BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

21-րդ դարի գլխավոր արժանիքը`լինել հետաքրքիր զրուցա

21-րդ դարի գլխավոր արժանիքը`լինել հետաքրքիր զրուցակից. ահա 10 կանոն

Աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, յուրաքանչյուր խոսակցություն կարող է վերածվել բանավեճի, աշխարհ, որտեղ քաղաքական գործիչները չեն կարողանում խոսել իրար հետ, որտեղ նույնիսկ ամենապարզ ճշմարտությունները վեճի առարկա են դառնում, նորմալ չէ: Գիտնականները հետազոտել են 10 հազար ամերիկացիների, և պարզվել է, որ հիմա մենք ավելի բևեռացված ենք, բաժանված խմբերի, քան երբևէ: Մենք ավելի քիչ ենք պատրաստ փոխզիջման գնալ, ինչը նշանակում է, որ մենք չենք լսում միմյանց: Մենք որոշում ենք որտեղ ապրել, ում հետ ամուսնանալ և նույնիսկ, թե ովքեր են լինելու մեր ընկերները՝ հիմնվելով մեր՝ արդեն ունեցած պատկերացումների վրա: Եվս մեկ ապացույց, որ մենք չենք լսում իրար: Իսկ զրույցը ենթադրում է խոսելու և լսելու հավասարակշռություն, որն ինչ-որ պահի կորցրել ենք:
Ինչ-որ չափով, դա նաև տեխնոլոգիաների պատճառով է՝ սմարթֆոնների, որոնք միշտ ձեռքի տակ են: Հետազոտության համաձայն՝ ամերիկացի դեռահասների 1/3-ն օրը 100 հաղորդագրություն է ուղարկում: Դրանց մեծ մասն ընկերներին են ուղղված, այսինքն՝ նրանք ավելի շատ տառերի միջոցով են շփվում, քան դեմ առ դեմ:
«Ատլանտիկ»-ում մի հզոր կտոր կա: Ավագ դպրոցի ուսուցիչ Փոլ Բարնուելն է գրել այն: Նա ցանկանում էր իր երեխաներին սովորեցնել, թե ինչպես խոսել առանձնահատուկ թեմաների մասին՝ առանց նշումներ անելու: Եվ նա հասկացել է, որ զրուցելու հմտությունները գուցե այն եզակի բանն են, որոնք ուսուցիչները ձախողել են սովորեցնել: Ամեն օր երեխաները ժամեր են ծախսում՝ շփվելով էկրանների միջոցով ու գաղափարներ փոխանակելով, բայց հազվադեպ են հնարավորություն ունենում զարգացնելու հաղորդակցության հմտությունները:

Գուցե ծիծաղելի հնչի, բայց պետք է ինքներս մեզ հարց տանք՝ 21-րդ դարում կա՞ ավելի կարևոր հմտություն, քան լինել հետևողական, վստահ զրուցակից:

Ես զրուցում եմ մարդկանց հետ, ում հավանում եմ, զրուցում եմ նրանց հետ, ում չեմ հավանում, որոնց տեսակետների հետ ընդհանրապես համաձյան չեմ: Այդուհանդերձ, մենք շարունակում ենք զրուցել: Ձեզ հետ ուզում եմ խոսել զրուցելու և լսելու արվեստի մասին: Մոռացեք խորհուրդները, որոնք մինչև հիմա լսել եք:
Ես ունեմ տասը հիմնական կանոն: Եթե ընտրեք դրանցից մեկն ու զարգացնեք այն, հաստատ, ավելի լավ զրույցներ կվարեք:

  1. Վերջ տվեք միաժամանակյա բազմակի գործողություններին: Նկատի չունեմ միայն հեռախոսը կամ մեքենայի բանալին վայր դնեը: Ներկա եղեք: Զրույցի ժամանակ մի մտածեք շեֆի հետ ունեցած վեճի մասին կամ՝ թե ինչ եք պատրաստելու ճաշին: Եթե չեք ուզում զրուցել, մի զրուցեք, մի արեք դա կիսատ-պռատ:

  2. Մի փիլիսոփայեք: Եթե ուզում եք խոսել, ու ձեզ ոչ ոք չհակադարձի կամ բանավիճի, բլոգ գրեք:Շատ լուրջ պատճառ ունեմ՝ գիտունիկներին իմ շոուներին չհրավիրելու համար: Նրանք ձանձրալի են: Եթե պահպանողական են, պետք է որ ատեն Օբամային և աբորտը: Եթե լիբերալ են, պետք է ատեն խոշոր բանկերը և նավթային կորպորացիաները: Նրանք կանխատեսելի են: Եվ, իհարկե, դուք չեք ուզում նրանց նման լինել: Յուրաքանչյուր խոսակցության մասնակցեք՝ մտածելով, որ ինչ-որ բան կսովորեք: Հայտնի թերապևտ Սքոթ Փեքն ասել է, որ իսկապես լսել՝ նշանակում է այդ պահին մի կողմ դնել սեփական կարծիքը: Դա օգնում է, որ զրուցակիցն ավելի բացվի և սկսի վստահել դիմացինին:


