Ծնողական խնամքը՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոց
Աշխարհում 35 մլն մարդ ապրում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակով: Նախորդ երկու տարիներին 2 միլիոն մարդ դարձել է նոր վարակակիր: Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրում է 1924 մարդ: Գերակշիռ մասը տղամարդ է, 38-ը՝ երեխաներ: Նախկինում ամենաշատ վարակակիրները համարվում էին թմրամոլները: 2005-ից հետո պատկերը փոխվել է:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման առաջին հորիզոնականում հետերոսեքսուալ հարաբերություններն են: Ընտանիքի տղամարդը մեկնում է արտագնա աշխատանքի, վերադառնում վարակված, վարակում է նաև կնոջը: Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց 69 տոկոսը տղամարդ է, 31 տոկոսը՝ կին: 58 տոկոսը վարակվել է Հայաստանից դուրս:
Խնդիրը մեղմելու, միգրանտներին սպասվող բարդույթներից պաշտպանելու համար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ԵՄ ֆինանսավորմամբ 2012-ին սկսեց եռամյա ծրագիր՝ «Սոցիալական արձագանքը աշխատանքային միգրացիայի հիմնախնդրին» վերնագրով: Այն նպատակ ունի ոչ թե նվազեցնել միգրացիան, այլ մեղմել սոցիալական հետևանքները: Ծրագրի սկզբում իրականացվել է հետազոտություն: Պարզվել է, որ ընտանիքի միգրանտը մեծ մասամբ դառնում է սեռավարակակիր:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան