դառնա-անիսոնային թուրմը ստացել է «Լավ աբսինտե լուծույթ» («Bon Extrait d’Absinthe») անվանումը: Քույրերն իրենց ըմպելիքը վաճառում էին բժիշկ Պիեր Օրդիների միջոցով: Մեկ այլ վարկածով, հենց ինքը` Պիեր Օրդիներն է հանդիսանում աբսենտի հեղինակը: Նա նշանակում էր այս էլիքսիրը  բոլոր հիվանդությունների դեղամիջոց:
[caption id="" align="aligncenter" width="497"] Ավինյոնյան աբսենտ, 1907թ.[/caption]
1840-ական թվականներին՝  Հյուսիսային Աֆրիկայում գաղութային պատերազմների ժամանակաշրջանում, յուրաքանչյուր ֆրանսիացի զինվորի մթերաբաժնում պարտադիր կար աբսենտ: Համարվում էր, որ այն ախտահանում և պաշտպանում էր մալարիայից և դիզենտերիայից: Նմանատիպ պրակտիկան հայտնի էր զինվորականների շրջանում ընդհուպ մինչև Առաջին համաշխարհային պատերազմ:
[caption id="" align="aligncenter" width="700"] Ֆրանսիական հետևակ, 1917թ.[/caption]
Զինվորներից այդ սովորությունն անցավ նաև գաղութարարներին, իսկ հետո կանաչ խմիչքը սկսեց օգտագործել ամբողջ Ֆրանսիան: 19-րդ դարի երկրորդ կեսին աբսենտի հայտնիությունը հավասարվեց գինու հայտնիությանը: Եթե սկզբնական շրջանում աբսենտը իր թանկության պատճառով համարվում էր խմիչք հասարակության բարձր շերտերի համար, ապա ժամանակի ընթացքում դրա օգտագործման հնարավորությունը ստացան բոլորը:
[caption id="" align="aligncenter" width="497"] Աբսենտի գովազդային պաստառ, 1896թ.[/caption]
Խմիչքի նմանատիպ «անկմանը» նպաստել է մի քանի գործոն: Առաջին հերթին աշխատավորները հասան աշխատաժամի կրճատմանը մինչև ժամը 8-ը, այսինքն նրանց մոտ հայտնվել էր ազատ ժամանակ: Երկրորդ, նկատվում էր աշխատավարձի բարձրացում: Երրորդ, 1870-1880-ական թթ. խաղողի այգիները տուժեցին միջատների ներխուժումներից, որը հանգեցրել էր գինու և  խաղողի սպիրտի արժեքի աճին, որոնք ավելի վաղ մտնում էին աբսենտի բաղադրության մեջ: Արտադրողները սկսեցին օգտագործել արտադրական սպիրտ, որը էժանացրեց կանաչ խմիչքը 7-10 անգամ:
[caption id="" align="aligncenter" width="490"] «Աբսենտ», Էդգար Դեգա, 1876թ.[/caption]
Եթե 1874 թվականին ֆրանսիացիները տարեկան օգտագործում էին 700 հազար լիտր աբսենտ, ապա 1910 թվականին այդ թիվն աճել էր մինչև 36 միլիոն լիտրի: Աբսենտն անվանում էին «Խելահեղություն շշում» (la folie en bouteille):  «The New York Times» թերթում գրում էին, որ 20-ամյա ֆրանսուհիները հաճախ մահանում են լյարդի ցեռոզից, քանի որ նրանք խմում են մաքուր աբսենտ:
[caption id="" align="aligncenter" width="700"] Պոլ Վերլեն «ՖՐանցուա-Պրեմեր» սրճարանում[/caption]
19-րդ դարում համարվում էր, որ «աբսենտը հանճար է անտաղանդությունների համար, բայց մահ՝ իրական հանճարի համար»: Արվեստի ամենավառ ներկայացուցիչները, որոնց թվում Պաբլո Պիկասոն, Էդուարդ Մանեն, Էդգար Դեգան, Օսկար Ուայլդը, համարվում էին այս խմիչքի «երկրպագուները»: Մամուլում շատ հաճախ հայտնվում էին այս թեմայով ծաղրանկարներ.«Աբսենտը որպես ոգեշնչման աղբյուր»:

Այս ճեպանկարներից մեկի տակ հետևյալ գրվածքն էր.«Ապշեցուցի՛չ է: Ես արդեն 4 աբսենտ եմ խմել, բայց դեռ ոչ մի քառյակ չեմ գրել…Մատուցո՛ղ, աբսենտ, խնդրում եմ»: Կամ էլ կարելի էր տեսնել թափթփված նկարչի էսքիզ, որի գումարը վերջացել էր 7-րդ բաժակ աբսենտի վրա, բայց նա հասկանում էր, որ ոգեշնչումը հայտնվում է միայն 8-րդ` «կանաչ փերիի» բաժակից:
[caption id="" align="aligncenter" width="464"] «Կանաչ փերու» մահը. Շվեյցարիայում աբսենտի արգելման դեմ արշավի պաստառ[/caption]
Աբսենտը հայտնի էր եվրոպական շատ երկրներում, բայց 20-րդ դարի սկզբին գիտնականներն ու քաղաքագետները սկսել էին ավելի հաճախ բացասաբար արտահայտվել խմիչքի կործանարար ազդեցության մասին: 1905 թվականին մեծ հրապարակայնություն էր ձեռք բերել շվեյցարացի ֆերմեր Ժան Լանֆրեի պատմությունը, որը, գտնվելով անչափ արբեցած վիճակում, սպանել էր իր կնոջն ու դուստրերին: Նա խմել էր 2 բաժակ աբսենտ, 7 գավաթ գինի, կոնյակով սուրճ: Իշախնությունները, այնուամենայնիվ, ուշադրությունը կենտրոնացրել էին միայն աբսենտի վրա, և 1906 թվականին այս խմիչքը արգելվել էր Շվեյցարիայում: Մի քանի տարի անց այս ալկոհոլային խմիչքը հայտարարվեց ապօրինի Եվրոպայի այլ երկրներում ևս: Աբսենտի արտադրության արգելքը Ֆրանսիայում հանվել է 2011 թվականին:

Հեղինակ` Լիանա Գրիգորյան


Սկզբնաղբյուր

Տարածել