Բիլ Նայ. «Ցանկացած մարդու, որ հանդիպես կյանքում, գիտի մի բան, որը դու չգիտես»: Ամեն մեկն ինչ-որ բանի էքսպերտ է:


  1. Բաց հարցեր տվեք: Եթե հարցնեք՝ վախեցա՞ծ էիք, պատասխանը կլինի՝ այո կամ ոչ: Հնարավորություն տվեք նկարագրելու: Հարցրեք, օրինակ՝ ինչի՞ նման էր դա: Այդ դեպքում ավելի հետաքրքիր պատասխան կստանաք:

  2. Հետևեք ընթացքին: Դա նշանակում է, որ մի կենտրոնացեք ձեր մտքերի վրա: Հաճախ ենք լսում հացազրույցներ, երբ հյուրը խոսում է մի քանի րոպե, և վարողը միջամտում է՝ հարցնելով մի բան, որ կապ չուներ զրուցակցի ասածի հետ, կամ որի պատասխանն արդեն հնչել էր: Սա նշանակում է, որ հաղորդավարը երկրորդ րոպեից սկսել էր չլսել իր հյուրին, որովհետև կարծում էր, որ իր մտապահած հարցը շատ ավելի հետաքրքիր էր, ու անհամբեր էր, թե երբ է վերջապես այդ հարցը հնչեցնելու: Մենք էլ ենք նույնն անում մեր զրուցակիցների հետ: Մենք դադարում ենք լսել և ընկնում մտքերով:

  3. Եթե ինչ-որ բան չգիտեք, ասեք, որ չգիտեք:

  4. Մի համեմատվեք ձեր փորձով: Եթե մեկը խոսում է ընտանիքի անդամին կորցնելու մասին, մի սկսեք պատմել, թե ինչպես դուք էլ կորցրիք ձեզ համար թանկ մարդուն: Եթե մեկը խնդիրներ ունի աշխատավայրում, մի ասեք, թե դո՛ւք որքան եք ատում ձեր գործը: Դա նույնը չէ, երբե՛ք նույնը չէ: Ամեն ինչ անհատական է: Կարիք չկա՝ պահն օգտագործել և ապացուցել, թե որքան հիասքանչ եք դուք կամ որքան եք տառապել: Զրույցը գլուխ գովելու հնարավորություն չէ:

  5. Մի կրկնեք ինքներդ ձեզ: Ձանձրալի է:

  6. Մոռացեք մանրուքները: Մարդկանց դո՛ւք եք հետաքրքիր և ոչ թվերն ու անունները:

  7. Սա ամենավերջինը չէ, բայց ամենակարևորն է: Չեմ էլ կարող ասել, թե քանի լուրջ մարդ է ասել, թե որքան կարևոր է լսելու ունակությունը: Բուդդան ասել է, ես էլ վերաձևակերպում եմ. «Եթե բերանը բաց է, ականջները փակ են»: Ինչու մենք չենք լսում իրար: Պատճառ առաջին՝ նախընտրում ենք խոսել: Երբ ես խոսում եմ, ուշադրության կենտրոնում եմ: Մեկ այլ պատճառ էլ կա. մենք շեղվում ենք: Միջին վիճակագրական մարդը րոպեում 225 բառ է արտասանում, բայց կարող ենք լսել մինչև 500 բառ: Մեր միտքը լցվում է այդ 275 պակաս բառերով: Գիտեմ, որ ինչ-որ մեկին ուշադրություն դարձնելու համար իսկապես ջանք ու եռանդ է պահանջվում, բայց եթե դա չեք անում, ուրեմն՝ չեք զրուցում: Դուք պարզապես երկու՝ միաժամանակ խոսող մարդիկ եք նույն տեղում:


Ստեփան Քովեյն է գեղեցիկ ասել. «Մեզնից շատերը լսում են ոչ թե հասկանալու համար, այլ  պատասխանելու»:


  1. Եվս մեկ կանոն. կարճ կապեք: Լավ զրույցը նման է մինիսցենարի. բավական կարճ է՝ հետաքրքրելու համար, բավական երկար՝ նյութն ամբողջությամբ հրամցնելու համար:


Ասածս ի՞նչ է… Հետաքրքվեք մարդկանցով: Նրանցից յուրաքանչյուրը հետաքրքիր ու դեռ չբացահայտված պատմություն ունի: Կարծում եմ՝ որպես հաղորդավար՝ սա է իմ հաջողության բանալին: Որքան հնարավոր է՝ բերանս փակ եմ պահում, միտքս՝ բաց, միշտ պատրաստ եմ՝ հիանալու, երբեք չեմ հիասթափվում:
Դուք էլ նույնն արեք, դուրս եկեք, խոսեք մարդկանց հետ:  Եվ ամենակարևորը՝ պատրաստ եղեք հիանալու:
http://www.ted.com/talks/celeste_headlee_10_ways_to_have_a_better_conversation?utm_campaign=social&utm_medium=referral&utm_source=facebook.com&utm_content=talk&utm_term=humanities

Տարածել