Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

[ Նոր արվեստ ] Ալֆոնս Մուխայի ճակատագրական կինն ու

[ Նոր արվեստ ] Ալֆոնս Մուխայի ճակատագրական կինն ու եվրոպական արտ-նուվոն

19-րդ դարի վերջ: Fin-de-siècle: Եվրոպայում տիրում է արտ-նուվոն կամ մոդեռն արվեստը: Արվեստաբանների բարձրագոչ վեճերի ուղեկցությամբ փուլ են գալիս ակադեմիական նորմերը: Ուղիղ գծերը փոխարինվում են «տերևաձև գանգուրներով», իսկ Վիկտորիանական շքեղությունը` բնության հետ հարմոնիայի հասնելու ձգտումով:
La Femme Fatale
Կնոջ սոցիալական դերի կտրուկ փոփոխությունը և  սիմվոլիստների ձգտումը դեպի պարզությունը, պուրիտանությունը  առաջ են բերում  թշնամություն սեքսուալ գրավիչ կնոջ նկատմամբ: Այդպես ծնվում է  նոր կինը` la femme fatale: Սիմվոլիստները նկարում են խորհրդավոր կանանց պոետիկ կերպարները, որոնցում աչք է ծակում նրանց նյարդայնությունը, ինչ-որ տեղ նաև հիսթերիան: Երբեմն այդ կանայք անգամ տձև ու տհաճ են: Կիսելով սիմվոլիստների գաղափարները Ալֆոնս Մուխան, սակայն, կարողացավ  ստեղծել հիասքանչ ու գրացիոզ կնոջ: Նրա կինը թվում է` քարացել է մարդկանց ու աստվածների աշխարհների միջև: Մուխայի կինը կիսաստվածուհի է: Եվ չնայած նրան, որ Ալֆոնս Մուխան իր կյանքի գլխավոր աշխատանքը համարում էր պատմական թեմատիկայով  «Սլավոնական էպոպեա» ընդհանուր անվամբ ստեղծված 20 մոնումենտալ կտավների հավաքածուն, սակայն ճակատագրական էին նրա կյանքում հենց «կանայք»: Ընդ որում` ինչպես չակերտավոր, այդպես էլ առանց դրանց: Ուղղակի կանայք:
Առաջին սերը` Յարոսլավա
Ալֆոնս Մարիա Մուխան (Alfons Maria Mucha) ծնվել է 1860 թվականին չեխական Իվանչիցե քաղաքում: Այստեղ էլ հանդիպել է իր առաջին սիրուն: Նրանց ծանոթությունից կարճ ժամանակ անց Յարոսլավան մահանում է տուբերկուլիոզից: Իր ապագա աղջկան Մուխան անվանում է նրա անունով, իսկ առաջին սիրեցյալի կերպարը դեռ երկար ժամանակ պարբերաբար հայտնվում է Մուխայի  ստեղծագործություններում:
Կյանքի թատրոն` «Ժիսմոնդա», Սառա Բերնար
1887-ին ծանոթ մեցենտաից ֆինանսական օգնություն է ստանում և տեղափոխվում Փարիզ: Բնականաբար երիտասարդ ու սկսնակ նկարիչը հեշտությամբ չի հայտնվում բոհեմական աշխարհում: Բախտորոշ դեր են ունենում Պոլ Գոգենի և  Ավգուտ Սթրինդբերգի հետ ծանոթությունները:  Նրանցից Մուխան իմանում  սիմվոլիզմի և սինթետիկ արվեստի գաղտնիքները: Սակայն նրա կյանքը վերջնականապես ու անդառնալիորեն փոխում է մի հեռախոսազանգ: Հնչում է այն 1894 թվականի դեկտեմբերի 26-ին, երբ Ալֆոնս Մուխան Լեմերսի  թատրոնում փոխարինելով ընկերոջը կատարում էր նրա դերը: Բրունհոֆի հրատրակուչթյան տնօրենին զանգահարել էր փարիզյան բեմի Աստվածուհին` Սառա Բերնարն ու պատվիրել իր «Ժիսմոնդա» ներկայացման աֆիշայի ձևավորումը: Բոլոր աստղային նկարիչներն այդ ժամանակ Ծննդյան տոների արձակուրդում էին, տնօրենը հուսհատորեն նայում է Մուխայի կողմը: Մերժել Աստվածային Սառային