FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Ոսկե Ծիրան 2017] «Առիթմիա»․ ռուսական կինեմատոգրաֆ

[Ոսկե Ծիրան 2017] «Առիթմիա»․ ռուսական կինեմատոգրաֆի 2010-ականների ամենահասուն ֆիլմը

Սրտի առիթմիայի ախտանշաններն ու պատճառները կարող են լինել շատ տարբեր, բևեռային, կարդինալ փոփոխական և անկախատեսելի, ինչպես և սիրային հարաբերություններն իրենց բարձրունքներով և անկումներով: Այսպես և մի օր Օլեգի  (Ալեքսանդր Յացենկո) և Կատյայի  (Իրինա Գորբաչովա) ամուսնությունը մի պահ կանգ է առնում, կարծես սրտային անբավարարություն, սուր և քրոնիկ խնդիրը ծագում է ոչ մի տեղից, սակայն պարզ է, որ նախանշանները եղել են, պարզապես «հիվանդն» աչալուրջ չի եղել, ուշադրություն չի դարձրել: Օլեգը շտապ օգնության բժիշկ է, վազում է մի կանչից մյուսը, Կատյան սրտաբանական բաժանմունքում է, երկուսն էլ օր ու գիշեր աշխատում են՝ մոռանալով կարևոր մարդկային մանրուքների մասին, միմյանց մասին: Մի օր Կատյան հապճեպ որոշում է կայացնում. ընտանեկան հավաքի երկրորդ ակտում, երբ Օլեգն արդեն օղու և անկողնու գրկում է, «SMS» է գրում ամուսնուն. «Մենք պետք է բաժանվենք»: Օլեգը հայտնվում է փոքր վարձով բնակարանի խոհանոցում՝ փչովի ներքնակի վրա, Կատյան լուսացնում է գիշերները կես-դատարկ ննջասենյակում:  Այդ պահից սկսած մինչև վերջ սկսվում է առիթմիկ երթևեկությունը, որը տեղ-տեղ սլանում է շտապ օգնության մեքենայի պես՝ անդադար և աղմկոտ, իսկ երբեմն էլ կանգ է առնում մեքենայաշատ խցանման պես՝ չհասկանալով գալիք ուղին և չգիտակցելով անցած ճանապարհը:
Խլեբնիկովի պատմությունն, ի հակադրություն զվյագինցևյան անսեր ամուսնալուծության, ներկայացնում է ոչ այդքան վառ արտահայտված, էմոցիոնալ, դյուրագրգիռ և նյարդային, այլ ավելի դոկումենտալ իրականություն: Կատյան զայրացած չէ, ոչ էլ՝ նեղացած, սակայն Օլեգն ամեն դեպքում ներողություն է խնդրում, սակայն ներելու և չներելու խնդիր չկա, առիթմիկ կանգառի բուն պատճառն այդքան էլ ակնհայտ չէ: Շնչահեղձ հարաբերությունների նյուանսներն ու հնարավոր բաժանման անվերադարձելիության վտանգը ստիպում են շեղվել հնարավոր սիրային կատաստրոֆայից և վայելել պարզ պատմության խարիզմատիկ և հարազատ թվացող  հերոսներին: Օլեգի «օգնող» գործունեությունն այնքան ուժ է խլում, որ նա մոռանում է փրկել սեփական երջանկությունը, իսկ Կատյան խթանում է իր ցավը մաքսիմալ անտարբերության և զսպվածության դիմակով՝ այդ կերպ գրեթե ստեղծելով պատային էֆեկտ:
Յացենկոյի Օլեգը Խլեբնիկովի սիրելի դերասանի ամենաօրգանիկ դերերից է, իզուր չէ դերասանն օրեր առաջ արժանացել «Կառլովի Վարիի» և «Կինոտավրի Լավագույն դերասան» մրցանակների: Գորբաչովան հանդես է գալիս այլ՝ թատրոնային և ինստագրամյան բումային վիդեոներից կարդինալ տարբերվող ամպլուայում, ոչ թե նեղացած, դժգոհ կամ հիասթափված, այլ, ավելի շուտ, անդադար ռիթմով սլացող գերպատասխանատու կենցաղի արդյունքում որոշ կարևոր բաներից զրկված կնոջ կարգավիճակում: Եվ եթե Զվյագինցևի մոտ տոտալ չսեր է, լարված մետաֆորիկ խավար, ապա Խլեբնիկովն, ի տարբերություն իր անտիպոդ-կոլեգայի, հուզային էքսպլուատատոր չէ, չի սեղմում վերքերի վրա և չի խաղում գերզգայուն լարերի վրա: «Առիթմիայում» իրական է, մարդկային և ավելի երկրային. նման վայրիվերումները, թեև բաբախում են, հաճախ վերածվում են հարմոնիկ և չափավոր զարկերակի:

Տարածել