#KarabakhNow. Ադրբեջանական ագրեսիայի «կրախը»
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները ճնշվեցին ընդամենը 4 օրվա ընթացքում: Ադրբեջանական մամուլում սկսեց շրջանառվել ադրբեջանական բիլցկրիգ եզրույթը: Սակայն այն տապալվեց: Ադրբեջանին մարդակային և ռազմական ռեսուրսներով զիջող Հայաստանն ինչպե՞ս կարողացավ չորս օրվա ընթացքում սանձել ադրբեջանական ագրեսիան:
2016թ. պաշտոնական տվյալով, Ադրբեջանի զինված ուժերում կա 66000 զինծառայող: Ռեզերվում կա 300000 մարդ:
Ռազմական ծախսերի համար Ադրբեջանը ծախսում է երկրի ՀՆԱ-ի 5.1 %-ը: Զինամթերքի 85 %-ը նա գնում է ՌԴ-ից:
Ադրբեջանի ռազմական ծախսերը 3,5-5մլրդ. դոլար են: Սա 2 մլրդ-ով ավելի է Հայաստանի ամբողջ բյուջեից: Իսկ ի՞նչ ստացավ Ադրբեջանը այդ փողերի դիմաց.
- 94 միավոր T-90 տանկ (ժամանակակից տեխհագեցմամբ)
- 91 միավոր հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ-3)
- 18 միավոր ինքնագնաց հրետանային համակարգ (Мста-С)
- 18 միավոր ինքնագնաց հրանետային համակարգ (Вена)
- 18 միավոր «Սմերչ» համակարգ (հեռահար կրակի համար)
- 18 միավոր ծանր հրանետային համակարգ ТОС-1 (Солнцепек)[1]
- 40 միավոր ուղղաթիռ (Ми-17)
- 2 դիվիզիոն զենիթահրթիռային համակարգ (С-300ПМУ-2)
Բացի այս, 2013 թ. Ադրբեջանը Բելառուսից ստացել էր 62 միավոր Տ-72 տանկ, Թուրքիայից՝ 18 միավոր ինքնագնաց հրետանային համակարգ (K-9), Իսրայելից՝ Heron-1 տեսակի 8 միավոր մարտական անօդաչու թռչող սարք, որոնցից մեկն արդեն չկա:
Հայաստանը սպառազինության վրա ծախսում է ՀՆԱ-ի 4.29 %-ը (Ադրբեջանից անհամեմատ քիչ): Հայկական սպառազինության մեծ մասը խորհրդային արտադրության է: Ադրբեջանի ունեցած զինատեսակների մեծ մասը Հայաստանը չունի: Հայաստանն ունի T-72 տանկեր (2 տարի առաջ ՌԴ-ն նույնպես իր սպառազինության հիմնական կազմի մեջ թողեց հենց T-72Б տանկերը):
Բաքվի կորուստները հատակապես մեծ են զրահատանկային զորքերում:
Պատճառը նախևառաջ հայ զինվորի մարտական բարձր ոգին է և հայրենի հողի համար մարտնչելու կամքը: Բայց կան նաև տեխնիկական բնույթի գործոններ:
Լեռնային Հայաստանում մեծաքանակ տանկերով մարտ վարելը դժվար է և շատ անհարմար, քանի որ տանկերը բացազատվելու տարածք չունեն: Ադրբեջանը սարահարթային տարածքում հարձակվեց հարթավայրերո´ւմ փորձություն անցած Т-90 տանկերով: Մինչդեռ հենց լեռնայի´ն պայմաններում մարտի համար նախատեսված Т-72-ն ուղղակի հոյակապ կատարեց իր խնդիրը: Սա է փաստում հակառակորդի 30-ից ավելի տանկերի կորուստը, հայկական 14-ի դիմաց: (Ադրբեջանական խոցված յուրաքանչյուր տանկի արժեքը 1.7 մլն դոլար է):
Ադրբեջանը մեծաքանակ օդուժ չկիրառեց: Մինչդեռ ժամանակակակից պատերազմում զրահատանկային զորքերի հարվածային ուժի արդյունավետությունը մեծապես կախված է օդուժից:
Բախումների ընթացքում խոցվեց ընդամենը երկու ուղղաթիռ, և այն էլ` ոչ զրահատանկային զորքերին ուղեկցելու ժամանակ:
Մնացած զինատեսակների կիրառման ժամանակ էլ ադրբեջանցի զինվորներն ու սպաները ձախողեցին Ալիևի մարտական առաջադրանքը: Գերճշգրիտ «Սմերչի» մի քանի արկեր ընկել էին ենթադրյալ թիրախից մոտ 2 կիլոմետր հեռու, մեկն էլ ընդհանրապես չէր պայթել (պատճառները դեռ հայտնի չեն): Այս ամենը վկայում է, որ ադրբեջանական զինուժը չի կարողանում գրագետ ու վարժ գործադրել իր գերժամանակակից տեխնիկան:
______