անհնար էր: Մուխայի նկարած աֆիշան  իսկական ֆուրոր է առաջացնում: Կտավը արտառոց էր ոչ միայն չափսով (մոտ 2մ.), նաև նոր հեղինակայն ոճով: Կոլեկցիոներները իսկական որսի էին դուրս գալիս աֆիշի յուրաքնաչյուր կրկնօրինակի համար: Ալֆոնս Մուխան այդպես մեկ գիշերում գրավում է բոհեմական ու կամակոր Փարիզը: Սառա Բերնարը 5-ամյա պայմանագիր է առաջարկում նկարչին:  Դերասանուհու ներկայացումների աֆիշների դիզայնը, կոստյումները, դեկորացիան ու զարդերը նրան էին վստահված: Իհարկե ոչ մամուլը, ոչ էլ հանրությունը չէին կարող ուշադրութուն չդարձնել 50-ամյա դերասանուհու և 34-ամյա նկարչի արտա-աշխատանքային հարաբերություններին: Հատկապես, որ այն ժամանակ չափազանց պոպուլյար էր Դյումա կրտսերի Մսյո Ալֆոնսի կերպարը, որն ապրում էր կայացած սիրուհիների հաշվին: Ալֆոնս Մուխան հետո կխոստովաներ. «Իհարեկ Սառան հիասքանչ էր, բայց միայն արհեստական լուսավորության և խնամքով արված շպարի առակայության պայմաններում»:
Մուխայի բնորդուհիները
Նրանց Ալֆոնսը ընդունում էր իր նոր ու ընդարձակ արվեստանոցում: Նստեցնում էր ոչ թե մոլբերտի առաջ, այլ զարասեղանի մոտ: Իր կանանց Մուխան լուսանկարում էր շքեղ հագուստով ու թանկարժեք զարդերով: Լուսանկարներին ավելացնում նոթեր` «գեղեցիկ ոտքեր» «գեղեցիկ ձեռքեր», «գեղեցիկ իրան»: Հարկ եղած դեպքում սրբիչով ծածկում էր բնորդուհու դեմքը, եթե այն հակասում էր այն կերպարին, որն իր պատկերացումներում էր և  լուսանկարած «մարմնի այդ հատվածներով»  կերտում իր աստվծուհիներին:
Մարուշկա
Ալֆոնս Մուխայի իրական սերը դարձավ Մարիա Խիտիլովան: Ազգությամբ նույնպես չեխ Երիտասարդ աղջիկը սիրահարվեց իրենից 20 տարով մեծ նկարչին, երբ առաջին նագամ տեսավ վարպետին  Պրահայի Ազգային թատրոնում: Մարիան ինքն է կազմակերպում Մուխայի հետ իրենց ծանությունն ու հանդիպումը: Այդ պահից Մուխան բոլոր կանանց, որոնք նախկինում եղել էին իր կյանքում, անվանում  է օտարներ. «Մինչև քեզ` իմ սրտում միայն մի սրբություն կար` մեր հայրենիքն էր: Հիմա ես քո համար նույնպես աղոթասեղան եմ դրել իմ սրտում, թանկագինս... »: Մարոշկայի հետ ամուսնանալուց հետո Ալֆոնս  Մուխան ավելի ու ավելի քիչ է սկսում կերտել կիսաստվածուհիներ: Փոխարենը նրա արվեստանոցում ծնվում են կնոջ ու որդու տասնյակ կերպարները: Վերադառնալով հայրենիք` Մուխան ձեռնամուխ է լինում իր կյանքի մեծ գործին` «Սլավոնական Էպոպեաի» կերտմանը, որի վրա աշխատում է 15 տարի: Այդ մոնումենտալ նկարները գտնվում են  չեխական Կրումլով քաղաքի Մորավսկի ամրոցում:
Ճակատագիր
Եվս մի կին, որ հատուկ տեղ է զբաղեցրել հայտնի նկարչի կյանքում և արվեստում` Ճակատգիրն էր: Օկուլտիզմով, սպիրիտուալիզմով ու էքստրասենսներով հետաքրքված նկարիչը կուրորեն հավատում էր  ճակատագրին: Նրա համոզամբ հենց ճակատագիրն է ուղղորդում մարդուն, կանխորոշում նրա արարքները: Ու ճակատագիրն էլ նրա կտավներում նույն կինն էր` կիսաստվածուհու տեսքով:

Տարածել