BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Անձնական բրենդ ստեղծելու 11 գլխավոր սկզբունքները

Անձնական բրենդ ստեղծելու 11 գլխավոր սկզբունքները

Սեփական բիզնեսի ստեղծումը հաջող կարիերայի նախապայմանն է. ի՞նչ պետք է այն ներառի: Ես շատ ուսումնասիրությունների արդյունքում մի քանի եզրակացություն եմ արել: Եվ այսպես, գնացինք:
Ձեր անձնական բրենդը պետք է լինի.


  1. Համոզիչ լսարանի համար

  2. Իսկական

  3. Տրամաբանական

  4. Հայտնի




Շահավետ է կարդալ նաև`



Ի՞նչ պետք է անեք, որպեսզի հասնեք այս արդյունքին: Ահա մի քանի գաղափարներ, որոնք հիմնված են սեփական դատողությունների և Թոմ Փիթերսի ու իր հետևորդների՝ վերջին տասնամյակում արված հետազոտությունների վրա:

  • Վերանայեք ձեր վերաբերմունքը սեփական կարիերայի հանդեպ: Ձեր մասին մի մտածեք, որպես սեփական աշխատողի, այլ՝ որպես արժեքավոր ակտիվի: Մոռացեք ձեր պարտականության մասին: Հարցրեք ինքներդ ձեզ. «Արժե՞ անել այն, ինչ ես եմ անում: Ինչո՞վ եմ ես ավելի շատ հպարտանում»:

  • Վերանայեք ձեր առաջնահերթությունները: Ձեզ դրեք առաջին տեղում: Այնուհետև հոգ տարեք ձեր թիմի, նախագծի, հաճախորդների և կազմակերպության մասին:

  • Եղեք անկեղծ: Ազնիվ եղեք ձեր հանդեպ անձնական հատկանիշներն ու վարքագծի առանձնահատկությունները հաշվի առնելիս: Եթե դուք ձեզ լավ գիտեք, ապա կարող եք կերտել անձնական բրենդը:

  • Սովորեք հայտնիներից: Պարզեք, թե ինչն է ձեզ ընդգծում ձեր մրցակիցների մեջ: Վերջին ժամանակներում ի՞նչ յուրահատուկ բան եք արել, որ տարբերվել եք մյուսներից: Գործընկերների և հաճախորդների կարծիքով ո՞րն է ձեր ուժեղ կողմը:

  • Եղեք ուշադրության կենտրոնում: Ձեր դրվածքը դրեք ինչպես կազմակերպության ներսում, այնպես էլ դրսում: Դա ենթադրում է նեթվորքինգ, մասնակցություն նշանակալի նախագծերում, պրեզենտացիաներում և սեմինարներին ձեր ընդունակությունների ցուցադրում, հրապարակումներ մասնագիտացված ամսագրերում, տարբեր կոնֆերանսներում հանձնաժողովի և ժյուրիի անդամ:

  • Եղեք հետևողական: Համոզվեք, որ ձեր իմիջը փորձված է: Եթե այն առաջին հայացքից թվա անկարգ, ապա իզուր են եղել ձեր ջանքերը: Այն ինչ, որ դուք անում եք կամ նախընտրում եք չանել, ազդում է ձեր իմիջի վրա՝ սկսած նրանից, թե ինչպես եք դուք խոսում հեռախոսով և վերջացրած նրանով, թե ինչպես եք դուք ձեզ պահում բանակցությունների ժամանակ կամ պատասխանում նամակներին:

  • Հավասարակշռեք ձեր բովանդակությունն ու ոճը: Հիշեք՝ ինչպես դուք աշխատում եք կարող է ունենալ ոչ այնքան քիչ նշանակություն, ինչքան, թե ինչով եք դուք զբաղվում: Կարո՞ղ եք հակիրճ ամփոփել ձեր մտքերը: Գրավո՞ւմ եք արդյոք լսարանի ուշադրությունը: Պատշաճ անձնավորությո՞ւն եք:

  • Ստեղծեք և կառավարեք կոնտակտների սեփական ցանցը: Ձեր ընկերները, գործընկերները և հաճախորդները սեփական բրենդ ստեծելու համար կարևոր ռեսուրս են: Այն, ինչ խոսում են ձեր մասին, ձեր իմիջի արժեքն է:

  • Սովորեք ազդեցություն ունենալ: Օգտագործեք ձեր իշխանությունն ու դերը հասարակությունում և ձեր կապերը: Եղեք նրբանկատ և իմաստուն, այլապես դուք կկորցնեք բիզնես-լիդերի վստահությունը:

  • Հետաքրքրվեք, թե ձեր մասին ինչ են խոսում: Շատ կարևոր է միշտ ստուգել ձեր արժեքը: Դա կարելի է անել՝ օգտագործելով ստանդարտ գործիքներ՝ օրինակ «360 աստիճանի» մեթոդը կամ ոչ պաշտոնական ձևով հարցրեք մարդկանց, թե ինչպես են գնահատում ձեր գործունեությունը:

  • Վերանայեք ձեր հայացքները: Միշտ հարցրեք ձեզ, թե ինչն է մոտիվացնում: Ինչպե՞ս եք դուք պատկերացնում ձեր հաջողությունը: Ինքներդ ձեզ գրեք մոտիվացիոն նամակ նրա մասին, թե ինչն է ձեզ առաջ տանում ու ամեն օր կանոնավոր կերպով կարդացեք այն:

Տարածել