Սև երեքշաբթի. Մեծ ճգնաժամ
Առաջին աշխարհամարտի բացած վերքերը սկսել էին սպիանալ: 1929 թվականն էր: Մարդիկ տևական արյունահեղությունից հետո կյանքի նոր փուլ էին մտել: Ամերիկացիների տնտեսական կյանքում ամենաշատ օգտագործվող բառը դարձել էր «արժեթուղթ»-ը: Բաժնետոմսերի առք ու վաճառքի տենդը բռնել էր բոլոր նահանգները: Համաճարակը հասել էր նաև ոչ ունևոր քաղաքացիներին: Նրանց փողը, իհարկե, չէր բավարարում բաժնետոմսեր ձեռք բերելու համար: Բայց գայթակղությանը չդիմանալով` դիմում էին դրամատների օգնությանը: Բանկերից միջոցներ էին փոխառում և համալրում արժեթղթային վարակակիրների ցանկը:
Փողը հեշտ ու արագ հոսում էր դեպի տնտեսություն: Գումարն էլ վերածվում էր արտադրանքի և նոր հզորությունների: Բոլորը վստահ էին, որ պահանջարկը կարդարացնի գերարտադրությունը: 1929-ի ամռանը շիկացած տնտեսությունն ամբողջ ուժով առաջ էր գնում: Շարունակում էին արտադրել շատ, վաճառել քիչ: Սկսվեցին առաջին ու հազվադեպ պատահող սնանկացումները: Սակայն ոչ ոք դրանց լուրջ չէր վերաբերվում: Ամերիկյան տնտեսության ռեցեսիոն ախտանշաններն արդեն նկատելի էին: Լավագույն ինդիկատորը շինարարական ոլորտն էր. տեմպը կտրուկ ընկավ:
Ծաղկուն 20-ականներն ու փայլուն տասնամյակն ավարտին էին մոտենում: Բայց բոլորը կարծում էին, թե խնջույքը շարունակվում է:
Ամերիկյան ընտանիքների վարկային պարտքերը 1925-ին 1 միլիարդ 300 միլիոն դոլար էին, 1929 թվականին` 3 մլրդ։
Բորսայական խաղը շարունակվում էր։ Չդադարող ցիկլերում միլիարդներ էին պտտվում: Միտումներն առավել քան հուսադրող էին: Մեծ ճգնաժամի նախօրեին լույս էր տեսել մի ամսագիր, որի շապիկին գրված էր. «Բորսայում կարող են հարստանալ բոլորը»: Մարդիկ, այսպիսով, ապրում էին սպասումով, առավել հարստանալու սպասումով:
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են համաշխարհային բեսթսելլերի 4-րդ գիրքը՝ «Վտվտիկի օրագիրը. Օրեր շնիկի հետ» (թրեյլեր)
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)