FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Сноб. Դավիթ Յան. Ինչպե՞ս փողերը կփոխեն աշխարհը

Сноб. Դավիթ Յան. Ինչպե՞ս փողերը կփոխեն աշխարհը

Սնոբ. Շատ հայտնի պատմություն է, թե ինչպես ստեղծեցիք ձեր առաջին ծրագրային ապրանքը: Նստած էիք ֆրանսերենի դասին ու մտածում էիք, թե ինչքան անհարմար են թղթային բառարանները եւ ինչ լավ կլիներ, եթե լինեին դրանց էլեկտրոնային տարբերակները: Բայց ե՞րբ հասկացաք, որ չպետք է զբաղվեք նրանով, ինչ սովորաբար անում են ֆիզֆակի սովորական ուսանողները:
Դավիթ Յան. Երեւի դա եղավ 1990 թվականին, երբ Վսեվոլոդ Ֆլեկսովիչ Գենտմահերը Ֆիզիկայի ինստիտուտի անդամ-թղթակից էր եւ իմ ղեկավարը, ասեց, որ ես պետք է ընտրություն կատարեմ. կամ պետք է զբաղվեմ ֆիզիկայով, կամ ուրիշ ինչ-որ բանով: Նա չգիտեր, ինչով եմ ես իրականում զբաղվում,  բայց հասկանում էր, որ ինչ-որ բաներ ինձ շեղում են դասերից: Դա ինձ համար դժվար որոշում էր: Ես դուրս մնացի: Գնացի մեր ֆակուլտետի դեկանի մոտ ու խնդրեցի ակադեմիական արձակուրդ: Դեկան ասեց, որ արձակուրդ տալ չեն կարող, քանի որ ես հեռացված եմ, բայց, երբ ավարտեմ գործերս, ինձ խոստանում են հետ վերցնել: Ես վստահ էի, որ նա ստում է, ինձ այլեւս հետ չեն վերցնի»:
Սնոբ. Բայց հետ վերցրին, չէ՞:
Դավիթ Յան. Այո, եւ նա ճիշտ էր, երբ ասում էր. «Յան, Դուք մեկ տարում ձեր գործերը չեք վերջացնի, ինչ իմաստ ունի հիմա ձեւակերպել ակադեմիական արձակուրդ, եթե մի օր, ամեն դեպքում, պետք է Ձեզ հեռացնեն: Եկեք, երբ կավարտեք բոլոր գործերը:» Ես հույս ունեի, որ կավարտեմ համալասարանը: Շատ տխուր կլիներ, այդքան ջանք թափել, ամբողջ կյանքում այդքան ձգտել ու, արդյունքում, ոչինչ չունենալ: Դա մեծ դժբախտություն կլիներ: Ախր, ես երրորդ դասարանից սկսած ուզում էի դառնալ ֆիզիկոս, ինչպես մայրս ու հայրս: Ես մասնակցում էի բոլոր հնարավոր օլիմպիադաներին: Ինձ համար ֆիզիկան ամեն ինչ էր:
Սնոբ. Ձեր կյանքում եղե՞լ է ինչ-որ մի պահ, երբ փոշմանել եք, որ ընտրել եք ուղի, որը Ձեզ բերել է բիզնես:
Դավիթ Յան. Առաջին անգամ դա զգացի շատ արագ, Lingvo նախագծի վրա աշխատելու ժամանակ: Հետո էլի շատ անգամներ եմ նույնը զգացել: Մենք երիտասարդական գիտական-տեխնիկական կենտրոնում պարտքով վերցրեցինք երեք հազար ռուբլի: Այդ գումարով կնքեցինք պայմանագիր կոպերատիվի հետ, որը մեզ պետք է տար բառային բազան: Այն սկսեց աշխատել, եւ ես զգացի, որ անձնական պատասխանատվություն ունեմ այդ գումարի համար: Արդեն պարզ էր, ես հեռանում եմ ֆիզիկայի ֆակուլտետից, որ կյանքը կտրուկ փոխվում է, չնայած դեռ ոչինչ չէի արել: Եւ հենց այդ ժամանակ էլ պարզվեց, որ մենք ունենք մրցակիցներ: Մտածում էինք, որ կա միայն Բարկովսկու էլեկտրոնային հինգ հազար բառ ունեցող բառարանը, մենք էլ կանենք երեսուն հազարանոց անգլերեն-ռուսերեն բառարան: Մտածում էինք, որ մեր բառարանը կլինի ավելի լավը, քանի որ մենք ավելի լավ էինք աշխատում: Եւ, հանկարծ, պարզվում է, որ էլեկտրոնային բառարաններ էլի կան: Իսկ մենք գտնվում ենք պրոցեսի ամենասկզբում: Մեր գործը պետք է անեինք մեկ ամսվա ընթացքում, բայց ժամանակն արդեն անցել էր,  ոչինչ դեռ պատրաստ չէր: Ես ու գործընկերս` Սաշա Մոսկալյովը, ուղղակի չգիտեինք, թե ինչ ենք անելու. ո՞վ է մեր բառարանը գնելու, ինչի՞ համար: Հատկապես, որ մյուս բառարաններն արդեն կային, ու դրանք գողացած, բայց նաեւ անվճար էին: Մենք ունեինք ցավոտ տագնապի զգացողություն, բայց չունեինք հետդարձի ճանապարհ, մենք պարզապես առաջ էինք գնում:
Սնոբ. Հետո նույնն էլի՞ եղավ:
Դավիթ Յան. Դա առաջին անգամն էր, երբ մենք կասկածեցինք, որ ինչ-որ բան կստացվի: Բայց հետո, Lingvo-ն ստացվեց, ու եղան նոր նախագծեր: Մեկնարկեց FineReader-ը, հետո  Cybiko-ն, հետո էլի նախագծեր եղան: Եւ ամեն անգամ, երբ սկսում էինք նոր պրոեկտ, ամեն ինչ նորից կրկնվում էր: Սկզբում մարտական տրամադրություն էր, որ բոլորին կհաղթենք: Մի երկու ամսից կամ կես տարուց անպայման գալիս էր մի պահ, երբ հասկանում էինք, որ կան մրցակիցներ, որոնք գրեթե նույնն են անում, ինչ մենք, ու վատ չեն անում: Դա մի սարսափելի պահ է: Բայց ավելի սարսափելի է, երբ իմանում ես, որ ունեիր մրցակից, որն ամեն ինչ շատ լավ էր անում, բայց նրա բիզնեսը մեռել է` չհասնելով շուկա: Ու մտածում ես` գրողը տանի:

Տարածել